User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպէ՞ս էք գնահատում հրապարակված հայ-թուրքական արձանագրութիւնները:

Քվեարկողներ
113. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    27 23.89%
  • Բացասական

    74 65.49%
  • Կարծիք չունեմ

    12 10.62%
Էջ 16 81-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516171819202666 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 1215 հատից

Թեմա: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

  1. #226
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում lav tgha-ի խոսքերից Նայել գրառումը
    Լաւա է, դէ արիք ու մի հատ էլ կարմիր լէնթ կապէք հենց հիմիքւանից սահմանի գծի վրայ, կարմիր գորկն էլ փռէք, թուրքերին դիմաւորելու պատռաստութիւնները հենց հիմիքւանից տեսէք, ու գնացէք լիքը բամբակ էլ գտէք, բրէք դրէք թուրքերի առաջ որ մէկ մէկ սաղիս վզերը բամբակով կտրէն, էտա ձեր ուզածէ

    Մի քիչ սթափեցրէք ձեզ, ինչ էք հենց հիմիքւանից գլուխներդ կախել, այո ոչ մի կառոյց չի կարող առաջը բռնել, գիտէս ինչու, որովհետեւ բոլորս բաժան բաժան ենք, որովհետեւ արդէն վաղուց սովորութիւն ենք արել որ ամէն պահին նայենք տեսնենք թէ ով է ասում, այլ ոչ թէ ինչ է ասում, բայց մի բան կարող է այս ամէնի առաջը բռնել, դա Ազգային Համաժողովրդական Ամբոխն է, թող բոլոր կազմակերպութիւնները ձեռք ձեռքի տան, Սփիւռքն ու Հայաստանը միանան ու միայն մէկ նպատակի համար պայքարեն, յետոյ տեսնեմ նորէն այսպիսի մտքեր կը հնչեն: Լեռնեցին ճիշտ է ասում, այս պահին կա ստորագրահավաք, ու թող ասեմ, ոչ թէ միայն Հայաստանում է դա կայանում, այլ սփիւռքում, սփիւռքի բոլոր գաղութներում:
    ԱՄՆ - Գանադա - Եւրոպայի երկրներում, Իրան - Սիրեա - Լիբանան - Արգենտինա - Ռուսաստան ......

    Պէտք չի թերագնահատել Ազգի համախմբման ուժը:
    Լավ տղա ջան, երևի նկատած կլինես, որ կայքում գրառումներ անողների վերաբերմունքը այդ թղթերի հանդեպ տատանվում է հուռա պատրիոտիզմից մինչև մինչև թքած ունենալը. Դրանք բոլորն էլ հիմնավոր վերաբերմունքներ են, որովհետև հայաստանում եղած հայերս մտած ենք եղել հայաստանյան իրականության մեջ մեր իսկ ինքնիշխանության պայմաններում, և տեսել, զգացել ու դիմացել ենք դրան, իսկ դու դա չես տեսել.
    Մենք գիտենք, թե ինչ ասել է հայ չտես, լրբի ծնունդ պաշտոնյա, իր լրբերով,շոֆերով ու սափրագլուխներով, ազգ ու տակով.
    Մենք տեսել ենք այնպիսի ճիղավների, որ դու երազում տեսած չկաս.
    Դա է մեր հանդարտ կեցվածքի և քո զարմանքի խորքային բացատրությունը.
    Մի սպասիր մեզանից ոգևորություն, որին դու ես ընդունակ. Մենք մարած, հոգնած ու զված ենք վերջին քսան տարում հայկական քյանդրբազ աշխատած բոլորից էլ.
    Եթե ցանկություն ունես, արի ինքդ ընկղմվիր այդ գեհենի մեջ ու տես թե ոնց ես գլուխ հանում.
    Ինձ համար հաճելի անակընկալ էր գերագույն խորհրդի քննարկումը- որը մեր-որպես ազգի կենդանության ինչ որ նշաններ ցույց տվեց. Թե ինչքանով այդ նշանները վերակենդանացման կամ ընդհակառակը մահվան նախաշեմի ջղաձգումներ էին, ժամանակը ցույց կտա.
    Բարին ընդ քեզ,

  2. #227
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում lav tgha-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18-ին Դաշնակցության համակիրների շուրջ 300 մեքենաներ միասին միացրին մեքենաների ազդանշանները` հույս ունենալով համընդհանուր բողոքի լսելի ձայնով արթնացնել երկրի նախագահին ու իշխանություններին:
    Սենց բան մենակ դաշնակները կարող էին անել
    Սպասեին, որ նախագահը Հայաստանից գնա Սփյուռք, հետո գնային նախագահականի մոտ սիգնալ տալու՝ նախագահին արթնացնելու համար: Խելոքներ, պետք ինքնաթիռներ վարձեիք ու թռնեիք Սարգսյանի ինքնաթիռի մոտով՝ շչակները միացրած

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #228
    Սկսնակ անդամ lav tgha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2009
    Հասցե
    Իրան - Նոր Ջուղա
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն էսպես, հարգելիս, արդեն տարուց ավել է էդ գորգը փռել եք: Էդ գորգը դուք եք փռել, ոչ թե մենք: Փռել եք Սփյուռքի հայերդ: Փռել են ստեղի կրավորական հայերը: Փռել են բոլոր նրանք, ովքեր մարտի 1-ից հետո չեն ընդվզել, փռել են բոլոր նրանք, ովքեր զգոնության բոլոր կոչերն անտեսել են, ովքեր զգուշացվել են համախմբվելու ու թուրքիայի հետ տարվող գործընթացը կասեցնելու համար, բայց էշի ականջում քնած են եղել, հիմա որ զարթնել ու հայրենասեր եք ԽԱՂՈՒՄ, ու՞մ ա պետք: Էդ ձեր հայրենասիրությունից մինչև կոկորդս ա հասել, էս ջղաձգումներիցդ արդեն ներվայնանում եմ:

    Թող ոտի կանգնեն, առաջին միացողներից կլինեմ: Բայց էդ քո ասած ազգը ոնց էշի ականջում քնած ա, նենց էլ քնած մնալու ա: Արթնացողը շատ-շատ հավայի վայնասուն ա քցելու ու ոչինչ չանի: Էնպես որ էդ բարոյախրատական մեծամիտ բաները մի կողմ դրեք: Հոգնեցրել եք:

