Էս կլիպերով կարելի է գնահատել թղթերին դեմ ու կողմ ուժերի իրական հարաբերակցությունը.
Ինչքան հիշում եմ ֆրանսիայում մոտ 300000 գենոցիդ վերապրածների ժառանգներ կան. Դրանցից ցույցի դուրս էին եկել Սերժի կոդլի չափ մարդ.
Ավելի խայտառակ հարաբերակցություն Հայաստանում է, –դեմ են Ֆրանսիայից յոթ անգամ շատ ժողովուրդ, բայց կոդլեն է ահավոր չափերի.
Եթե մի տաս անգամ շատ դուրս եկած լինեին, ապա ՍԵրժի գոնե ծաղիկ դնելը պռավալ կգնար. Դրանից հետո պարզ չի, թե ինչ կստացվեր.
Սա խաղ էր, մեր դիմադրությունը ստուգելու պրիմիտիվ տրյուկ. Սերժին ստիպել էին, որ գնա էդ քայլին, որ էդ գործի պապաները ճշգրիտ հաշվեին հայերի դիմադրությունը արտասահմանում. Դրա համար էին իրենք հարյուրներով ոստիկան բերել լցրել, չգիտեին, թե մենք ով ենք. հիմա իմացան.
Հենց հիմա եթե երևանում մի հարյուր հազար վեր կենա, ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրվի ու ոչ միայն այդ պայմանագիրը վարի կգնա, այլ սերժի ճղած կատուն կսատկի. Բայց դրա շանսը չկա. Եթե այսքանը ՀԱԿ–ում չեն գիտակցում, և նույնիսկ այս հարմար պահը չեն օգտագործում, ուրեմն իշխանությունից բեթար պրոբլեմներ կան ընդիմության մեջ.
Հայաստանյան ներքին ախոռը իբր քիչ էր, հիմա էլ Ցեղասպանության հարցն է ախոռի վերածվում, բա պետք չի դեմն առնել՞.

Լավ, դաշնակները գիտենք ովքեր են. Բայց դաշնակների ինադու ես հարցն էլ վարի տանք՞

Ուրեմն ԼՏՊ-ի նախկին նախագահության դեֆեկտների մասին խոսելը համարվում է անախրոնիզմ, հիմիկվա պաս կանգնելն ու դրանով մարդկանց ապակողմնորոշելը որակվում է որպես խորիմաստ քաղաքականություն.
Մի գուցե,
բայց ես այն կարծիքին եմ, որ նման կեցվածքը դավաճանություն է. Ոչ հեռավոր ապագայում ՀԱԿ-ի քթից տասնապատիկ կգա. կտեսնենք.
Էջանիշներ