Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, արի երկխոսության չվերածենք, բայց պատասխանեմ, ուշադրի կարդա "եթե դու պնդում ես" իմ գրած արտահայտությունը:
Հիմա հաջորդ կետը.
առաջին ենթակետդ վիրաորանք չեմ համարում, քո մասին շատ դրական արտահայտվող ինձ մտերմ մարդկանց կարծիքի հիման վրա
Երկրորդ ենթակետի համար ասեմ, որ էդ իսկական ուղեղները, նայած թե ում համար են իսկական և իսկական ասլեը գործով են ապացուցում, ինչը ցավոք մինչև օրս նրանց չի հաջովել և խստագույնս կասկածում եմ որ կհաջողվի:
Երրորդ ենթակետդ
Ես չեմ հայհոյում, այլ ինչպես և դու վերլուծում եմ ու իրար հետևից շարում քո նշած ռեալ ուղեղներ անցած ճանապարհը: Ես նրանց դեմ չեմ պայքարում, այլ ժողովրդին խաբողների և՛ իշխանության, և՛ ընդդիմության անունից հանդես եկողների:
Կարծում եմ, որ կարծիքդ ոչ կոռեկտ էր
Այդ դեպքում շտապեցի ասել «սկզբի համար վատ չի»

Եթե քո վերլուծությունը սա ա.
«Մի քանի օր էլ կանցնի ու նախկին բոլոր չինովնիկները կհիշեն թե ինչքան լավն ու բարի են եղել, ինչպես են տքնել իրենց ժողովրդի համար: Լավա էս սահմանի հարցն էլ եղավ, թե չէ Բագրատյանին էլ տելեվիզրով ցույց չէին տա կամ էլ հարցազրույց վերցնեին, աչքիս մի օր էլ ես մի բանի շուրջ ասուլիս հրավիրեմ, հիշեմ, որ պապուս պապան տասնչորս թուրքա սպանել:Կամաց-կամաց սնկի պես կսկսեն գովաբանել ու մեջբերել իրենց արածներն ու չարածները, հույս ունեն կոծկել իրենց վրայի սևն ու վատը ու ցավալին էլ նայա, որ իրանց մոտ դա շատ լավ ստացվումա:»

Ապա ես այլևս ասելիք չունեմ:
Միայն նորից առաջարկում եմ ծանոթանալ տեսակետներին ու տեսնել, կա նրանց խոսքում որևէ բան, որն իրականությանը չի համապատասխանում, կեղծ է, սուտ է:

Պնդում եմ, որ չկա ու քո այդ գնահատականը ոչ թե վերլուծական մակարդակի է, այլ էմոցիոնալ:

հ.գ. Վիրավորական բան ես չեմ գրել ոչ նախորդ գրառմանս մեջ (ինքնահրկիզվելը քեզ չէր ուղված այլ ընդհանուր տակտիկայի տարբերակ էր՝ առաջարկված բոլորիս), իսկ այս գրառումովս էլ բոլորովին կասկածի տակ չեմ դնում քո վերլուծական ընդունականությունները, միաժամանակ նշելով, որ իմ գնահատականով այդ գրածդ զուտ էմոցիոնալ հարթության էր: