Լեռնցի ջան, եթե ես ՀՅԴ-ին հարցեր ունենամ (որոնց պատասխանը դեռ չեմ ստացել), ինձ պետք չի լինի հրապարակ գնալ ու էդ շոուի ներքո հարցնել, ես ավելի լավ տարբերակներ կգտնեմ, հավատացած եղիր:
Ոչ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների դեֆեկտների մասին խոսելն ա անախրոնիզմ համարվում, ոչ էլ հիմիկվա քաղաքականությունը՝ խորիմաստ:
Պարզապես հասել ենք մի հանգրվանի, որ քո ասած հանրահավաքները ոչ մի փոփոխություն էս հարցում չեն մտցնի՝ քանակների անբավարարության պատճառով: Այ եթե ժամանակին միավորումներ լինեին ու ՀՅԴ-ՄՅԴ, Ժառանգություն-Մառանգությունները անիմաստ խոսելու փոխարեն իսկապես մտածեին համախմբման մասին, գուցե և փոփոխություն մտցնել լիներ:
Պայմանագրերը չստորագրվելու ռեալ երկու պատճառ կա.
1. Թուրքիան չստորագրի
2. ԱՄՆ-ն մտափոխվի
Երկուսն էլ չեն լինելու, երևի թե, ցավոք:
Իսկ են, որ հայ «ինտելեկտուալ» միտքը պայմանագրի ստորագրումից հետո ողջ մեղքը կբարդի նորից ոչ թե պատասխանատուի, այլ սովորության համաձայն Տեր-Պետրոսյանի վրա, սպասելի սցենար է: Քո խոսքերն էլ դրան վառ ապացույց![]()
Էջանիշներ