Դրական
Բացասական
Կարծիք չունեմ
«Գռուզիտ» էին արել խեղճ մարդուն փաստորեն…Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. «Գործընթացի սկզբից ևեթ մենք գիտակցում էինք այն դժվարություններն ու խոչընդոտները, որոնք առկա են դեպի ապագա տանող այս փշոտ, բայցև այսքան անհրաժեշտ ճանապարհին։ Սակայն, մենք նաև գիտակցում ենք, որ այս ծանր բեռը հաջորդ սերունդներին թողնելը անպատասխանատու և չարդարացված կլինի»։![]()
Si vis pacem, para bellum
Dragon (11.10.2009)
Ուֆ, չգիտեմ, ինձ թվումա էս փաստաթուղթը մենակ վնասելու է մեզ՝ hայաստանցիներիս: Ախր հավատս չի գալիս, որ թուրքերը հակա մի բան չեն անի, ոնց որ ասում են «Կարմիր կովը իրա կաշին չի փոխի»: Աստված տա, վերջը լավ լինի:![]()
Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
Բյոռնե
Հայ հանրային կարծիքին Հայաստան-Թուրքիա նորագոյն կապերու շուրջ
Երբ երէկ Վարդան Մամիկոնեանը իբրեւ պատմական օրինակելի տիպար նկատող Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը այսօր կը դիմէ Վասակեան դիւանագիտութեան (հեռու Վասակը դաւաճանի պիտակով ներկայացնելու ընկալեալ սովորութենէն)՝ ակներեւ կը դառնայ հայ իշխանութեանց վրայ գերպետութիւններու բանեցուցած ահաւոր ճնշումը, որուն ի տես հարկաւոր են համայն հայութեան բողոքի արտայայտութիւնները ընդդէմ թրքական եւ ամերիկեան դեսպանատուներուն։
Սակայն բթամիտ քաղաքականութեան որպէս հետեւանք՝ իրենց դարն ապրած հայ աւանդական երեք կուսակցութիւնները, որոնք այլապէս կը ներկայացնեն արտասահմանի հայութեան քանի մը տոկոսը, աշխարհին դիմաց կը մրոտեն հայու պատիւը։ Յումպէտս վատնելով արտասահմանի հայութեան հայրենասիրական զգացումները՝ նշեալ կուսակցութիւնները «դավաճան» Սարգսեանի դէմ «Խանասորեան արշաւանքներ» կը բեմականացնեն հետեւելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, որը հայ իրականութեան մէջ այն միա՛կ խմբաւորումն է, որ թէ՛ պետական եւ թէ՛ կուսակցական մակարդակով կապեր հաստատած է Օսմանեան թէ Հանրապետական Թուրքիոյ հետ։
Արդարեւ, Դաշնակցութիւնն է եղած Հայոց Ցեղասպանութիւնը ծրագրած ու գործադրած Երիտասարդ Թուրքերու դաշնակիցը (նոյնիսկ Ատանայի կոտորածէն ետք), Դաշնակցութիւնն է եղած Պաթումի հայեւթուրք ամօթալի դաշինքը ստորագրողը, Դաշնակցութիւնն է եղած Ալեքսանտրապոլի հայեւթուրք ապօրինի դաշինքը վաւերացնողը, Դաշնակցութիւնն է եղած Պրոմէթէի ուխտով հայեւթուրք զինակցութիւն կնքողը … Չերկարենք։ Այսօր, հրապարակի վրայ չկա՛յ դաշինք կամ զինակցութիւն, կա՛ն երկու արձանագրութիւններ …
Սակայն իր այսօրուան աղմուկ-աղաղակով՝ Դաշնակցութիւնը կա՛մ կը փորձէ իր ուսերէն թօթափել իր տխուր անցեալը, կա՛մ կը հետապնդէ շահադիտական նպատակներ։ Արտասահմանի հայուն պարտականութիւնն է ամէն միջոցներով պայքարիլ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հողային իրաւունքներու նուաճման ի խնդիր։ Թէեւ մէկ է հայ ազգը Հայաստանի, Արցախի, Ջաւախքի թէ արտասահմանի մէջ՝ տարբեր են պայքարի միջոցները իւրաքանչիւր շրջանէն ներս։
Հեշտ չէ անտեսել հայեւթուրք հազար եւ մա՛նաւանդ վերջին հարիւր տարուան թշնամանքը, սակայն միջազգային ներկայ իրադրութեամբ՝ Հայաստանն ու Թուրքիան կը գտնուին իբրեւ դրացի երկիրներ բնական յարաբերութիւններ վարելու ստիպողութեան ներքեւ։ Հայաստանի իշխանութիւնները ստիպուած են գործել պետական մտածողութեամբ՝ միջազգային աննպաստ կացութենեն նուազագոյն կորուստով եւ առաւելագոյն ձեռքբերումով դուրս գալու տրամադրութեամբ։
Հայաստանի Հանրապետութիւնը, իր առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանէն մինչեւ իր այսօրուան նախագահ Սերժ Սարգսեանը, հակառակ ընկերային-տնտեսական ներքին տխուր իրավիճակի առկայութեան՝ արտաքին քաղաքականութեան ծիրէն ներս կը շարունակէ հանդէս գալ հաւասարակշիռ վարքագիծով։ Հաւատարիմ մնալով մեր պապենական հողերու ազատագրութեան ճանապարհին իր հիմնադիր-ղեկավար նահատակ Յակոբ Յակոբեանի եւ իր բազմատասնեակ նահատակներու արեամբ նուիրականացած իր քաղաքական ուղեգիծին՝ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը կ՚ողջունէ հայրենի իշխանութեանց պատմական խիզախ քայլերը։
Հայաստանի Ազատագրութեան, Հայ Գաղտնի Բանակ
Վերջին խմբագրող՝ Dar-Man: 11.10.2009, 15:38:
Ցավակցում եմ
1915 - 1.5 միլիոն
1915-2015 - 1.5+3.2=4.7 միլիոն
Գոնե սփյուռքահայերը մեր մասին չմոռանան ու որևէ երկրում հուշահամալիր բացեն մեր հիշատակին, քանի որ ներկայինս շուտով թուրքերը կքանդեն:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Էհ, Էլմո ջան, ախր ստորագրելու դեպքում էլ մենք ենք մեզ վարի տալիս: Չգիտեմ` տարբերակներից ո՞ր մեկն է ավելի գերադասելի` մենք մեզ վարի տա՞նք, թե՞ ուրիշները:
Իսկ մեր Գարեգին Բ…-ը…Դրա մեջ մի կաթիլ հոգեւոր ինչ-որ բան կա՞: Ի՞նչ տարբերություն` Սե՞րժ, թե՞ Գարեգին ԲԸ, նույն մարմնի երկու տարբեր անդամներն են:
Գրում է Նյու-Յորք թայմզը. առանց մեկնաբանությանA smiling Davutoglu and a stony-faced Nalbandian sat at a table to sign the deal.
![]()
Վերջին խմբագրող՝ Zangezur: 11.10.2009, 17:10:
Էսքան վայնասունը որ տեսնում եմ, Կիկոսի մահն եմ հիշում:
Գնացի մարդի ունեցա որդի
Ժողովուրդ դեռ ոչ մի բան չի եղել, բայց մարդկանց կեսը արդեն գերեզմանի տեղ ա մանգ գալիս: Մեզ չի սազում, մի հատ էս լացուկոծը թարգեք: Ի՞նչ ցավակցություններ, ի՞նչ ավերածություններ, ի՞նչ թրքացում ու հողերի հանձնում: Ձեզ ու ձեզ մտածել եք ու սկսել ողբա՞լ «կորած հայրենիքը»: 2 օր ա ոչ մի հիմնավոր պատճառ ոչ ոք չի նշում ցավալու ու ողբալու համար: Երևի մենակ ցեղասպանության ճանաչման բարդանալուց բացի, ոչ մեկը ոչ մի կոնկրետ բան չգիտի: Էս ի՞նչ մի շուխուր եք դրել: Թարգեք:
Քիչ ա մնում մարդա մի հատ էլ ծաղկեպսակ ճարենք, դնենք դոշներիս, վրաներս լացենք:
էսպես չի մնա
Թուրքերը վիզ են դրել մինչև Ղարաբաղը իրանց չտանք սահմանը չեն բացելու:
Մինչև ստորագրելը 3 ժամ խոսակցություն ա գնացել: Էտ ստորագրելուց հետո պատկերացնում եմ իրանց արտգործնախարարը ինչ էր ասելու ցեղասպանության մասին, ոչ մի ձև չեն կարողացել համոզեն էտքան մասը չասի, վերջը դրա պատճառով ոչ մեկ բան չի ասել:
Երեկ որ ցույց էին տալիս ոնցոր թաղում լիներ, լրիվ լարված դեմքերով, թուրքերն էլ ինչպես միշտ դիվանագետ կեղծ ժպիտները դեմքերին: Կարևորը իրանց ուզածին հասան, էս անգամ ձենները կտրեցին, բայց սրանից հետո կտեսնեք ոնց ա լեզուները բացվելու:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Եթե հաշվի առնենք, որ դեռեւս խորհրդարանը չի հաստատել, ապա այո, դեռ ոչ մի բան տեղի չի ունեցել, բայց Էլմո ջան, դու հույս ունե՞ս, որ չի հաստատի: Եթե մի հատ էս կապակցությամբ հոկտեմբերի 27 չլինի, ապա վստահ եմ, կհաստատվի:
Հիմնավոր պատճառ չես տեսնում ողբալու, բայց այն կա: Ստորագրությամբ մենք հաստատում ենք Թուրքիայի ներկայիս տարածքային ամբողջականությունը, մինչդեռ եթե չստորագրվեր, ապա մեր եւ Թուրքիայի սահմանին վերաբերող ամենահզոր փաստաթուղթը Վիլսոնյան քարտեզն է:
Քարտեզի վրա երեւում է մի կնիք, որով հաստատվում են Ամերիկյան օրենքները: Եթե մենք պահաջեինք, հիմա Ամերիկան պիտի ճանաչեր այս սահմանները, որոնք մինչեւ հիմա իրենց մոտ օրենքի ուժ ունեն: Իսկ մենք ստորագրում ենք փաստաթուղթ, որով ինքըստինքյան հրաժարվում ենք էդ ամենից:
հա, ու ի՞նչ ենք անելու էդ տարածքները: Սկի սահմանապահներ չենք կարող էդքան տրամադրել, որ էդ սահմանները պահեն: Էլ չեմ ասում կատաղի քրդերի մասին, որ տեղում կգզզեն մեզ:
Հիմա մեր մարզերը դափ դատարկ են: Չգիտեմ եղել ե՞ս մարզերում թե ոչ, բայց մի անգամ, որ գնաս, պատկերը պարզ կլինի: Հիմնականում ծերեր են մնացել ու աղջիկներ: Շենքերը դատարկ, հողերը անմշակ, մարդ չկա: Մեզ լրացուցիչ դատարկ, այսինքն քրդերով լի, հողերը պետք չեն:
Ուրիշ պատճառ ման արի ախպերս: Դա տխրելու պատճառ չի:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