ՈՉ մի բան էլ չի բարդանում: Ետ տարածքները եղել են Թուրքիայի տիրապետության տակ: Տարածքները պահանջելու ոչ մի իրավական հիմք չկա ներկայումս, որ մի հատ էլ բարդանա վերադարձը: Կարողա Արևմտյան Հայաստանը անկախա եղել, ցեղասպանության հետևանքովա անցել Թուրքիայի տիրապետության տակ? Քրդերը ներկայումս մեզնից ավելի շատ հնարավորություն ունեն այդ հողերի տարածքում պետություն ձևավորելու:
Բացի դրանիցի արձանագրություններում ոչ մի տեղ նշված չի որ Հայաստանը հրաժարվումա ներկայում և ապագայում որևէ տարածքային պահանջներից: Սահմանները պետքա հաստատվեն միջազգային իրավունքի ուժով ու եթե այդ ուժով ինչ որ տարածքներ վերադարձվեն, ապա կնքված արաձանագրությունները ոչ մի կերպ չեն խոչընդոտի դրան:
Ապեր ինչ կապ ունի Հայաստանը, որ նույնիսկ ԱՄՆ Սենատը չի վավերացրել: Ետ կնիքը առանց վավերացման ոչ մի ուժ չունի: Նույն կերպ իրավական ուժ չունի ետ քարտեզը պարունակող Սևրի պայմանագիրը, քանի որ նախ չի վավերացվել պայմանագրի մասնակիցների կողմից, հետո էլ դրան հետևելա նույն առարկայի վերաբերյալ Լոզանի պայմանագիրը ու դրա հետևանքով Սևրի պայմանագիրը դադարելա տենց էլ ուժի մեջ չմտնելով:
Սևրի պայմանագիրը պատմության գրկումա արդեն, վկայակոչելուց կարանք նաև Տիգրան Մեծի ու Պոմպեոսի պայմանգիրն էլ վկայակոչենք, դրանք իրարից ոչ մի բանով չեն տարբերվում:
Էջանիշներ