Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Տեղափոխված է այլ թեմայից.

Քո կարծիքով իրո՞ք այլևս ոչ մի կերպ սրանց վավերացումը կանխել չի կարելի
Մի շարք անընդունելի կետեր կան, իմ կարծիքով սրա մեջ։ Բայց անգամ «սահման բացելը» այլանդակ կերպով է ներկայացվում միջազգային հանրությանը։ Թուրքիան միակողմանի փակում է այդ «սահմանը», հետո էլ Հայաստանի հետ համատեղ բացո՞ւմ են...
Արս, ես մեծ կասկած ունեմ, որ էս գործընթացն իր ավարտին կհասնի, ուղղակի կարծում եմ, որ չի հասնի Թուրքիայի պատճառով:

Էս ամեն ինչը հնարավոր կլիներ կանխել մեծ ժողովրդական շարժումով, եթե միահամուռ կանգնեինք ու պահանջեինք ոչ լեգիտիմ նախագահի հրաժարականը: Դա չեղավ: Դժգոհ մի մասա ուղղորդվեց սխալ ուղղությամբ, հերթական անգամ ֆալշ ընդդիմություն ի հայտ եկավ: