Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչքան էլ Դաշնակները իրանց ձև տված լինեն, մեկ ա, լավ ա գոնե իրանք ոտքի հելան, մանավանդ երեկվա երթն էլ որ արեցին, իրենք էլ չլինեին, ոչ մեկ ոտքի չէր հելնի, կողքից էլ տպավորություն կստեղծվեր, որ Հայ ժողովուրդը լավ էլ համաձայն ա:
Լի, մի տարի ա ՀԱԿ-ը միտինգներ ա անում, դաշնակների միտինգներից մի քանի անգամ մեծ, ու ասում ա՝, որ դեմ ենք, սենց ղալաթ են անում մեր իշխանությունները, ու դաշնակները բերանները ջուր առած նստած էին, իբր թե տեղյակ չեն, որ սենց բան ա սկսվում: ՀԱԿ-ը էն ժամանակ էր ոտքի կանգնած, երբ որ իրոք հնարավոր էր ինչ որ բան փոխել, իսկ հիմա, երբ արդեն ոչինչ անել հնարավոր չի, դաշնակները ձևական շոուներ են կազմակերպում: