Հայտարարություն
(Թիվ 11)
«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական
հարաբերությունների հաստատման, երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» ստորագրված
արձանագրությունների կապակցությամբ
Մենք վստահ ենք, որ ժամանակակից Թուրքիան հավատարիմ է վերջին հարյուրամյակներին
փայփայած պանթուրքիզմի ու պանթուրանիզմի գաղափարներին, որոնք կազմում է իր արտաքին
քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչի ուղղությամբ էլ հերթական քայլն է կատարվել:
Ուստի վերոհիշյալ արձանագրությունները իրենց տրամաբանությամբ վտանգում են հայ ժողովուրդի
գոյությունը հայրենի բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում:
Ստորագրելով վերոհիշյալ արձանագրությունները Հայաստանի իշխանությունները օգնում են
վավերացնել Հայաստանի և Թուրքիայի միջև այսօր գոյություն ունեցող, սակայն իրավական հիմք
չունեցող` քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի երկկողմ հանցավոր համաձայնությամբ
հայ ժողովուրդին պարտադրված սահմանը, անտեսելով Սևրի պայմանագրով հաստատագրված և ԱՄՆ
28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքը: Այս քայլը
հարվածելու է հայկական իրավունքների պահանջատիրությանը, որն իր մեջ ներառում է Արևմտյան
Հայաստանի վերադարձ, ցեղասպանության դատապարտում, ցեղասպանության հետևանքների վերա-
ցում:
Հայոց նորագույն զինյալ ազատագրական պայքարը սկսվել էր Սփյուռքում 1970-ական թթ.
նպատակ ունենալով ազատագրել Թուրքիայի կողմից բռնազավթված հայկական տարածքները: Այդ
պայքարը շարունակվելու է մինչև վերջնական նպատակի իրագործումը:
«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների
կազմակերպություն
8 սեպտեմբեր, 2009թ.
Էջանիշներ