Տեսնես էս ստորագրուտյունն ինչ հետևանքներ կունենա.
Դրական
Բացասական
Կարծիք չունեմ
Տեսնես էս ստորագրուտյունն ինչ հետևանքներ կունենա.
Հիմա վաղվանից դաշնակները պիտի Սերժի հրաժարականը պահանջե՞ն: Չնայած էսօր կհանեն դաշնակներին հրապարակից, վաղը քաղաքի օրն ա նշվելու հրապարակում:
էսպես չի մնա
Mephistopheles (10.10.2009)
Ոչ մի հանդիսավորություն, էսքան սպասացրին ու... իմ մոտ տպավորություն էր, որ Նալբանդյանին զոռով բերին ու ստորագրել տվին: Կարծես ոչ թե հաղթանակել էր, որ դրույթները չեն փոխվել այլ ճարահատյալ էր եկել:
Հ.Գ. Նկատեցիք գերմանական աղբյուրները ինչ քաջատեղյակ էին, ժամը ճշգրիտ նշեցին, իսկ մենք ոչինչ չգիտենք:
Մենք էլ աչքիս թեմայից հեռանանք:
Բան չկա էլ ասելու:
Սաշիկը կուրախանա, երևի տամոժնու պետ կնշանակեն ու տենց շարունակ: Մենք էլ սպասենք տենանք ո՞րտեղ են մեզ քցել:
էսպես չի մնա
Արձանագրություններն ստորագրվեցին
Մի քանի րոպե առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին նախաստորագրված արձանագրությունները:
Սպասվում է, որ հյուրերն ու մասնակիցները հանդես կգան 3-րոպեանոց ելույթներով:
Հիշեցնենք, որ Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում ստորագրման արարողությանը մասնակցել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները, Սլովենիայի արտգործնախարար ու Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Սամուել Զբոգարը և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:
Միաժամանակ, ցյուրիխյան Համալսարանի դիմաց տեղաբնակ հայերը բողոքի լուռ ակցիա են կազմակերպել` «Ոչ արձանագրություններին» պաստառներով:
Վիճահարույց ելույթները հանեցին
Կզցրել են հաստատ, դաժե հայտարաություն չի լինելու:![]()
davidus (10.10.2009)
Չարաբաստիկ պայմանագրերի շարքին ևս մեկը ավելացավ.....
Dragon (10.10.2009)
Շնորհավորում եմ բոլորիս այս պատմական օրվա առթիվ
Protocol-ը ստորագրված է :
Շնորհավոր
Նվաստացուցիչ էր.............. Զգացիք սաղ Նալբանդյանին էին ծափ տալիս, յանի ապրես ապեր, դուխ արիր ստորագրիր..............
© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Dragon (10.10.2009)
Մեր պատմության մեջ մի խղճուկ էջ գրվեց:
Եվ ու՞մ հետ էինք հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն ստորագրում: Մի երկրի, որը մեր հողերի վրա է կառուցվել, մի երկրի, որ մեզ ցեղասպանության է ենթարկել, և դրա համար մի հասարակ ներողություն իսկ չի հայտնել:
Ամո՜թ... Չգիտեմ էլ, թե ում՝ մե՞զ, թե՞ նրանց... Երևի մեզ...
Բիձա (16.11.2009)
Ես ինչ-որ հույս ունեի, որ Նալբանդյանը հրաժարական կտա վերջին վայրկյանին, էն էլ պարզվեց՝ հեռախոսը չէր անջատել, սերժիկ ձյաձյան զանգեց, ջղայնացավ![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
davidus (10.10.2009)
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