User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպէ՞ս էք գնահատում հրապարակված հայ-թուրքական արձանագրութիւնները:

Քվեարկողներ
113. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    27 23.89%
  • Բացասական

    74 65.49%
  • Կարծիք չունեմ

    12 10.62%
Էջ 42 81-ից ԱռաջինԱռաջին ... 3238394041424344454652 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 616 համարից մինչև 630 համարի արդյունքները՝ ընդհանուր 1215 հատից

Թեմա: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

  1. #616
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    ժողովուրդ, ոնց չեք հասկանում, որ սենց, շարունակվի էս երկրում մարդ չի մնա, հո Հայաստանը մենակ փոքր կենտրոնով, չի սահմանափակվում, դուք գիտեք, թե մարզերում արտագախթը ինչքան է շատացել, մեր կուրսից 7 ամսվա ընթացքում 8 հոգի արտասահման են գնացել, էս սահմանի բացումը ինչ որ չափով կթեթեվացնի տնտեսական ծանր վիճակը, հետո միայն նրա համար, որ ընդդիմադիր եք, չի կարելի ճանաճը փիղ ներկայացնել, ես դեմ եմ էս իշխանություններին, երկրի ֆեոդալական կառուցվածքին, նրանց քաղաքականությանը, բայց էս հարցում լրիվ Սեռժին պաշտպանում եմ, Սեռժը էս ամենին գիտակցելով է գնացել
    У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
    Владимир Солоухин

  2. #617
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում urartu-ի խոսքերից Նայել գրառումը
    ժողովուրդ, ոնց չեք հասկանում, որ սենց, շարունակվի էս երկրում մարդ չի մնա, հո Հայաստանը մենակ փոքր կենտրոնով, չի սահմանափակվում, դուք գիտեք, թե մարզերում արտագախթը ինչքան է շատացել, մեր կուրսից 7 ամսվա ընթացքում 8 հոգի արտասահման են գնացել, էս սահմանի բացումը ինչ որ չափով կթեթեվացնի տնտեսական ծանր վիճակը, հետո միայն նրա համար, որ ընդդիմադիր եք, չի կարելի ճանաճը փիղ ներկայացնել, ես դեմ եմ էս իշխանություններին, երկրի ֆեոդալական կառուցվածքին, նրանց քաղաքականությանը, բայց էս հարցում լրիվ Սեռժին պաշտպանում եմ, Սեռժը էս ամենին գիտակցելով է գնացել
    Հետաքրքիր է, փորձի համար որ զանգես ձեր կուրսեցիներին ու ավետես որ Սեռժի շնորհիվ շուտով բացվելու է հայ–թուրքական սահմանը, ու հորդորես հետ գալ, ի՞նչ կպատասխանեն քեզ։
    Si vis pacem, para bellum

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (11.10.2009), Լեո (11.10.2009)

  4. #618
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    եսչեմ ասում, որ սահմանը բացելուց Հայաստանի Շվեյցարիա կդառնա, բայց թե դրանից մեր տնտեսությունն էլ չի տուժի, հետո Սեռժը ստեղ շատ լավ դիրքերով հանդես եկավ, ընենց որ առայժմս ամեն ինչ լավ է
    У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
    Владимир Солоухин

  5. #619
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում urartu-ի խոսքերից Նայել գրառումը
    եսչեմ ասում, որ սահմանը բացելուց Հայաստանի Շվեյցարիա կդառնա, բայց թե դրանից մեր տնտեսությունն էլ չի տուժի, հետո Սեռժը ստեղ շատ լավ դիրքերով հանդես եկավ, ընենց որ առայժմս ամեն ինչ լավ է
    բա հետո ինչքան ա լավանալու…

  6. #620
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

    Այսօր երեկոյան /հոկտեմբերի 10/ Շվեյցարիայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրվածարձանագրությունների ստորգրման առիթով Սերժ Սարգսյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին: Ուղերձում ասված է.

