Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Գևորգյան ջան, անունս բիձա է.
Քրիստոսի հարցը տեսական -հոգեբանական շատ խորը հիմք ունի հասaրակագիտական առումով. Ամեն գործում և ամեն պահի այդ գործի մի ուրույն Քրիստոս գոյություն ունի. Միայն տվյալ պահի Քրիստոսը կարող է հրամայել. Մնացածը ամբոխի հավասարարժեք անդամներ են և նրանք չեն կարող գործի ղեկավար դառնալ.
Ներկա պահին ձևավորված ընդիմությունը -Քրիստոսը դա ՀԱԿ-ն է, և ուղղորդելու իրավունք և ուժ միայն ՀԱԿ-ը ունի. Մնացաժը ստորադրյալ են և անուժ. Նույնիսկ ավելին, քանի որ "Քրիստոսը" ՀԱԿ-ն է, ապա ուրիշների արածը հասարակ մարդկանց, հասարակության համար ընկալվում է որպես սխալ. Մարդիկ մտածում են, որ եթե մեր աստվածը ձեն չի հանում, ուրեմն դա է ճիշտը. Մենք հո իրենից խելոք չենք. Ինքը որ լռում է, ուրեմն մի բան գիտի, արի մենք էլ լռենք.
Մարտի մեկին նախորդած ընդիմության մեթոդոլոգիան հենց մեր հայկական– խաղաղասեր Քրիստոսն էր– սպասիր, արի էստեղ քնի, Սերժը վախից տակը կանի– կփախչի. Բայց դա չաշխատեց, սերժը ստանդարտ հայ չի. Փոխանակ հայտարարելու, որ ես էսքան գիտեմ, ավելի չեմ տիրապետում, գնացեք ձեզ նոր Քրիստոս ճարեք, ՀԱԿ–ը չընդունեց իր սխալը և շարունակում քարոզել, թե սխալ չի էլ եղել, հեսա կտեսնեք, թե ինչեր ենք անելու. Մարդկանց մի մասը շարունակում է հավատալ դրան, մյուսները –ոչ. Հենց դրանում է ներկա պահի աբսուրդը– մենք հայտնվել ենք անգլուխ վիճակում. Նույնիսկ հանճարը այս պահին չի կարող վերցնել լծակները իր ձեռքը. Պետք է նախապես հայտնի մի մարդ լինի, որ հասցնի հնին մի բան էլ գումարի ու դառնա նոր Քրիստոս. Մի գուցե Նիկոլը կարող է, բայց նրան էլ նախապես փակել են բանտում. Այ էսքանը սերժը ճիշտ է հաշվարկել.
Ու լռում ենք ազգովի. Էսպես մեկս մյուսին տհասի պես նայելով կոտորվել, դառել ենք մի բուռ. Էդ վերջին մի բուռն էլ իրար կուտի –պատմությունը կփակվի.
Հետաքրքիր գեղարվեստական զեղում է, խոհափիլիսոփայական միտք: Ու վերջ: Ցավոք սրտի ընդամենը որոշակի տեսակետ, իրադրության աշխարհայացքային սխալ ընկալում

ՀԱԿ-ը դոմինանտ ուժ է, ինչը քո ներկայացրած Քրիստոս-Ժողովուրդ մոդելի հետ ոչ աղերս չունի իրականում: Թեև կարող է լինել վերլուծման սխալ ուղղություն, որն այդպես կպատկերացնի: Ու չնայած դրան ՀԱԿ-ը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ուժային բաշխումը ավելի լայն սպեկտրալ տեսք ունենա: Մասնավորապես ներկայիս փուլում հնարավորություն է տալիս այլ ուժերի ինքնադրսևորվելու. սրա հիմնական նպատակը թերևս սեփական հնարավոր սխալը կանխելն է: Այսինքն եթե իսկապես ճիշտ է այն խոսակցությունները, որ մյուս ուժերը ՀԱԿ-ի դոմինանտության պատճառով չեն կարողանում ինքնադրսևորվել (օրինակ ես գտնում եմ, որ դա այդպես չի), ապա թող հիմա ՀԱԿ-ի «բացակայությամբ» ինքնադրսևորվեն: ՀԱԿ-ը հրապարակային պայքարի դաշտը զիջել է հնարավոր թեկնածուներին, ինչի հետևանքը կարող է երկուսից մեկը լինել.
- Համոզվել, որ ՀԱԿ-ը իսկապես դոմինանտ է, որովհետև նրան մրցակից չկա, սա պարզություն կմտցնի,
- Հնարավոր մրցակիցների ուժեղացում, ինչը միայն լավն կլինի:

Անձամբ ես շատ կուզեի, որ հիմա ՀԱԿ-ը հրապարակային պայքարով զբաղվեր, լինեին հանրահավաքային «փոթորիկներ»: Սակայն իրատեսությունը ցույց է տալիս, որ ներկայումս ոտքի կանգնող այդքան ժողովուրդ չկա, որ փոթորիկ լինի: