Չէի տեսել այս գրառումը:
Ու քանի որ պատկերը խեղաթյուրվում է, ապա ես ամենայազվա ձևով մինչև վերջ գնալու եմ:
Այսպես, ես մեջբերել էի նախկին պաշտոնյաների, ներկայիս ՀԱԿ անդամների խոսքեր, ովքեր համեմատություն էին անցկացնում հայ-թուրքական հարաբերությունների ներկա ուղղվածության, և իրենց պաշտոնավարման տարիներին բռնած ուղու հետ:
Դու հեգնեցիր, որ նրանք հիշում են իրենց չարածը:
Ես քեզ երեք անգամ առաջարկեցի ցույց տալ կետ, որտեղ նրանք սխալ են խոսում, սուտ են խոսում կամ կեղծում են: Դու դա չարեցիր (հասարակ պատճառով, որովհետև նրանց խոսքն այդ հարցում օբյեկտիվ էր): Այսուհանդերձ հնարավոր համարելով, որ ես սխալվում եմ, առաջարկում եմ չորրորդ անգամ. ցույց տուր կետ, ուր նրանց ասածները կամ վերլուծածները սուտ էին, իրականությանը չէին համապատասխանում, իրենց հրեշտակ սարքելու համար էին:
Դրանից հետո ես ասացի, որ նրանց քաղաքականությունն այդ հարցում ավելի լավն է եղել, դու իմ խոսքերը խեղաթյուրեցիր, դարձնելով, որ «նրանք ավելի լավն են եղել»: Ես նման բան չեմ ասել:
Ու հիմա նորից խնդրում եմ, ցույց տուր կետ, որտեղ նրանք խաբում են ու կհիմնավորվի, որ իրականում նրանց քաղաքականությունն ավելի լավը չի եղել: Ու խնդրում եմ խոսքերս այլ կերպ չմեկնաբանել, նորից չխեղաթյուրել:
Եթե այդպիսի կետ ցույց չտաս, ակամա ստացվելու է, որ ասածդ ոչ մի հիմք չունեցող, էմոցիոնալ հարթության, որևէ իմաստ չպարունակող միտք էր, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող:
Էջանիշներ