    հ.գ. գրառումս անհատապես քեզ չի ուղղված, այլ մի ամբողջ հոծ կրավորական բազմության:
    դէ ուրեմն միացիր քանի որ արդէն իսկ ոտքի կանգնածներ կան, եթէ փռւելա ուրեմն օգնիր հաւաքենք, քանզի օտար ազգ էլ գոյութիւն չունի, մեր ազգը հենց սա է, այն ինչի ականատեսն ենք մենք այսօր: Մեզ հիմա Ազգովին միացումա պէտք, այլ ոչ թէ բաժանում, Սփիւռք + Հայաստան պէտք է լինեն իրար կողքի եթէ ուզում ենք որ յաջողենք եւ բարելավել այս իրավիճակը:
    Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
    http://lav-tgha.izfree.com

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (02.10.2009)

  5. #229
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում lav tgha-ի խոսքերից Նայել գրառումը
    դէ ուրեմն միացիր քանի որ արդէն իսկ ոտքի կանգնածներ կան, եթէ փռւելա ուրեմն օգնիր հաւաքենք, քանզի օտար ազգ էլ գոյութիւն չունի, մեր ազգը հենց սա է, այն ինչի ականատեսն ենք մենք այսօր: Մեզ հիմա Ազգովին միացումա պէտք, այլ ոչ թէ բաժանում, Սփիւռք + Հայաստան պէտք է լինեն իրար կողքի եթէ ուզում ենք որ յաջողենք եւ բարելավել այս իրավիճակը:
    Ու՞ր են ոտքի կանգնածներ:
    Օրական ՀԱԿ քաղաքական զբոսանքներին ավելի շատ մարդ ա մասնակցում, քան քո ասած ոտքի կանգնածներն են:
    Իսկ էդ ռեսուրսով գորգ հավաքել չես կարող
    Ես լրիվ իրատեսական գիտեմ, որ ոտքի կանգնող չի լինելու: Եթե կանգնեն, ես միայն հաճելիորեն կզարմանամ ու կմիանամ

    հ.գ. ուշացել եք միավորվելու ու ոտքի կանգնելու համար: Տարիուկես ա կոկորդ էինք պատռում: Երբ դեռ հնարավոր էր կանգնացնել, անուշ քնած էիք: Բանը բանից անցավ, տե՞ղ հասավ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #230
    Սկսնակ անդամ lav tgha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2009
    Հասցե
    Իրան - Նոր Ջուղա
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Արա Պապեանի
    Բաց նամակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պրն. Էդ. Նալբանդյանին

    Մեծարգո պարոն նախարար,

    Ս./թ. հոկտեմբերի 1-ին Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրություն-ներին նվիրված խորհրդարանական լսումների ավարտին, նախապես տրված հարցերին Ձեր պատասխանների ժամանակ, Դուք հայտարարել եք հետեւյալը. »Վիլսոնի որոշումն իրավական ուժ չունի, քանի որ այն չի վավերացվել ԱՄՆ Սենատի կողմից«: (Նախապես ներողություն եմ խնդրում, եթե Ձեր բառերն ինձ փոխանցելիս որոշ նրբերանգային փոփոխություններ կրած լինեն: Սակայն, կարծում եմ, որ միտքը ճիշտ է փոխանցվել) Ցավում եմ, որ այդ պահին արդեն դահլիճում չէի: Ես չէի կարող կանխատեսել, որ Ձեր պատասխանները կարող են տեղափոխվել օրվա վերջը եւ նախնական պայմանավորվածության պատճառով ստիպված էի եղել հեռանալ:

    Սակայն չկա չարիք առանց բարիքի: Հիմա ես ստիպված եմ բաց նամակով պատասխանել Ձեր պնդմանը: Վայել չէ նախարարի խոսքը թողնել անպատասխան: Դուք բառացիորեն կրկնել եք Ձեր համերկրացի Անդրանիկ Միհրանյանի երկու շաբաթ առաջ Երեւանում արտասանած միտքը: Այդ առիթով ես պատիվ ունեցել եմ արդեն պարզաբանումներ տալու, ուստի կկրկնեմ իմ իսկ փաստարկները:

    Դուք, ինչպես պարոն Միհրանյանը, ակնհայտորեն շփոթել եք ժամանակագրական առումով իրար շատ մոտ, սակայն երկու տարբեր` Հայաստանի մանդատի եւ Հայաստանի սահմանների հարցերը, հետեւաբար, հանգել եք սխալ եզրակացության: Հաշվի առնելով հարցի այժմեականությունը նպատակահարմար եմ գտնում համառոտակի անդրադառնալ վերոհիշյալ հարցերին:

    Հայաստանի մանդատի եւ Հայաստանի սահմանների հարցը

    Փարիզի խաղաղության վեհաժողովն ի վերջո անդրադարձավ Օսմանյան կայսրության հիմնահարցերին Սան Ռեմոյի նիստի ժամանակ` 24-27 ապրիլի 1920թ.: Այս հարցի շրջանակում վեհաժողովը ձեռնամուխ եղավ Հայաստանի հետագա ճակատագրի հստակեցմանը: Ըստ այդմ, Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of the Allied Powers) 1920թ. ապրիլի 26-ին պաշտոնապես դիմում հղեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին երկու իրարից անկախ խնդրանքով, որ ա/. Միացյալ Նահանգները ստանձնեն Հայաստանի մանդատը (the United States to assume a mandate for Armenia); բ/. Միացյալ Նահանգների նախագահը իրավարարությամբ վճռի Հայաստանի սահմանները (to artitrate the frontiers of Armenia).[1] Նշյալ հարցերն էապես տարբեր հարցեր էին, հետեւաբար ունեին տարբեր հասցեատերեր եւ գտնվում էին տարբեր իրավասությունների շրջանակներում:

    Առաջին` մանդատի հարցով, Փարիզի վեհաժողովը դիմում էր Միացյալ Նահանգներին` որպես պետության: Նման խնդրանքի իրավական հիմքը Ազգերի լիգայի Կանոնադրության (Covenant) 22-րդ հոդվածն էր, համաձայն որի Ազգերի լիգայի անդամ-պետությունները կարող էին Ազգերի լիգայի անունից իրականացնել խնամակալություն (tutelage). Քանի որ այս հարցը վերաբերում էր միջազգային պայմանագրով ստնաձնելիք պարտավորությանը, ուստի Միացյալ Նահանգների նախագահը, ըստ ԱՄՆ սահմանադրության, պիտի ստանար ԱՄՆ սենատի »խորհուրդն ու համաձայնությունը«: Այսու, ԱՄՆ Սենատը 1920թ. մայիսի 24 –ից հունիսի 1-ը քննության առնելով Հայաստանի մանդատը ստանձնելու հարցը, քվեարկությամբ մերժեց այն: Բուն պատճառն այն էր, որ ԱՄՆ չէր հանդիսանում Ազգերի լիգայի անդամ, հետեւաբար բացակայում էր այդ կազմակերպության անունից որեւէ գործողություն կատարելու համար իրավական հիմքը:
    Երկրորդ` Թուրքիայի հետ Հայաստանի սահմանն իրավարարությամբ որոշելու հարցը, չէր գտնվում Սենատի լիազորությունների շրջանակում, ուստի ԱՄՆ օրենսդիր մարմինը չէր կարող եւ երբեւէ չի անդրադարձել այդ հարցին: Միջպետական իրավարարությունը (international arbitration) միջազգային իրավունքի հարց է եւ կառավարվում է բացառապես միջազգային հանրային իրավունքով: Հետեւաբար, հայցադիմումի երկորդ կետին, դեռեւս Սենատի կողմից Հայաստանի մանդատի հարցի քննարկումներն սկսելուց մեկ շաբաթ առաջ` 1920թ. մայիսի 17-ին, նախագահ Վիլսոնը տվել է դրական պատասխան եւ ստանձնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը որոշող իրավարարի պարտականություններն ու լիազորությունը: Այսինքն կլիներ Սեւրի պայմանագիրը, թե ոչ, իրավարարության օրինական հայցադիմումը կար, հետեւաբար օրինական վճիռը կայացվելու էր:

    Հարցի հետագա ընթացքը համեմատաբար ավելի հայտնի է: Սան Ռեմոյի (26 ապրիլի 1920թ.), ինչպես նաեւ Սեւրի (10 օգոստոսի 1920թ.) հայցադիմումների (compromis) հիման վրա, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920թ. նոյեմբերի 22-ին կայացնում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր իրավարար վճիռը (Arbitral Award), որն ըստ պայմանավորվածության ուժի մեջ է մտնում անմիջապես եւ առանց նախապայմանների: Երկու օր հետո` նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվում է Փարիզ` Խաղաղության վեհաժողովի եւ Ազգերի լիգայի տնօրինմանը: Վճիռն ընդունվում է ի գիտություն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն` Հայաստանի Հանրապետությունը, 1920թ. դեկտեմբերի 2-ին դադարում է գոյություն ունենալուց:

    Վիլսոնի իրավարար վճռի կարգավիճակի հարցը

    Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրավարար վճիռ, եթե իրականացվել է առանց ընթացակարգային խախտումների, ոչ միայն վերացականորեն »իրավական ուժ« ունի, այլեւ անվեհապահորեն պարտադիր է կատարման համար (binding document). Ավելին, իրավարար վճիռներն »վերջնական են եւ անբեկանելի« (final and without appeal).[2] »Իրավարար վճիռն իրավարարի վերջնական եւ կատարման համար պարտադիր որոշում է « (The arbitral award is the final and binding decision by an arbitrator)[3]

    Իրավարար վճիռների վերջնական եւ անբեկանելի լինելը ամրագրված է (codified) միջազգային իրավունքի մեջ: Ի մասնավորի` Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes), 1899թ. խմբագրման # 54 եւ 1907թ. խմբագրման # 81 հոդվածներում:

    Վերոշարադրյալից ակնհայտ է, որ Իրավարար վճիռը. ա/. ինքնին պարտադիր եւ անբեկանելի վճիռ է; բ/. կարիք չունի ներպետական որեւէ վավերացման կամ հավանության:

    Ըստ այդմ, Միացյալ Նահագների նախագահ Վուդրո Վիլսոնը իր Իրավարար վճռով մեկընդմիշտ որոշել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը, այն ուժի մեջ է առ այսօր եւ ենթակա չէ բեկանման:



    Անդրադառնանք մի կարեւոր հարցի եւս. Իսկ ԱՄՆ իշխանական եւ հանրային կառույցները երբեւէ՞ որեւէ՞ դիրքորոշում արտահայտել են նախագահ Վիլսոնի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը որոշող իրավարար վճռի նկատմամբ:

    Գործադիր իշխանության դիրքորոշումը

    ԱՄՆ-ի բարձրագույն գործադիր իշխանությունը ոչ միայն ճանաչել է Վիլսոնի իրավարար վճիռը, այլեւ վավերացրել է այն եւ , ըստ այդմ, այն դարձրել ԱՄՆ ներքին օրենսդրության մաս (the law of the land). Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը եւ պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին (Bainbridge Colby) իրենց ստորագրություններով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության Մեծ կնիքով (The Great Seal of the United States) վավերացրել են իրավարար (Arbitrator) Վուդրո Վիլսոնի վճիռը: Ըստ միջազգային իրավունքի, իրավարարի անձնական ստորագրությունը եւ կնիքը, եթե կա այդպիսին, միանգամայն բավարար է Իրավարար վճիռի վավերականության համար: Վուդրո Վիլսոնը կարող էր բավարարվել միայն իր ստորագրությամբ կամ նաեւ իր` նախագահական, կնիքով: Այդ դեպքում վճիռը կլիներ անհատական, թեկուզ եւ նախագահական, պարտավորություն: Սակայն Իրավարար վճիռը վավերացված է պետության մեծ կնիքով եւ ամրագրված է այդ կնիքի պահապան (keeper) պետքարտուղարի կողմից: Ըստ այդմ, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Միացյալ Նահանգներ պետության անվերապահ պարտավորությունն է:

    Օրենսդիր իշխանության դիրքորոշումը.

    Ինչպես նշել էի վերը, Իրավարար վճիռները ենթակա չեն որեւէ օրենսդրական հավանության կամ վավերացման: Հետեւաբար, ԱՄՆ Սենատը, որին ըստ ԱՄՆ սահմանադրության վերապահված է արտաքին քաղաքականության հարցերին անդրադառնալու իրավունքը, երբեւէ ուղղակիորեն քննության չի առել հայ-թուրքական սահմանը որոշող իրավարար վճիռը: Այսուհանդերձ, այլ հարցերի քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատը միանշանակորեն, առնվազն մեկ անգամ, արտահայտել է իր վերաբերմունքը նշյալ վճռի նկատմամբ:

    Երբ 1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ Սենատը մերժեց 1923թ. օգոստոսի 6-ի թուրք-ամերիկյան պայմանագրին հավանություն տալը, դա արեց երեք պատճառով: Պատճառներից մեկն այն էր, որ »Թուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդեպ« (failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia).[4] Այդ առիթով սենատոր Ուիլյամ Քինգը պաշտոնական հայտարարության մեջ շատ ավելի հստակ է արտահայտվել. »Ակնհայտորեն Միացյալ Նահանգների կողմից ոչ ճիշտ եւ անհիմն կլիներ հավատ եւ հարգանք ընծայել Քեմալի պնդումներին ու հավաստիացումներին, քանի դեռ նա շարունակում է իր վերահսկողության ու ինքնիշխանության տակ պահել Վիլսոնյան Հայաստանը « (Obviously it would be unfair and unreasonable for the United States to recognize and respect the claims and professions of Kemal so long as he persist in holding control and sovereignty over Wilson Armenia). [5] 1927թ.Սենատի քվեարկությունը միանշանակորեն վկայում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը 1927թ.-ին վավերական եւ իրավական ուժ ունեցող վճիռ էր: Դրանից հետո իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվել, հետեւաբար, այն շարունակում է ուժի մեջ մնալ առ այսօր: Առանձնակի շեշտեմ, որ վերոհիշյալ քննարկումն ու քվեարկությունը տխրահռչակ զույգ արձանագրությունների մեջ վկայակոչված »սահմանը որոշող համապատասխան պայմանագրերից« տարիներ հետո էին:

    Ի դեպ ասեմ, որ առ այսօր թուրք-ամերիկյան հարաբերությունների վերահաստատումը չունի պայմանագրային հիմք եւ այդտեղ առկա են բազմաթիվ բաց մնացած եւ խնդրահարույց իրավական հարցեր:

    Հանրային կառույցների դիրքորոշումը.

    Միացյալ Նահանգներում ամենակարեւոր հանրային կառույցները կուսակցություններն են: Կուսակցությունների ծրագրային հիմնադրույթները ամփոփվում են Կուսակցությունների հիմնածրագրի (Party Platform) մեջ, որոնք հաստատվում են կուսակցությունների համագումարների կողմից:

    Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը (ներկա նախագահ Օբամայի կուսակցությունը) երկու անգամ` 1924թ. եւ 1928թ., պաշտոնական դիրքորոշում է արտահայտել Վիլսոնի իրավարար վճռի նկատմամբ:

    Դեմոկրատական կուսակցությունը 1924թ. իր ծրագրի մեջ առանձին տողով , որպես հիմնադրույթ-նպատակ, ամրագրել է »Հայաստանի նկատմամբ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրականացումը« (»Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia«).[6] Դեմոկրատական կուսակցության 1928թ. ծրագիրը գնում է մի քայլ առաջ եւ խոսում է ԱՄՆ որպես պետության եւ Դաշնակից պետությունների »խոստումների եւ պարտավորությունների« մասին. »Մենք զորակցություն ենք հայտնում Միացյալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղված են Առաջին համաշխարհային պատերազմի եւ նրան հաջորդող տարիներին Միացյալ Նահանգների եւ դաշնակից ուժերի կողմից Հայաստանին եւ հայ ժողովրդին տված խոստումների եւ պարտավորությունների իրականացումն ապահովելուն«: (»We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people«).[7] Հայաստանի Հանրապետությանը տված Միացյալ Նահանգների միակ անկատար »խոստումն ու պարտավորությունը« եղել եւ մնում է նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ:
    Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
    http://lav-tgha.izfree.com

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (02.10.2009)

  8. #231
    Սկսնակ անդամ lav tgha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2009
    Հասցե
    Իրան - Նոր Ջուղա
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեծարգո պարոն նախարար,

    Դուք նաեւ ասել եք, որ »Հայաստանը ՍՍՀՄ պայմանագրերի իրավահաջորդն է«: (Դարձյալ ներողություն, եթե նրբերանգային անճշտություններ կան) Դուք ճիշտ չեք, ՍՍՀՄ իրավահաջորդը Ռուսաստանի Դաշնությունն է: Նայեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը: Միջազգային ինքնությունը (international personality) չի կարող տրոհվել: Երբ, օրինակ, Հնդկաստանը տրոհվեց Հնդկաստանի եւ Պակիստանի, ինքնությունը չբաժանվեց: Այն ժառանգեց Հնդկաստանը, իսկ Պակիստանը ստիպված էր քայլ առ քայլ կերտել իր միջազգային ինքնությունը, այսինքն ստորագրել պայմանագրեր, հաստատել հարաբերություններ: Երբ Պակիստանից բաժանվեց Բանգլադեշը, Պակիստանի ինքնությունը չտրահվեց եւ Բանգշադեշը սկսեց սեփական միջազգային ինքնության կերտումը:

    ՍՍՀՄ տրոհման պարագային էլ ինքնության անվերապահ ժառանգորդը Ռուսաստանի Դաշնությունն էր, բայց ոչ երբեք Հայաստանը: Նորաստեղծ Հայաստանը, ինչպես նաեւ մյուս նորանկախ երկրները, Անկախ երկրների համագործակցություն ստեղծելու մասին համաձայնագրի 12-րդ հոդվածով hռչակել են սոսկ հետեւյալը. »Բարձր պայմանավորվող կողմերը երաշխավորում են նախկին ԽՍՀ Միության պայմանագրերից եւ համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը«8] Այսինքն, նորաստեղծ պետություններրը ստանձնել են որոշակի վարքականոնային պարտավորություններ, սակայն սա չի նշանակում, որ սկսել մաս կազմել (became party to) ՍՍՀՄ կնքած պայմանգրերին: Հակառակ պարագային, Հայաստանի Հանրապետությունը կարիք չէր ունենա հատ առ հատ ստորագրելու կամ միանալու բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, պայմանագրերի, արձանագրությունների, որոնց վաղուց ի վեր մաս էր հանդիսնում ՍՍՀՄ-ը: Օրինակ, Հայաստանի Հանրապետությունը, այս օրերին հաճախ հիշատակվող, Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային (1961) միացել է 1993թ. հուլիսի 23-ին, այն դեպքում, երբ ՍՍՀՄ-ը (ներկայումս Ռուսաստանի Դաշնությունը) նշյալ կոնվենցիային մաս է 1964թ. փետրվարի 11-ից:

    ՍՍՀՄ պարագային գործել է tabula rasa –յի (մաքուր տախտակի) սկզբունքը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից Հարավային Կովկասի երկները եղել են բռանատիրված երկրներ, որովհետեւ երբ 1920/21թ. բոլշեւիկյան Ռուսաստանը վերանվաճեց Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը, սրանք արդեն ճանաչված երկրներ էին: Ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը ՍՍՀՄ պայմանագրերի իրավահաջորդը չէ, (»երկրի համար ընդհանրապես իրավական հիմք չի կարող առաջացնել որեւէ պայմանագիր կամ պարտավորություն, եթե տվյալ երկրի պաշտոնյաները բացահայտորեն գործել են օտար ուժի հրահանգով«9]) այլեւ Սովետական Ռուսաստանի (1920-1922թթ.), ապաեւ ՍՍՀՄ բռնատիրության (1922-1991թթ.) տարիներին Հայաստանի Հանրապետության տարածքի որեւէ փոփոխություն օրինական չէ. »բռնատիրման ժամանակ երկրի տարածքի որեւէ մասի զիջում հետեւանազուրկ է (a cession of territory during occupation is not effective)[10]

    Ընդունեցեք, պարոն նախարար, հարգանացս խորին հավաստիքը:

    Արա Պապյան
    Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
    2 հոկտեմբերի 2009թ.

    P.S. Պարոն նախարար, եթե համաձայն չեք իմ փաստարկներին, խնդրում եմ ինձ հրավիրել ուղիղ եթերում բանավեճի: Լռությունը, այսինքն հրավերի բացակայությունը, կդիտարկվի որպես իմ փաստարկների հետ համաձայնության նշան:
    վվվ
    Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
    http://lav-tgha.izfree.com

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեռնցի (02.10.2009), Հակոբ Գեւորգյան (03.10.2009)

  10. #232
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Չուկ ջան, մի բան կոկորդ պատռել, թե ավազակապետություն ա , Ղարաբաղյան Կլան է , միավորվեք, հայ հարայ , այլ է, ու Հայաստան - Թուրքիա հարց՝ տա լրիվ այլ բան…
    Ճիշտ է կոնրետ պատասխանատուն նրանք են, ում դեմ ՀԱԿն էր պայքարում, բայց այսօրվա հարցն այլ է… Ու դու շատ լավ գիտես ու գիտակցում ես դրանց տարբերությունը…
    ՍՍ-ն ու նրանք բոլորը իրենց տարբեր գործունեություններով, որոնց դեմ ՀԱԿ-ն էր պայքարում, չէր "տրորում" հայկական արժանապատվության հարցը, դրանք ներքին հարցեր էին, Հայը Հայի դեմ հարցեր…
    Իսկ այսօր իրենց քայլերն այլ են... Այստեղ Հայը Թուրքի դեմ հարց է, վտանգավոր համայն հայության համար, այդ իսկ պատճառով ելույթ են ունենում էնպիսի մարդիկ, որոնց մասին լսած էլ չես…
    Սա այլ կռիվ է... մի շփոթիր այն նախկինի հետ...
    Եվ կանգնել ասել, թե ուր էի՞ք, սխալ է... Այստեղ եմ եղել, ու դեմ եմ եղել ԼՏՊ-ի սկսած պայքարին, քանզի պակաս տականք չեմ համարում ԼՏՊ-ին իր հանցավոր խմբով…
    Ու ցավում եմ այն ազգանվեր անհատների համար, ովքեր զոհ են դառել երկու կլանների պայքարի արդյունքում...

    Դեռ շարունակում եք փնովել դաշնակցությանը, թե կարող եք մի բան արեք, նրանք ոչ միայն հույսները չեն կորցրել, այլ վստահ են, որ պետք է թույլ չտալ սպասվելիքը…
    Իսկ դուք հույսներդ կորցրել եք այն մարդկանց նման, ովքեր հույսները կորցրին 90-ականներին, ԼՏՊ-ի կառավարության տարիներին…

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (02.10.2009)

  12. #233
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, մի բան կոկորդ պատռել, թե ավազակապետություն ա , Ղարաբաղյան Կլան է , միավորվեք, հայ հարայ , այլ է, ու Հայաստան - Թուրքիա հարց՝ տա լրիվ այլ բան…
    Արի թերթենք հանրահավաքների պատմության էջերից.

    Հայ-թուրքական հարաբերություններ

    Հայ-թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող աննախադեպ տեղաշարժը արժանի է հատուկ գնահատականի, որովհետեւ այն շոշափում է Հայոց պետականության զարգացման ամենակենսական խնդիրներից մեկը։ Միանգամից նշեմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին։ Մեր միակ առարկությունը վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ մեր համոզմամբ՝ դա այլ բան, քան Հայոց ցեղասպանության ուրացում, չի նշանակում։

    Իսկ այժմ տեսնենք, թե ինչում է արտահայտվում հիշյալ տեղաշարժը։ Ակնհայտ է, որ հայ եւ թուրք դիվանագետների գաղտնի շփումների արդյունքում ստեղծվել է մի աշխատանքային փաստաթուղթ, որն ընդգրկում է հետեւյալ կետերը.

    - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում.

    - Պետական սահմանների փոխադարձ ճանաչում.

    - Հայ-թուրքական սահմանի բացում.

    - Հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծում։

    Հետագայում այդ փաստաթուղթը կոչվեց «ճանապարհային քարտեզ», եւ բացահայտվեցին մի քանի այլ մանրամասներ։ Ինչեւէ, թվում է, թե մենք գործ ունենք միջպետական հարաբերությունների հաստատման մի լուրջ մտադրության հետ, մանավանդ նկատի ունենալով, որ Թուրքիան, կարծես-թե, հրաժարվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծմամբ պայմանավորելու իր նախկին ապակառուցողական դիրքորոշումից։ Սակայն առկա են երկու հանգամանքներ, որոնք մթագնում են այս տպավորությունը։ Հայկական կողմի համար ակնհայտորեն որոշակի դժվարություն պիտի հարուցեր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարը, եւ վերջիվերջո նրան հաջողվել է այն վերանվանել միջկառավարական հանձնաժողով։ Բայց դա ընդամենը միայն խնդիրը քողարկելուն եւ հայ ժողովրդին հանդարտեցնելուն միտված մեղմասացություն (եւֆիմիզմ) է, քանի որ միջկառավարական հանձնաժողովում եւս ենթադրվում է ստեղծել պատմաբանների ստորաբաժանում, ինչից հարցի էությունն ամենեւին չի փոխվում։ Իսկ թուրքական կողմը չի կարող հաշվի չնստել ադրբեջանական հասարակության եւ սեփական ընդդիմության ճնշման հետ, ուստի ստիպված կրկին վերադառնալու է իր նախկին դիրքորոշմանը։ Այսինքն, հակառակ լավատեսական կանխատեսումներին եւ հակառակ բոլոր սպասումներին, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվելու եւ հայ-թուրքական սահմանը չի բացվելու, քանի դեռ էական առաջընթաց չի արձանագրվել Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։

    Այս դեպքում հարց է առաջանում. ի՞նչն էր, ապա, բարձրացված այդ ամբողջ աղմուկի իմաստը։ Ցավոք, հարցի պատասխանը դառնահամ է լինելու հայկական կողմի համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամադրվածությունից բացի, իր առջեւ նաեւ մի ավելի նվազագույն եւ կոնկրետ նպատակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը։ Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ։ Ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված խաղի առաջին կեսն ավարտվեց 1 ։ 0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի։

    Թուրքիայի ղեկավարները նախագահ Օբամայի առջեւ դրին հայ եւ թուրք դիվանագետների աշխատանքի արդյունքում ծնված վերոհիշյալ փաստաթուղթը եւ, ինչպես սպասելի էր, նրան հեշտությամբ համոզեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բնագավառում լրջագույն գործընթաց է մեկնարկել։ Օբաման, թեեւ գովելի ազնվությամբ, հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության գնահատման հարցում չի փոխել նախընտրական շրջանում արտահայտած իր տեսակետը, սակայն պետական այրին վայել կեցվածքով բացատրեց, որ մտադիր չէ խանգարել այդ դրական գործընթացին, հասկացնել տալով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առայժմ հանվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգից։
    Կարելի՞ է, արդյոք, Թուրքիային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրել երկերեսանիության մեջ։ Ամենեւին ոչ։ Թուրքիան, նախանձելի դիվանագիտական հնարամտություն դրսեւորելով, այս հանգրվանում փայլուն կերպով լուծեց իր հետապնդած առաջնահերթ խնդիրը։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը վարվեց այնպես, ինչպես նման իրավիճակում կվարվեր ցանկացած պատասխանատու առաջնորդ։ Եթե, այնուամենայնիվ, մեղադրանքի թիրախ փնտրելու անհրաժեշտություն կա, ապա այդ թիրախը կարող են լինել միայն Հայաստանի վերջին տասնմեկ տարվա իշխանությունները՝ հանձինս Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի, Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի, որոնք բառացիորեն պղծեցին Ցեղասպանության սուրբ գաղափարը, այն վերածելով քաղաքական աճուրդի ու սակարկության առարկայի։ Եւ դա ոչ թե պետական կամ ազգային վեհ նպատակների, այլ բացառապես Սփյուռքին հաճոյանալու եւ ներքաղաքական դիվիդենտներ ստանալու մանրախնդիր նկատառումով։

    Այս կապակցությամբ հետաքրքիր է հետեւել նրանց վարած միանգամայն սնանկ ու վնասակար քաղաքականության էվոլյուցիային.

    - Քոչարյանի վարչակազմի առաջին գործը եղավ դավաճանական կամ հակազգային հայտարարել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու՝ նախկին իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։

    - Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը հռչակվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, որը որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանական հիմք, հոխորտանքով դրվեց նաեւ Թուրքիայի առջեւ։

    - Երբ, երկար համառելուց հետո, Քոչարյանը եւ Օսկանյանը ի վերջո համոզվեցին, որ այս ճանապարհը փակուղային է, նրանք վերադարձան իրենց կողմից ժամանակին դավաճանական հայտարարված՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու սկզբունքին, ակամա բացահայտելով Հայաստանի թուլությունը եւ Թուրքիային հիմք տալով ավելի կոշտացնելու իր դիրքորոշումը։

    - Թե՛ այս օբյեկտիվ պատճառով, եւ թե՛ սեփական լեգիտիմության խնդրի լուծման նկատառումով, Սերժ Սարգսյանն ընկավ մի ավելի վտանգավոր ծայրահեղության գիրկը՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց անխոհեմաբար համաձայնելով ընդառաջել Ցեղասպանության ուսումնասիրման հարցով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից տարիներ առաջ արված համարյա մոռացված առաջարկին։

    Ոչ մի այլ բան, քան քաղաքական խարխափումների, անհեռատես քայլերի եւ անպատասխանատու ձեռնարկների այս խայտառակ շարքն է, ահա, որ հանգեցրեց նախագահ Օբամայի Թուրքիա կատարած այցի բերած արդյունքին։ Իհարկե, չի կարելի պնդել, որ եթե չլիներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մեկնարկած վերոհիշյալ գործընթացը, Օբաման ապրիլի 24 ի իր ուղերձում, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հանգամանքով, անպայման կարտասաներ ցեղասպանություն բառը կամ ամերիկյան կոնգրեսը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը։ Այսպիսի իրավիճակներ շատ են եղել, բայց երբեք այդ բանը տեղի չի ունեցել։ Բայց ներկա իրավիճակն էականորեն տարբերվում է նախորդներից, քանի որ այս անգամ արդեն հարցի մերժման ֆորմալ պատրվակը Թուրքիայի հետ ամեն գնով, այդ թվում Ցեղասպանության ուրացման գնով, մերձենալու Սերժ Սարգսյանի ձախորդ նախաձեռնությունն է։ Այսպիսով, առանց դույզն իսկ չափազանցության, հարկադրված ենք արձանագրել. Սերժ Սարգսյանը հանուն սեփական իշխանության երկարաձգման, բառիս բուն իմաստով, ծախեց Ցեղասպանությունը։ Նրա հաջորդ քայլն, անկասկած, լինելու է Ղարաբաղը ծախելը, ինչից հետո, բնականաբար, նա դառնալու է առաջին հայը, որը կարժանանա Նոբելյան մրցանակի։

