Կողմերը վերադառնում են սրահ, լրագրողներին կրկին ներս են հրավիրվել: Ստորագրման արարողությունը շուտով կկայանա: Արձանագրությունների տեքստում որևէ փոփոխություն չի եղել:Թուրքիան համաձայնել է ստորագրման արարողությունից հետո իր անելիք հայտարարության մեջ փոխել այն հատվածը, որը հարուցել էր հայկական կողմի դժգոհությունը և որի պատճառով հետաձգվեց ստորագրման արարողությունը:Հայտնի է դարձել, որ Նալբանդյանը շուտով ելույթ է ունենալու: Արձանագրությունները չստորագրելու տարբեր պատճառներ են նշվում, կապված Սերժ Սարգսյանի ուղերձում հնչած արտահայտությունների եւ այդ հարցում հայկական եւ թուրքական պատվիրակությունների տարաձայնությունների մասին: Թուրքիան ցանկացել է Ղարաբաղի խնդիրն, այնուամենայնիվ, ներառել արձանագրության մեջ, ինչին հայկական կողմը չի համաձայնել:
Էջանիշներ