Դրական
Բացասական
Կարծիք չունեմ
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ինչի՞, նախարար ջան
Կարո՞ղ ա համեմատելի չեն
հ.գ. Սպանեցիք էլի, էս արվեստագետին քննադատել չի կարելի, էն բարերարին անվանարկել չի կարելի: Շատ էլ լավ կարելի է, հակառակը՝ անհրաժեշտ է: Երբ որ վատ ու սխալ բան են անում, անպայման պիտի բարձրաձայնես, որ մյուս արվեստագետներն ու բարերարները չառիթավորվեն ու կարծեն, որ վերջ, իրանք սենց տաղանդ են ուրեմն ամեն ինչ կարան անեն, թեկուզ Սարոյանների 15 տարեկան աղջկան բռնաբարեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան գրածներս չես կարդում??
Լավ ես անգամ էլ մեծ գրեմ
քննադատել կարելիա և պետքա, վիրավորել` ոչ
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Խոսքը տանում ես քննադատելուն ես ել գրում եմ քննադատելու մասին:
Ի մեծ հիասթափություն քեզ` գիտեմ![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Մոդերատորական: Chuk և ministr խնդրում եմ մեծ տառաչափերն ու թեմայից շեղվելը դադարեցրեք, թե չէ ձեր նկատմամբ սանկցիաներ կկիրառեմ:
էսպես չի մնա
Պարոնայք, եկեք փոքր–ինչ օբյեկտիվ լինենք, հայերս էնքան հակված ենք ծայրահեղություններ մեջ ընկնելուն, որ մի հոդվածից կարող ենք պառակտվել
Նախ Շառլի հասցեին այդ հոդվածագրի արտահայտություները իսկապես կոռեկտ չեն և դուրս են հարգանքի սահմաններից։ Մյուս կողմից էլ հոդվածագրի անհարգանքը գուցե փոխադարձ է։ Ամեն դեպքում Շառլը որպես մեծություն գուցե կարող էր նաև փոքր–ինչ դատել, վերլուծել, փորձել հասկանալ և արտահայտել մեծության դիրքորոշում, իսկ նա բացի այն որ միամտորեն կամ գուցե իր կամքից անկախ խցկվեց քաղաքական դաշտ, նույն կերպ միամտորեն այդ քաղաքական դաշտում ակամա դարձավ Սերժի խոշոր կալիբրի ՊՌ–շիկը, այսինքն եթե մասշտաբներից վերանանք, ապա կատարեց նույն դերը, ինչ ասենք Շպռոտն ու Շուշան Պետրոսյանը։Սակայն խոշոր հաշվով եթե անկեղծ ասեմ, ինձ համար մեկ է Շառլի դիրքորոշումը, ու հոդվածագրի թույնն էլ չեմ արդարացնում, քանի որ Շառլը նախ և առաջ Եվրոմիության քաղաքացի է, ու ընդհամենը ազգությամբ է հայ ու սկզբունքորեն լիարժեք իրավունք ունի սատարելու Սերժին թեկուզ և ելնելով իր անձնական շահերից կամ գուցե վերանձնական մոտիվացիաներից։ Այդքան էլ իրավունք չունենք հայերս քննադատելու նրան մեր դժբախտությունների համար, քանզի Շառլը շատ, անչափ շատ անգամ ավելի քիչ մեղք ունի այստեղ, քան մենք՝ Հայաստանի քաղաքացիներս։ Եվ իսկապես, Շառլը պետքն եկած տեղը միշտ աջակցել է Հայաստանին ինչպես ասենք ԱՄՆ–ի կառավարությունն է աջակցել, կամ ասենք Քրքորյանն է աջակցել, նրանցից ոչ ոք իրականում մեղք չունի, որ հայերս իրենց աջակցումից ոչ թե օգտվել ենք, այլ քամուն ենք տվել իրենց տվածը։ Իսկ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս բարի լինեինք թույլ չտայինք Սերժը դառնար մեզ նախագահ, կարգին նախագահ ունենայինք, ու այդ դրսի մարդիկ նույն հաջողությամբ կսատարեին մեր ընտրած նախագահին, արանց վերապահումների, քանի որ իրենց կարծիքով նրանք սատարում են Հայաստանին։ Այնպես որ առաջին հերթին մեր մեջ է պետք փնտրել շան գլուխը։
Si vis pacem, para bellum
REAL_ist (12.10.2009)
Վիշապ ձյա, ճիշտ ես ասում:
Մեկը ինձ էդ նամակը դուր չի եկել: Սակայն անկախ ամեն ինչից յուրաքանչյուր ոք իրավունք ունի նույն Շառլի մասին այդպես արտահայտվելու, հենց թեկուզ միայն նրա համար, որ այսօր Շառլը այլ երկրում ՀՀ (ասել է թե մեր) ներկայացուցիչն է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ ԼրագիրԴԻՄՈՒՄ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ
Սիրելի մեր հայրենակիցներ, հարգարժան Վարպետներ
Ձեզնից յուրաքանչյուրն իր բնագավառում անգերազանցելի է եւ անկրկնելի, Դուք գնահատված եք ըստ արժանավույնս ոչ միայն սեփական ազգի, այլ ամբողջ բովանդակ մարդկության կողմից:
Ճակատագրի բերումով ստացվել է այնպես, որ Դուք ապրել եւ ստեղծագործել եք Մայր Հայրենիքից հեռու, օտար պետություններում:
Ձեր տաղանդի, ստեղծագործական ունակությունների եւ մարդկային կարողությունների լիարժեք դրսեւորման կարեւորագույն նախապայմանը, անշուշտ, հանդիսացել է այդ պետություններում ձեւավորված համապատասխան մթնոլորտը, ամուր եւ կայուն պետականությունը, քաղաքակիրթ հասարակական ինստիտուտների առկայությունն ու գործունեությունը:
Մենք էլ ձգտում ենք, որպեսզի այստեղ, Հայաստանում նույնպես այդ ամենը ձեւավորվի, գործի եւ հայ մարդը հնարավորություն ունենա իր Հայրենիքում նույնպես ինքնադրսեւորման, ինքարտահայտման եւ, առհասարակ, լիիրավ կյանքով ապրելու համար: Հայաստանյան ներկայիս քաղաքական էլիտան իր որդեգրած թե ներքին, թե արտաքին քաղաքականությամբ բացարձակապես ոչ միայն չի նպաստում վերը նշված գործընթացների կայացմանն ու ամրապնդմանը, այլ նույնիսկ խորացնում է առկա ազգային-հասարակական ու պետական հետընթացը:
Հարգանքներով եւ երախտագիտությամբ,
Ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների դոկտոր
Վլադիմիր Հարությունյան
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ դե հիմա իրեն թվում է թե բարի գործ է անում, ես չեմ ուզում կասկածել Շառլի մարդկայնության ու մեծության վրա։ Չգիտես ինչու ուզում ենք բոլորը ընդվզող լինեն, բացի ուղղակիորեն իրենց կաշվի վրա զգացող զանգված–հասարակությունից։ Էրեկ տեսա՞ր ինչ մի բազմություն էր հավաքվել հրապարակում Գագիկ Բեգլարյանի տեքստ կարդալու կարողությունները ու «սալյուտը» դիտելու։ Իմ համեստ հաշվարկներով նվազագույնը մի երեք հարյուր հազար մարդ երեկ փողոց էր դուրս եկել գուլյատի։ Մարդիկ պրոբլեմ չունեն ապեր, առա՜ջ, Հայաստան։
Si vis pacem, para bellum
Վիշապ, ես էլ չեմ ուզում կասկածել Շառլի մարդկայնության ու մեծության վրա: Բայց դա մեր խոսակցության հետ կապ չունի, որովհետև Խերանյանը կասկածելու իրավունք ու էդ կասկածը բարձրաձայնելու իրավունք ունի՛:
հ.գ. Երեկ շրջաններից լիքը մարդ եկել էր քաղաք՝ «կայֆավատի» (կայֆավատ նշանակում է զբոսանք Աբովյան փողոցով), պատկերը հաճելիներից չէր, տխրեցնող էր: Բայց Հիմնականում (ոչ բոլորը) պրոցեսներին անտեղյակ շրջանների մասան էր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ tert.amՐաֆֆի Հովհաննիսյանը քննադատել է Արձանագրությունները
16:58 • 12.10.09
Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատել է Արձանագրությունները
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը բաց նամակ է հղել, ինչպես ինքն է նշել, հայ ազգին՝ մեկնաբանելով հոկտեմբերի 10-ին ստորգրված Արձանագրությունները։
«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական զույգ «արձանագրությունների» ստորագրումն իրոք կարող է դառնալ հայ ազգի դեմ կատարված և քողարկված ոճրագործությունների հաշվեմատյանի ամենավերջին գրառումը», – նշված է Հովհաննիսյանի նամակում։
«Որպես հայ ազգի ծառա` անդրադարձ կատարելով իմ նախկին պաշտոններին ու ներկա ընդդիմադիր կեցվածքին, ես ապշահար եմ այս վերջին ոճիրից։ Իբրև Հայաստանի քաղաքացի, ով տարիներ շարունակ այդ պատվից զրկվել էր իրար հաջորդող իշխանությունների կողմից, ցավում եմ, քանի որ մեր ազգի հոգին վաճառվում է Թուրքիայի հետ «բարի կամքի» և «բաց սահմանների» կեղծ խոստումով», – գրում է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի խոսքով՝ հայ և թուրք իշխանությունների սկիզբ դրած գաղտնի դիվանագիտական գործընթացն իր հիմքում արատավոր էր։
«Եզրափակիչ վերլուծությամբ` Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիները զրկվել են իրենց և՛ ձայնը, և՛ ընտրությունն արտահայտելուց, որպեսզի որոշեն հույժ կարևոր և էականորեն լուրջ գործընթացի արդյունքը։ Գործընթաց, որը պիտի դարբնի երկու երկրների ապագա ճանապարհը։ Սա հատկապես մտահոգիչ է, որովհետև գալիք շաբաթներին և ամիսներին կայացնելիք որոշումները կոչված են ճշտորոշելու ապագա սերունդների ճակատագիրը, պատմության հետ առերեսվելու շանսերը, հավաքական հիշողությունը չփոշիացնելու, թուրք-հայկական վիթխարի ջրբաժանը անկեղծորեն վերացնելու հրամայականը», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
հ.գ. Ամբողջությամբ այստեղ
Վերջին խմբագրող՝ Chuk: 12.10.2009, 16:11:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս ամբողջ «կիլդիմի» նպատակը նոր «ընդդիմություն» ստեղծելն էր: Նոր «ընդդիմություն», որի նպատակը իրականում ՀԱԿ-ին ընդդիմադիր լինելն է: Նոր Արթուր Բաղդասարյաններ ու Արտաշես Գեղամյաններ, որոնք էլ կապահովվեն ռեժիմի շարունակականությունը:
Ծիծաղելին այն է, որ այս ամենը այնքան անֆանտազիա ու անտաղանդ էր կազմակերպված, որ առնվազն պետք է կույր լինես, որպեսզի չտեսնես…
Հայ-թուրքական հարաբերություններն ընդամենը պատճառ կամ, ավելի ճիշտ, առիթ էին: Ու այս պարագայում ռեժիմի համար խիստ երկրորդային են: Գլխավորն իրենց երկարակեցությունն ու վերարտադրությունն է:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 12.10.2009, 16:14:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