    Ես մեղմ եմ արտահայտվում. վստահաբար, Սարգսյանի վարքը շատ ավելի անխնա գնահատականների է արժանանալու Հայաստանի եւ մանավանդ Սփյուռքի արմատական շրջանակներում։ Արդարությունը պահանջում է, սակայն, կատարվածում մեղադրանքի որոշ բաժին հասցեագրել նաեւ Սփյուռքի ազգային ջոջերին, ովքեր ոչ միայն երբեւէ Հայաստանի իշխանություններին չզգուշացրին Ցեղասպանության ճանաչման հարցը պետականորեն բարձրացնելու ձեռնարկի անխոհեմության ու վնասակարության մասին, այլեւ ընդհակառակը, ոգեւորությամբ խրախուսեցին վերջիններիս ջանքերն ու թմբկահարեցին նրանց «սխրանքները»՝ արդյունքում ստանալով այն, ինչ ստացան։ Ավելի քան քառասուն տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակով Սփյուռքի ներդրած հսկայական ջանքերն ու դրամական միջոցներն, այսպիսով, մեկ օրում ջուրը թափվեցին։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է շտկել վիճակը եւ դարմանել պատճառված վնասը։

    Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար։ Դրական պետք է համարել նաեւ դեպքերի բերումով նախագահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջեւ պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու անկողմնակալ կերպով ներգրավվել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Բարաք Օբաման իդեալիստ է՝ բառիս ամենադրական իմաստով։ Իսկ հայտնի է, որ թեեւ աշխարհը սովորաբար կառավարում են պրագմատիկներն ու ցինիկները, բայց քաղաքակրթությունն առաջ են մղում ժամանակ առ ժամանակ հայտնվող իդեալիստները։ Ընդ որում, իդեալիստ ասելով, ես ամենեւին նկատի չունեմ իդեոլոգներին, այլ բարոյականության, ազնվության եւ արդարության հարցերում կայուն սկզբունքներ ունեցող հազվագյուտ պետական անձանց։
    01.05.2009թ.

    Արեւմտյան մեր գործընկերները մասնավոր զրույցներում վերջերս մեզ կշտամբում են, ասելով, թե մենք խանգարում ենք Սերժ Սարգսյանին՝ կարգավորելու Հայաստանի առջեւ կանգնած կենսական ազգային խնդիրները՝ հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղյան հակամարտությունը։ Նրանք չեն զլանում նաեւ մեզ հիշեցնել, որ մենք միշտ կողմ ենք արտահայտվել այդ խնդիրների շուտափույթ լուծմանը, իսկ այժմ, կարծեսթե, դեմ ենք գնում մեր սեփական սկզբունքներին։ Այո, մենք միշտ կողմ ենք եղել հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, համոզված լինելով, որ առանց դրա Հայաստանը տնտեսապես զարգանալու, միջազգային մեկուսացումը հաղթահարելու եւ նորմալ, բարգավաճ, ապահով պետություն դառնալու հնարավորություն չունի։ Բայց մենք երբեւէ մտադիր չենք եղել այդ խնդիրները լուծել ամեն գնով, այն է՝ Ցեղասպանության ուրացման եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի անտեսման գնով։ Հետեւաբար, ինչպիսի ճնշումներ էլ բանեցվեն մեզ վրա, մենք թույլ չենք տալու հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը եւ չենք համաձայնելու որեւէ լուծման, որում ոտնահարված կլինի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Մենք բազմիցս հայտարարել եւ այսօր էլ հայտարարում ենք, որ ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, չնայած ներքաղաքական լուրջ հակասություններին, չնայած մեր դեմ կիրառվող դաժան բռնություններին, մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր այն քայլերին, որոնք չեն հակասում հայ ժողովրդի ազգային շահերին։
    ...
    Վերջին հաշվով բոլորի համար պարզ է, որ Քոչարյանն է Հայաստանին բաժին հասած դժբախտությունների գլխավոր աղբյուրը։ Նա է ավազակապետական համակարգի հիմնադիրը, երկրի համատարած թալանի կազմակերպիչը, օրենքների ոտնահարման, ազատությունների ոչնչացման, պետության քրեականացման կնքահայրը, հայ-թուրքական հարաբերությունների տապալման, Ղարաբաղի ապագայի վտանգման ճարտարապետը։ Սերժ Սարգսյանն ընդամենը եղել է Քոչարյանի մեղսակիցներից ու գործակիցներից մեկը, թեկուզ ամենաազդեցիկը, իսկ այժմ դարձել է նրա չարաբաստիկ գործի անճարակ շարունակողը։
    Հատվածներ Տեր-Պետրոսյանի ելույթից, 29.05.2009թ.

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (02.10.2009)

  14. #234
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Եվ վերջապես.


    Ձեզ հրաժեշտ տալուց առաջ, սակայն, ուզում եմ եւս մեկ անգամ կարեւորել քաղաքական կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը եւ անառարկայական չթվալու համար՝ ընդդիմադիր ուժերին առաջարկում եմ միավորվել հետեւյալ պլատֆորմի շուրջ.

    1. Վիժեցնել Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման դավադիր ծրագրի իրականացումը.

    2. Իշխանություններին թույլ չտալ անհարկի զիջումների գնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում.

    3. Վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի սահմանած կարգավիճակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.


    4. Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ հարկային տեռորի զոհ դարձած գործարարներին.

    5. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով, կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով.

    6. Լիովին բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն մեղավորներին.7. Արմատապես վերափոխել ընտրական համակարգը՝ մասնավորապես, վերացնել բազմակուսակցական ընտրական հանձնաժողովները եւ ընտրությունների անցկացման պատասխանատվությունը դնել Ոստիկանության կամ Արդարադատության նախարարության վրա. կրկնաքվեարկությունը բացառելու նպատակով այսուհետեւ բոլոր ընտրություններում կիրառել մատների թանաքոտման պրակտիկան.

    8. Վերացնել տնտեսական մոնոպոլիաները եւ հարկային դաշտ բերել բոլոր խոշոր ձեռնարկատերերին.

    9. Կատարել Եվրոդատարանի վճիռն ու ԵԽԽՎ բանաձեւերի պահանջը, եւ անհապաղ վերաբացել Ա1+ հեռուստակայանը.

    10. Դադարեցնել երթերի, ցույցերի եւ հանրահավաքների ապօրինի խոչընդոտման հանցավոր պրակտիկան.

    11. Անցկացնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ.

    12. Պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։

    Ահա այն պլատֆորմը, որի շուրջ Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Թյուրիմացություններից խուսափելու համար ուզում եմ շեշտել, որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի, այլ քաղաքական պլատֆորմի կամ գործողությունների ծրագրի շուրջ միավորվելուն։ Ավելորդ է նշել, իհարկե, որ այս պլատֆորմը նախնական ու զուտ աշխատանքային է, որը, շահագրգիռ ուժերի հետ քննարկումների արդյունքում, ենթակա է փոփոխությունների ու լրացումների։ Կարծում եմ, ամառը լիովին բավարար ժամանակ է այդ հույժ անհրաժեշտ աշխատանքը կատարելու համար։
    12.06.2009

    Ու՞ր էիք, երբ դեռ հնարավոր էր:



    հ.գ. Անշուշտ ես հուսահատված չեմ: Պարզապես այս խնդիրն արդեն լուծված է, որքան էլ որ ձեզ պատռեք: Լուծված է, որովհետև ընդամենը մի քանիսդ եք հիմա զարթնել ու ձեզ պատռում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #235
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Ա դե ջղայնանում եմ, էլի:
    Ու՞ր էին քո էդ դաշնակները, երբ էս ամեն ինչը հասունանում են: Կարո՞ղ ա չգիտեին էս զարգացումների մասին: Եթե տենց բան ասեք, ապա կասեմ, որ կամ միամիտ եք, կամ էլ խաբված:

    Ինչի՞ էս կոչից հետո կրավորական կեցվածք ընդունեցին, ինչու՞ չփորձեցին բանակցել ու միավորվել, ինչու՞ ոտի կանգնեցին փաստաթղթերի միայն հրապարակումից հետո, եթե մինչև էդ էլ լինեին:

    Լավ, իրանք արեցին, արեցին:

    Դուք ինչու՞ եք թույլ տալիս որ ձեզ մատների վրա ֆռռացնեն իրենց պատռված դիմակները փրկելու համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #236
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու՞ր էին քո էդ դաշնակները, երբ էս ամեն ինչը հասունանում են: Կարո՞ղ ա չգիտեին էս զարգացումների մասին: Եթե տենց բան ասեք, ապա կասեմ, որ կամ միամիտ եք, կամ էլ խաբված:
    Ապեր դաշնակները վաժնի են, իրենք վերջում են գալիս: шеф появляется в последний момент

  17. #237
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Ոչ մեկի դիմակն էլ պատռված չէ…
    Քո այդ հարցերը գնա և հրապարակում տուր ՀՅԴ-ի կուսակցության անդամներից որևէ մեկին, մի գուցե կարողանան պատասխանել քո հարցերին, մի գուցե և ոչ…
    Բայց շատ հարցերի պատասխան, վստահ եմ, որ կստանաս…
    Եթե ուզում ես, կարող ենք միասին գնալ …

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  18. #238
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Համատեղ հայտարարություն


    ՀՀ ԱԺ կոալիցիոն կուսակցությունների խմբակցությունների համատեղ հայտարարությունը.

    Այս օրերին բոլորս միասին վկան ենք հայ-թուրքական հարաբերություններում այնպիսի մի գործընթացի, որը դժվար էր պատկերացնել ընդամենը ամիսներ առաջ: Անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ քայլերով առաջ մղելու նախաձեռնողականությունը միանգամայն իրատեսական դարձրեց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ելքը: Գործընթացն իր վրա է սևեռել ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև միջազգային հանրության ուշադրությունը՝ նոր թափով միջազգային քաղաքական օրակարգ վերադարձնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների պատճառահետևանքային կապերը:

    Հստակ է, որ այս գործընթացը չի նշանակում մոռանալ անցյալը, հարցականի տակ առնել Հայոց ցեղասպանության իրողությունը: Ամենևին չանտեսելով պատմական անցյալի ողբերգական էջերը' Հայաստանի Հանրապետությունն այսօր ցուցաբերում է հայրենիքի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվության զգացումով թելադրված խիզախություն երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար:

    Նախաստորագրված արձանագրությունները արտացոլում են Հայաստանի առաջ քաշած՝ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու դիրքորոշումը, իսկ դրանց իրագործումը ոչ միայն չի փակում մեր համազգային նպատակների և իղձերի իրականացման որևէ դուռ, այլ ընդհակառակը՝ ձևավորում է աշխատանքի նոր հարթակներ ու մեխանիզմներ, ստեղծում նոր հնարավորություններ:

    Մեր ժողովրդի իմաստնությունը թելադրում է վճռականություն դրսևորել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Եվ մենք ողջունում ենք այս քաղաքականությունը' կոչ անելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև աշխարհասփյուռ հայությանը ստեղծել անհրաժեշտ պայմաններ այդ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար:

    Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցություն

    ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության խմբակցություն

    ՙՕրինաց երկիր՚ կուսակցության խմբակցություն
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  19. #239
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում lav tgha-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18-ին Դաշնակցության համակիրների շուրջ 300 մեքենաներ միասին միացրին մեքենաների ազդանշանները` հույս ունենալով համընդհանուր բողոքի լսելի ձայնով արթնացնել երկրի նախագահին ու իշխանություններին:
    Էտ տենց խորը քուն էին մտել? Բա շուտ ասեիք պզզիկս բերեի...

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (03.10.2009), murmushka (02.10.2009)

  21. #240
    Սկսնակ անդամ lav tgha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2009
    Հասցե
    Իրան - Նոր Ջուղա
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Առաջին ընդւզումը արդէն պատահել է

    Ոստիկանները ցրել են ցուցարարներին
    Փարիզում հայութիւնը բողոքով դիմաւորեց Հայաստանի նախագահին
    Առաջին ընդվզում արդէն պատահել է Փարիզում, երբ նախագահը պատրաստւել է ծաղիկներ դնել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի առիթով Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում կառուցւած Կոմիտասի յուշարձանի մոտ։

    http://www.youtube.com/v/12DTboJIjHo&hl
    Վերջին խմբագրող՝ lav tgha: 03.10.2009, 01:14:
    Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
    http://lav-tgha.izfree.com

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (03.10.2009)

Էջ 16 81-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516171819202666 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. WikiLeaks -ը Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.09.2011, 10:07
  2. Հանգիստ Թուրքիայի ծովափերում
    Հեղինակ՝ Ahik, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 25.09.2010, 13:07
  3. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •