Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Ռեալիստ ջան, ամեն ապրանք իր գինն ունի… Մերսեդեսը իրենը, տունը իրենը, սահմանների բացելն էլ իրենը… մենք այսօր համարժեք գին չենք վճարում… Իհարկե ստանդարդ պայմանագիր է կողմերի դիքորոշումներն են ոչ ստանդարտ… ու եթե պայմանագրի մեջ "արտասովոր" բան չկա դա չի նշանակում որ էդ ֆակտորները չեն ազելու… ազդելու են անուղղակի չևով… եթե թուրքիան ստորագրում է ուրեմն ակընկալիքներ ունի… կարաս 1 վայրկյան չկասկածես… մեզ համար փակ սահմանն ավելի վատ ազրեցություն ունի քան նրանց … էտ բաց սահմանը իրանց դեսերտն ա մեր ճաշը…

Անձամբ ես բաց սահմանի դեմ ոչինչ չունեմ… ես ավելին կասեմ, հողերը հետ տալու հետ էլ խնդիր չունեմ (որոշ վերապահումներով), բայց նայած ինչ գնով…

էն ինչ որ Սերժն ա հիմա անում, շատ հնարավոր ա որ մեր վրա անդառնալի նետևանք ունենա և շարունակական… բաց սահմանը չլուծված Ղարաբաղով և առանց Հայաստանով անցնող էական կամունիկացիոն հանգույցնեի միայն լծակ է նրանց ձեռքում…

… դրա համար, եթե մենք 98-ին լուծած լինեինք Ղարաբաղի և սահմանների հարցը, մինչև Բաքու-Ջեյհանը, և Բաքու-Ջեյհանն էլ Հայաստանով անցներ, մենք էսօր էս վալակուշների մեջ չեինք լինի…

… Հողն ինքնին ոչինչ չարժե… մեր նպատակը չպետք է լինի հող ամեն գնով…
Mephistopheles ջան, Թուրքիայի հետ ցանկացած դիվանագիտական հարաբերությունների միջ մտնելը մեծ ռիսկա, թուրքերը ամբողջ աշխարհին են հայնտնի իրենց խորամանկ դիվանագիտությամբ: Սակայն տվյալ դեպքում ես գտնում եմ, որ ռիսկը արդարացվածա ու արձանագրությունների ներկա տեսքը Հայաստանի համար լռիվ ընդունելիա և ներկա պահին ավելի լավ պայմաններով սահմանի բացում ուղղակի հնարավոր չի: