«Ոչ մի թիզ հայրենի հողից» խորագիրը կրող հավաք-քննարկման ժամանակ «Հայ կամավորների համախմբում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, դիմելով հավաքվածներին ասեց հետևյալը. « Մինչև իմ մտքերին անցնելը մի անդրադարձ եմ ուզում կատարել այս օրերին շատ շրջանառվող մի հարցադրմանը: Ամեն քայլափոխին լրագրողները բոլորիս հարցնում են "Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը պե՞տք է գնա Թուրքիա, թե՞ ոչ: Շատ տհաճությամբ եմ ընդունում այդ հարցը և չեմ պատասխանում: Սակայն, եթե այս պահին ինձ հարցնեն կպատասխանեմ հետևյալը' ես համաձայն եմ, որ Սերժը գնա մի պայմանով, եթե գնա և չվերադառնա:
Այս հավաքը նպատակ ունի ուժեր մեկտեղելու, նպատակ ունի ուժեր մեկտեղելով դեմն առնելու այն արշավի, որ սկսել են այս հակահայ ռեժիմի ներկայացուցիչները: Խոսքը գնում է առավոտից գիշեր պարտվողական քարոզարշավի մասին: Այս իմաստով մենք խնդիր ունենք համադրելու: Մենք չենք ուզում նոր կուսակցություն ստեղծել, սակայն մենք ուզում ենք մեր ուժերը համադրել: Այս իմաստով մոտ օրերս մենք կփորձենք բոլոր շրջանակները ներկայացնող անհատների հետ կապ պահել և տեսնել, թե ապագայում ինչ ենք անում:
Ի՞նչ մենք կարող ենք անել եկող օրերն: Ուզում եմ հայտարարել հետևյալը, որ այսօրվանից, այն մարդը, այն գործիչը, որը կհամարձակվի շարունակել պարտվողական քարոզչությունը, ես առաջարկում եմ այդ մարդկանց ցուցակագրում սկսել: Թե ի՞նչ ենք անելու այդ մարդկանց, ես Ձեզ հետո կասեմ: Սակայն մենք սկսենք այդ "սև ցուցակները" կազմել, սկսելու համար:
Ես կարծում եմ, որ մենք շատ կարևոր անելիք ունենք նաև հեռուստատեսություններով: Պետք է տանք մեզ ԼՂԻՄ-ի քարտեզը ցույց տալուն: Խնդրում եմ բոլոր ներկաներին մտածել, թե ինչպես մենք կարող ենք այդ երևույթը վերացնել, ինչը շատ վտանգավոր եմ համարում: Մեր նոր սերնդի մոտ նոր մտապատկեր է ձևավորվում, կարծես թե Ստալինի գծած ԼՂԻՄ-ը ուզում ենք նոր սերնդի ուղեղներում նորից կնքել: Մենք սա չպետք է թույլ տանք:
Հաջորդ հարցը, որին ես կուզեի անդրադառնալ, վրաբերում է հետևյալին: Ես չեմ ուզում որևէ անձի կամ գործչի վիրավորել, սակայն այս մասին ես երկար եմ մտածել: Ինչո՞ւ են մարդիկ պարտվողական դիրքերից խոսում: Ես եկել եմ հետևյալ եզրակացության: Հայրենի հող զիջելու, տալու և հանձնելու մասին ինչո՞ւ մարդ պետք է արտահայտվի: Ես կարծում եմ, որ աաջին հերթին դա գալիս է մարդու, տվյալ անհատի թուլամորթությունից: Երկրորդ, այդ գործչի, իր ենթադրությամբ օտարներին հաճոյանալու անհույս սպասելիքներից: Ուզում եմ զգուշացնել բոլոր հայ գործիչներին, որոնք ուզում են զբաղվել ազգային գործունեությամբ, որ սրանից հետո նրանք պարտավոր են իրենց բառապաշարից, իրենց մտքից, սրտից, հոգուց առհասարակ "հայրենի հողը զիջել" բառակապակցությունը վերացնել: Եթե ոչ, այդ մարդը կամ գործիչը, ով էլ որ լինի, ամենամոտ աագայում հայտնվելու է քաղաքական աղբարկղում:
Մենք այս միջոցառումը շաբաթներ առաջ էինք ծրագրել, սակայն երեք օր առաջ բոլորս ականատես եղանք վերջին իրադարձությանը: Խոսքը վերջին արձանագրության մասին է: Փորձեմ անդրադառնալ այս իրավիճակին: Շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է այս ժամանակահատվածում կատարվում այս ամերիկա-թուրքական հարձակումը Հայաստանի վրա: Ես կարծում եմ, որ ամերիկացիներն ու թուրքերը ճիշտ պահ են ընտրել հրձակվլու Հայաստանի վրա: Այդ պահը նրանց ընձեռվեց մարտի 1-ից հետո:
Դժբախտաբար, մենք, ընդդիմությունը չկարողացանք մարտի 1-ից հետո համապատասխան վճռական քայլեր ձեռնարկելով այս ռեժիմի վերջը տալ: Եվ այդ պատճառով, մինչ օրս Հայաստանում աննախադեպ թույլ իրավիճակ է ստեղծվել: Աննախադեպ քաղաքական դաշտի իմաստով, կառվարելի արտաքին աշխարհի կողմից: Կարծում եմ այս վիճակից է, որ մենք պետք է դուրս գանք: Համոզված եմ, որ եթե մեր ընդդիմության ղեկավարությունը այս մեկ ու կես տարվա ընթացքում ինքն իրեն ազգային հարցերում ավելի ճիշտ պահած լիներ, այսպիսի փաստաթղթեր մենք չէինք ստանա 3օր առաջ: Ուստի այստեղ մեղքը պետք չէ վերագրել միայն այս ռեժիմին, որի մասին մենք բոլորս համակարծիք ենք: Սակայն, մենք առիթ տվեցինք նաև օտարներին, այդ թվում նաև թուրքերին, տեսնելով, որ ոչ մի դիմադրություն չի լինելու, գնալ այս քայլին: Սրա մասին խոսելով, ես ուզում եմ հիշել սեպտեմբերի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, որը, կարծում եմ, վրդովեցրել է ոչ միայն ինձ, որպես կոնգրեսի անդամ, այլև շատ ուժերի, որոնց մի մասն այստեղ է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ, եթե մոտ օրերս նրանց կողմից այս հայտարարությունը չուղղվեց ի նպաստ ազգային դիրքերի, ապա, կարծում եմ, իմ և իմ նմանների կողմից այս դեպքը կդառնա ջրբաժան: Հնարավոր չէ մեր միակամությունը այս կեղծ ձևով պահպանել: Ո՞ւմ ենք վստահում որ ինչ-որ փաստաթղթեր ստորագրեն. այն ավազակապետերի՞ն, այն ավազակապետությա՞նը, որին մենք առավոտից գիշեր դատապարտում էինք, իսկ այժմ նեղացկոտի կարգավիճակ ընդունելով, նրանց ասում ենք, այս ի՞նչ եք անում, գնացեք անպայման ստորագրեք: Ոչ, մենք չենք թողնելու, որ ստորագրեն:
Այն տրամաբանությունը, որը երկրում իշխում է, եթե մենք թողնենք շարունակվի, ես կասեմ, թե ինչ կարող է մեզ սպասել եկող օրերին: Մեզ սպասվում է խորհրդարանում ունենալ պրո-թուրքական խմբակցություն: Ես այս ամենը հենց այնպես չեմ ասում: Մենք ամիսներ առաջ տեղեկություն էինք ստացել, որ թուրքական պետությունը հանձնարարել է իր համապատասխան մարմիններին, որոնք արդեն բազմիցս եկել-գնացել են Երևան և հանդիպել մեր կառավարության համապատասխան մարմինների հետ, մեծ ներդրումներ կատարել մեր տնտեսությունում: Օրինակ, Գյումրիի տեքստիլի գործարանում: Եթե մենք շարունակենք հանդուրժել այս վիճակը, ապա սպասվում է, որ տասնյակ հազարավոր հայ մարդիկ և բանվորներ աշխատելու են թուրքերի մոտ: Ինչպես որ այսօր օլիգարխներն են ուղղորդում ժողովրդին, ինչպես ցանկանում են, այնպես էլ նույնը անելո են թուրքերը:
Թող որևէ մեկը չմտածի, որ որևէ գործիչ չի համարձակվի այդ պրո-թուրքական խմբացության ղեկավարությունն իր վրա վերցնել: Ես կարող եմ նույնիսկ զորօրինակ անունը տալ' Արթուր Բաղդասարյանը:
Ես ուզում եմ խոսքս ամփոփել հետևյալով: Այսօր իրավիճակը շատ լուրջ է: Մենք գնահատականներ տալիս իրավունք չունենք անձնավորելու: Իմ համոզմամբ, որպես գլխավոր ելք, մենք խնդիր ունենք առհասարակ իշխանափոխության: Մենք խնդիր ունենք ոչ միայն իշխանափոխության, ոչ միայն համակարգի բարելավման, այլև համակարգի փոփոխության, արմատական փոփոխության, նոր համակարգի ձևավորման:
Ես համոզված եմ, որ մեզ պետք է հնարավորինս կարճ ժամկետում ձևավորել ընդգծված ազգային հիմունքների վրա նոր ընդդիմությւոն, Հայաստանակենտրոն նոր շարժում»:
Էջանիշներ