    Սիրելի հայրենակիցներ,

    Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի ու ողջ հայության ուշադրության կենտրոնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը, մասնավորապես նախաստորագրված երկու արձանագրություններն էին: Այդ փաստաթղթերը հրապարակավ քննարկելու մեր կոչին արագորեն արձագանքեցին հայ ժողովրդի բոլոր հատվածներն ու շերտերը եւ ներգրավվեցին դրա շուրջ ծավալվող բա­նավեճերին£ Վերջին ամիս­ներին Հայաս­տանի եւ հայության առջեւ ծառացած մեծ ու փոքր խնդիրների քննարկումների մի նոր՝ հզոր ալիք բարձրացավ:

    Քննության առարկա են դառնում նաեւ հայ-թուրքական բանակցությունների հետ կապ չունեցող, բայց համայն հայությանը հուզող բազմաթիվ հարցեր: Այս գործընթացն ընդհանրական առիթ ու խթան հան­դիսացավ նոր՝ շահագրգիռ քննարկում ծա­վալելու Հայաստանի եւ հայության տեղի ու դերի մասին, Հայաստանի եւ հայության ներկայի ու ապագայի մասին: Արդյունքում, ողջ աշխարհը տեսավ ու հասկացավ, որ Հայաստան-Թուրքիա հա­­րա­բերություն­ների կարգա­վոր­­ման հարցում գործ ունի ոչ մի­այն երեք միլիոնանոց Հա­յաստանի, այլ տաս միլիոնա­նոց հայ ժողովրդի հետ: Եվ թող ոչ ոք չտեսնելու չտա, որ ի հեճուկս ցանկա­ցած վանկար­կում­ների` հայ ժողովուրդը միասնական է իր նպա­տակներում եւ ուժեղ է իր զա­վակներով: Եվ թող ոչ ոք չփորձի սեպ խրել Հայաս­տանի եւ Սփյուռքի միջեւ, մեր քույրերի ու եղբայրների` Հայաստանի ապագայի համար անհանգստությունը ներկայացնելով որպես Հայաստանի Հանրապե­տությանը նրանց կողմից ինչ-որ բան պարտադրելու փորձ:

    Մեր ժողովրդի պատմական ճակատագիրը բազմիցս է առնչվել բարդագույն իրավիճակ­ներում խելամիտ ելք գտնելու հրամայականին: Հաջողություն ու առաջընթաց է գրանց­­վել միայն ժամանակի մարտահրավերներն իրատեսորեն գնահատելու եւ դրանց համարժեք քայլեր ձեռնարկելու դեպքում: Այսօր էլ մենք գտնվում ենք նման հանգրվանում: Պետականության կայացումն ու ամրապնդումը մեր հավաքական ինքնությունից պա­հան­ջում է համարժեք մտածողություն ու գործելակերպ:

    Մենք այսօր փորձում ենք բնականոն հունի մեջ դնել հարաբերությունները մի երկրի հետ, որտեղ օսմանյան կայսրության տիրապետության տարիներին պետական մակարդակով մեր ժողովրդի հայրենազրկման ու բնաջնջման քաղաքականություն է իրակա­նացվել: Ցեղասպանության վերքը չի սպիանում: Եվ մեր նահատակների հիշատակն ու մեր սերունդների ապագան պահանջում են ունենալ կայուն ու ամուր պետա­կա­նու­թյուն, հզոր ու բարգավաճող երկիր, ողջ հայության երազանքների ծնունդը դար­ձած հայ­րենիք: Այդ ճանապարհի կարևոր քայլերից մեկը մենք համարում ենք բոլոր հարևան­ների, այդ թվում Թուրքիայի հետ բնականոն կապերի հաստատումը:
    Անկախությունը պահանջում է նաեւ պատասխանատու վճիռներ կայաց­նելու կամք ու վճռականություն, պահանջում է իրատեսություն ու հեռանկարին միտված հետեւողական աշխատանք: Ես ընտրել եմ այդ ճանապարհը: Ընտրել եմ պատմական պահի պա­տաս­խանատվության խոր զգացումով ու մեր ժողովրդի ապագայի նկատ­մամբ մեծ հավատով:

    Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաս­տա­տումն այլընտրանք չունի: Դա ժամանակի հրամայականն է: Այս անհրա­ժեշտությունը չէ այսօր տարակարծությունների առարկան: Առանձին անհատների ու քաղաքական ուժերի մտավախությունը ծնվում է ստորագրվող ար­ձա­նագրությունների մի քանի դրույթների տարակերպ մեկնաբա­նություններից ու Թուրքիայի հանդեպ պատմական անվստահությունից:
    Իրատեսորեն գնահատելով այս հանգամանքները, համոզված լինելով ձեռնարկ­ված քայլերի անհրաժեշտության ու ճշմարտացիության մեջ` պնդում եմ.

    1. ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Այն հայտնի փաստ է եւ պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից: Միջկա­ռավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբան­ների հանձնաժողով չէ,

    2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանների հարցը ենթակա է լուծման գերա­կա միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում,

    3. Այս հարաբերությունները որեւէ ձեւով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինք­նու­րույն գործ­­ընթաց է: Հայաստանը չի դիտարկում արձանագրություններում ամրագրված տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հարցը որպես Ղարաբաղի հիմնախնդրի հետ որեւէ առնչություն ունեցող հիշատակում,

    4. Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերաց­ման հնարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժեք վե­րա­­բեր­մունքին կարժանանա: Այս արձանագրություններով Հայաստանը միակողմա­նիորեն չի ստանձնում որեւէ պարտավորություն, չի կատարում որեւէ հաստատում: Հայաստանը ստորագրում է այս արձանագրությունները երկու երկրնե­րի միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու հիմքեր ստեղծելու նպատակով: Ուստի, եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավե­րացնի այս արձանագ­րու­թյուն­ները եւ դրանից հետո սահմանված ժամկետում չկա­տարի դրանց բոլոր դրույթ­ները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռ­նարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայ­լեր:

    Դիմելով ձեզ, սիրելի բարեկամներ, առանձնակի կարեւորությամբ ընդգծում եմ. այսօր առավել, քան երբեւէ մեր ժողովրդին միաբանություն է պետք, մեր հավաքական ինք­նու­թյու­նը պետական կյանքին հասու դարձնելու կարողու­թյուն է պետք: Սա է ապագայի մեր ճա­նապարհը:

    Արձանագրությունների ստորագրումից հետո սկսվելու են դրանց վավե­րաց­ման եւ իրա­կանացման փուլերը: Բոլոր մտահոգությունները, հնարավոր վտանգները, որոնք այն­քան լիուլի հնչեցվեցին քննարկումների ընթացքում, անհրաժեշտաբար հաշվի են առնվելու, եւ մենք պետք է կարողանանք կանխել ազգային նպատակներին հակասող որեւէ զարգացում: Այսօր ես ավելի քան վստահ եմ, որ կկարողանանք: Ու միասին ենք անելու, ողջ հայությամբ: Մենք այսօր նույնը չենք, ինչպես ընդամենը ամիսներ առաջ: Սա այլեւս փաստ է:

    Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը: Ես հավատում եմ, որ միասին ենք մեր սերունդներին շեն ու խաղաղ հայրենիք ժառանգելու: Վստահաբար այդպես էլ լինելու է:

    Աստված մեզ պահապան:
    Ժողովուրդ, նախագահի ուղերձի վերջին բառերին ուշդարություն դարձրեք: Սենց հոգեճանգռիչ ուղերձ մինչ հիմա չէի կարդացել: Լուրջ եմ ասում, լացս գալիս ա: Իսկականից, Աստված մեզ պահապան:

  7. #621
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    համենայն դեպս հիմիկվանից որ լավ կլինի, ճիշտն ասած հավաս չունեմ եսքան գրելու բայց ամեն դեպքում կգրեմ
    Սկսենք տնտեսականից- շատ ապրանքների գներ կնվազեն, որոնք ներկրվում են Թուրքիայից, մեր արտադրողների համար կբացվի նոր շուկաներ, եվ տրանզիտային գների իջեցումով կբարձրանա մեր ապրանքների մրցունակությունը, ուղիղ երկաթուղային կապ կունենանք Եվրոպայի հետ, 2 կողմերի սահմանամերձ շրջանները կզարգանան, շատ ընկերություններ կկորցնեն իրենց մենաշնորհը, մեր երկիրը ինվեստորների համար ավելի գրավիչ կդառնա, հետո Անթալիան էլ շատերի համար հասանելի կդառնա… սա ընդամենը մի փոքր մասն է, եթե ծավալվեմ 1 էջը հերիք չի անի
    Քաղաքական- ամենակարևոր ձեռքբերումը կլին են, որ մեր դիրքերը Ղարաբաղի հարցում խիստ կամրապնդվեն, մեր երկրի հեղինակությունը ամբողջ աշխարհով կբարձրանա, կախվածությունը Վրաստանից շատ կքչանա, նաև կարելի է ասել ռուսներից, իսկ ետքանը այնքան էլ քիչ չէ մեր պես երկրի համար
    У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
    Владимир Солоухин

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աշխեն (11.10.2009)

  9. #622
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, նախագահի ուղերձի վերջին բառերին ուշդարություն դարձրեք: Սենց հոգեճանգռիչ ուղերձ մինչ հիմա չէի կարդացել: Լուրջ եմ ասում, լացս գալիս ա: Իսկականից, Աստված մեզ պահապան:
    Եթե դեմ չես, մի ուղղում անեմ, լա՞վ
    Նախագահ չէ, Սերժ Սարգսյան ա

  10. #623
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում urartu-ի խոսքերից Նայել գրառումը
    Անթալիան էլ շատերի համար հասանելի կդառնա…
    Սա ամենակարևորն էր, արժեր սրա համար ամեն ինչի գնալ:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (11.10.2009), murmushka (11.10.2009)

  12. #624
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    հա բա ինչ, լավ չի Սև ծովի տեղը նույն գնով Միջերկրականի ափին կհանգստանանք, վատ է
    У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
    Владимир Солоухин

  13. #625
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում urartu-ի խոսքերից Նայել գրառումը
    հա բա ինչ, լավ չի Սև ծովի տեղը նույն գնով Միջերկրականի ափին կհանգստանանք, վատ է
    Ճիշտ ես ասում էլի: Որ առաջ էլ տենց լիներ, կուրսեցիներդ կարող ա Հայաստանից չգնային
    Բա հիմա ու՞ր ես, Միջերկրականի՞ կողմերը

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (11.10.2009)

  15. #626
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մի հատ ես նկարին ուշադրություն դարձրեք:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (12.10.2009), Mephistopheles (11.10.2009), Rammer (11.10.2009), Tyler (11.10.2009)

  17. #627
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Խեղճ մարդը մտածում ա՝ տեսնես պատմության մեջ իրեն որպես ի՞նչ են հիշելու

  18. #628
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դեմ չես, մի ուղղում անեմ, լա՞վ
    Նախագահ չէ, Սերժ Սարգսյան ա
    Ինքը Սերժ Սարգսյանն ա, բայց ուղերձը նախագահի ուղերձն ա: )

  19. #629
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ ես նկարին ուշադրություն դարձրեք:
    Ասում են, ապե շատ մի վախի, սաղ նորմալ ա: Жесть

  20. #630
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են, ապե շատ մի վախի, սաղ նորմալ ա: Жесть
    Մեր կաթողիկոսից ինչ խաբար կա: Արամը իրան լավ պատառոտում ա, իսկ Ամենայն Հայոցը ինչ-որ սուս ու փուս նստած ա: Սաղ ա գոնե ??

Էջ 42 81-ից ԱռաջինԱռաջին ... 3238394041424344454652 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. WikiLeaks -ը Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.09.2011, 10:07
  2. Հանգիստ Թուրքիայի ծովափերում
    Հեղինակ՝ Ahik, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 25.09.2010, 13:07
  3. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •