User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպէ՞ս էք գնահատում հրապարակված հայ-թուրքական արձանագրութիւնները:

Քվեարկողներ
113. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    27 23.89%
  • Բացասական

    74 65.49%
  • Կարծիք չունեմ

    12 10.62%
Էջ 2 81-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 1215 հատից

Թեմա: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

  1. #16
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կասեի՝ իր առջև խնդիր է դրել լուծել տարածաշրջանում բոլոր խնդիրները, միավորել Անդրկովկասը, ապա այդ ամբողջ աջաբ-սանդալը միավորել Իրանի հետ և վերջնականապես կզցնել առանց այն էլ սկող Ռուսաստանին:
    Դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Իրանում ռեալ աշխարհիկ իշխանություն լինի, իշխանության գլուխ էլ՝ ԱՄՆ-ի դրածոն: Այսինքն՝ գաղափարական հիմքը դրված կլինի՝ ամեն ինչ իր ծրագրածով տանելու համար: Իսկ այս պայմաններում Իրանը պատերազմի դուրս կգա ԱՄՆ-ի դեմ, Ռուսաստանն էլ ձեռքերը ծալած հո չի՞ նստելու: Մի հատ <<Վրաստան>> էլ կանի՝ թեկուզ Ադրբեջանում: Գուցե իր սխալը ուղղի, մինի կայսրությունն էլ փլուզի:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #17
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Չգիտեմ սահմանը բացել ինչ տնտեսական օգուտներ կամ վնասներ է տալու, բայց դիվանագիտական հարաբերություններ հաստատելն ու պարտավորվելը, որ պիտի մշակութային կապեր հաստատվեն, ու պիտի պահպանվեն ժողվուրդների մշակութային ժառանգությունները, համարում է խիստ դրական: Հաշվի առեք, որ թուրքերը մշակութային ժառանգություն, որպես այդպիսին, չունեն: Իսկ մենք ունենք հսկայական ժառանգություն, որն անտերության է մատնված Թուրքիայի տարածքում: Մեր խելոքները լավ կանեն, որ կամաց կամաց, ոչ թե խթանեն տուրիզը Հայաստանից դեպի Թուրքիայի միջերկրածովյան ափերը, այլ արտասահմանից Հայաստան, ու բաց սահմանով դեպի Արևմտյան Հայաստան: Համ մոտիկ կլինի, համ էլ արդարացի:

    Իսկ տնտեսական առումով, հետևանքները մոտ ժամանակներս դեռ չենք զգալու: Առանց բաց սահմանների էլ Հայաստանը ողողված է թուրքական ապրանքներով, իսկ մենք Թուրքիային մատակարարում ենք փողոտ տուրիստներ ու մարմնավաճառներ: Ամենայն հավանականությամբ, վրացական միջնորդությունից հրաժավելը ավելի կէժանացնի թուրքական ապրանքները Հայաստանում, ու մոտ ապագայում ահագին ազգային արտադրողներ մրցակցությունից դուրս կմնան: Դրա համար մեր կառավարությունն ավելի խելացի պիտի լինի, ու ժամ առաջ ազատվի իրեն ծառայող մոնոպոլիստ օլիգարխներից, որ մեր տնտեսությունն էլ դառնա այնքան մրցունակ, որ քիչ թե շատ դիմադրի թուրքական ճնշմանը:

    Իսկ Թուրքիայի օգուտներն, իմ կարծիքով, ակնհայտ են: Դրանք տնտեսական բնույթի չեն ու չեն էլ կարող լինել - տնտեսական առումով Հայաստանը շատ փոքրիկ պատառ է թուրքերի համար, որ որևէ ազդեցություն ունենա նրա տնտեսության վրա: Հարցը նրանում է, որ Թուրքիան ամենայն հավանականությամբ կորցնում է երբևէ ԵՄ մտընելու հույսը, ու որպես դրան այլընտրանք ձգտելու է դառնալ տարածաշրջանի կենտրոնաձիգ ուժը: Իսկ դրա համար փակ սահմաններ պետք չեն, - դրա համար պետք են Թուրքիայի հետ պինդ կապված վասալներ: Ռուսական լծից փախչող անդրկովկասի համար ստեղծվում է նոր ծանրության կենտրոն, որի շուրջ նրանց ստիպելու են համախմբվել:

    Գազամուղներ, նավթամուղներ, ճանապարհներ, առևտուր, ու մեկ էլ բոլորս առավոտյան իրար հանդիպելուց ասում ենք յախշալար:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    REAL_ist (12.10.2009), Բիձա (02.09.2009)

  4. #18
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեղյակ չե՞ք, դաշնակցականները խարակիրի չեն արե՞լ…
    Մի խոսքով առևտուրը կայացավ։ Թուրքիան իր կողմից ապօրինաբար փակած սահմանը բացելու դիմաց կարգին գարանտներ ստացավ և այսքանով ամրագրվեց էսօրվա Հայաստանի անկարողության փաստը։
    Խառակիրի չեն արել, բակց հասցրել են մազալու հայտարարություն անել:

    ՀՅԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
    2009թ. օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթը:

    Հայաստանն ու հայությունը մտան մի նոր շրջափուլ, որը հղի է բազմաթիվ վտանգներով:

    Այս մասին էր ահազանգում ՀՅ Դաշնակցությունը, երբ քաղաքական այս գործընթացի հենց սկզբից պարբերաբար արտահայտում էր իր սկզբունքային հետեւյալ դիրքորոշումները.

    ա. Իբրեւ հարեւան պետություններ` Հայաստանն ու Թուրքիան ի վերջո պետք է քայլեր ձեռնարկեն հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ: Սակայն երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգմամբ միայն: Առանց նախապայման­ների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են:

    բ. ՀՀ կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման առաջարկն արդեն իսկ մեծագույն զիջում է:

    գ. Անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության ու սերունդների` ազգային-պետական իրավունքների հաշվին

    Այս սկզբունքներից մեկնելով` ՀՅ Դաշնակցությունը բազմիցս զգուշացրել է, որ Թուրքիան ողջ գործընթացը իր քաղաքական շահերին է ծառայեցնում ¥Հայոց Ցեղա­սպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում, ԼՂՀ հիմնահար­ցում ադրբեջանամետ արդյունքների ապահովում¤ եւ Հայաս­տանի Հանրապետության հետ խոսում է բացահայտ ու քողարկված նախապայմաններով:

    Այժմ արդեն ակնհայտ է, որ հրապարակված փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի հայտնի նախապայմանները: Այն է` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժաման­ցելի իրավունքները ի չիք դարձնել: Առավել« հիշյալ փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո Թուրքիան պաշտոնական հայտարարությամբ կրկնում է իր երրորդ նախապայմանըª որ երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն Ադրբեջանի շահերին: Այսինքն շարունակում է հայ-թուրքական գործընթացը պայմանավորել Ղարաբաղյան խնդրով

    ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ ՀՀ արտաքին քաղաքակա­նությունը շեղվել է ազգային-պետական ուղեգծից, եւ կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:

    Ելնելով այս ամենից` ՀՅ Դաշնակցությունը ներքաղաքական քննարկումների այս փուլում բոլոր հնարավորություններն օգտագործելու է փաստաթղթերում առկա վտանգները բացահայտելու եւ չեզոքացնելու նպատակով:

    Մենք կոչ ենք անում հայ հանրությանը, ՀՀ քաղաքական ուժերին ճիշտ գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը, հնարավոր բացասական արդյունքները եւ առավելագույն համախմբվածությամբ բացառել անշրջելի կորուստների հավանականությունը:
    ՀՅԴ-ն փաստորեն ՑՌՈՒ ա դառնում, բացահայտելու ու չեզոքացնելու են վտանգները: Տենաս ոնց են անելու ? Երևաի գաղտնիք ա, որ հանկարծ թշնամին չիմանա:

  5. #19
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Իրականում թուրքերը հայերին հերթական անգամ խափելու են, ու դաշնակները ուզում են էդ փաստը «կանխագուշակել», որպես «հեռատես» քաղաքական ուժ: Հետագայում իրանց գովազդային հոլովակում կօգտագործեն, թե մենակ դաշնակցությունն էր էնքան հեռատես, որ էս ամեն ինչը կանխատեսեց: Ընտրեք մեզ և մենք ամեն ինչ կկանխատեսենք ու կչեզոքացնենք:

    Հիմա եփած հավին էլ ա պարզ Սերժը ինչի ա էդքան վիզ դրել սահմանները բացելու: Մի քանի տամոժնու պետի ավելորդ պաշտոնում մի քանի բարեկամ նշանակելն ու թուրքական ապրանքների ներմուծման մոնոպոլիան հերթական լֆիկին տալը երբեք իրան վնաս չի բերել:
    Իսկ իմ համար էդ սահմանները կամ բաց, կամ փակ միևնույնն են: Լավ ա փակ, քան բաց:
    էսպես չի մնա

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (01.09.2009), Արամ (10.10.2009), Բիձա (02.09.2009)

  7. #20
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա եփած հավին էլ ա պարզ Սերժը ինչի ա էդքան վիզ դրել սահմանները բացելու: Մի քանի տամոժնու պետի ավելորդ պաշտոնում մի քանի բարեկամ նշանակելն ու թուրքական ապրանքների ներմուծման մոնոպոլիան հերթական լֆիկին տալը երբեք իրան վնաս չի բերել:
    Իսկ իմ համար էդ սահմանները կամ բաց, կամ փակ միևնույնն են: Լավ ա փակ, քան բաց:
    Չէ, ինչու՞ մենակ դրա համար: Շուտով՝ իր հաջորդ տարեդարձի օրը, Հայլուրով կլսենք հաղորդավարի գեղգեղուն ձայնը, որը մեզ կպատմի, թե ինչպես Սերժ Ազատիչը, Սպինոզայի, Հաննիբալի ու Ռուզվելտի հետ ուս ուսի, մտորեց ու հասկացավ, որ հայ ազգի փրկությունը բաց սահմանների մեջ է, ապա գործի դրեց իր ողջ կարկառուն եռանդն ու աշխատասիրությունը, իր ողջ անզուգական հանճարն ու մարդասիրությունը ու, ընթացքում սեփական անձը անլուր չարչարանքների ու զրկանքների ենթարկելով, տիտանական ջանքերի գնով միանձնյա կոտրեց ժանգոտ կողպեքն ու դրեց Հայաստանին դեպի պայծառ ապագա տանող ռելսերի առաջին շպալը: Զուգահեռ մենք կտեղեկանանք, որ հայ-թուրքական ֆուտբոլային հանդիպման ժամանակ հայ տասնմեկ դյուցազունները խաղի ժամանակ ընտրել էին Ալեքսանդր Մեծի փաղանգների դասավորությունը՝ ըննդեմ մեր հրոսակ թուրք եղբայրների: Նաև կես բառով կասվի, որ դաշնակները ցիրկի կռուգում այրել են Տանզանիայում թուրք համայնքի ժեկի պետի նկարը՝ կրակը թեժացնելով հայրենասիրական երգերով:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (02.09.2009)

  9. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Թուրքական սահմանի բացումը մենք դիտարկում ենք շատ ավելի նեղ տեսանկյունից քան կա:
    Կա 2 սցենար- լավատեսական և վատատեսական:
    Լավատեսականը:
    Սահմանի բացումը էականորեն կնսեմացնի Վրաստանի դերը ռեգիոնում: Որոշ ժամանակ անց, երբ գոնե մի քիչ կպարզեցվեն հարցերը նաև Ադրբեջանի հետ, Վրաստանը միակ-տարանցիկից կդառնա ալտերնատիվ-տարանցիկ:
    Ալտերատիվ մեծածավալ ներկրումների երկրորդ ուղին նաև Թուրքիայով, կիջեցնի մանրածախ գները Հայաստանում: Կհայտնվեն մեծածավալի թուրք ներկրողները, որոնք մտնելով հայկական շուկա, հաստատ առավելություններ կունենան կաշառք չտալու առումով և լֆիկների դիրքերը կնսեմանան:
    Նկատելի կմեծանա հայ տուրիստների հոսքը դեպի թուրքական հանգստավայրեր: Կիջնեն հայկական հանգստավայրերի գները, մի կիչ կուլտուրա կմտնի հայաստանյան սպասարկման մեջ:
    Ռուսաստանը ստիպված կլինի հաշտվել ռեգիոնում իր դիրքի կրիտիկական նսեմացմեան հետ ու Հայաստանի հետ ստիպված կլինի համագործակցել, այլ ոչ թե բալահովիտներ տրաքացնել:
    Եթե այս պայմանագրերից իսկապես բացակայում է Ղարաբաղայան հարցը, ապա Թուրքիայով թուրքերի հետ կապի սկիզբը փոխում է Հայաստան- Թուրքիա և Հայաստան –Ադրբեջան առաջնությունների ակցենտները: Փոքրանում է Ադրբեջանի վետո- ուժը Թուրքիայի նկատմամբ Հայաստանի հետ կապված հարցերում:
    Եթե այս պայմանագրերը իսկապես հանգեցնեն սահմանը բացմանը, ապա տեղաշարջը կարող է լուրջ լինել:
    Լեզվի առումով հայ- ռուսերենից կանցնենք հայ-թուրքերենի+ անգլերենի ելևեջներով: Այլ կուլտուրական նորամուծություններ պետք չեն լինի: Մի գուցե թուրքական գավառները ավելի ազատորեն վերցնեն մեզանում մշակված թուրքականը:
    Վատատեսականը
    Ոչ մի սահման էլ չի բացվի, հայերին նորից կկազացնեն, թղթեր ստորագրել կտան ու նորից դուրս կշպրտեն:
    Այսպիսի ելքի մեջ են շահագռգռված համարյա թե բոլոր հարևանները, Ռուսաստանը /100 տոկոս/, ներառած նաև մեր օլիգարխները:
    Ճիշտ է, այս անգամ բացարձակ խաբելը Թուրքիային ձեռնտու չէ: Իրենք կուզենան աշխարհին ցույց տալ մեր կզած լինելը, քանի որ դա հիմա իրենց իսկապես պետք է:
    Մյուս կողմից էլ եթե սահմաններ բացվեն, ապա մեր արտաքին հարաբերությունները այդ երկրի հետ պետք է լրջորեն սպասարկվեն, որովհետև Թուրքերը որպես առողջ գիշատիչ, փորձելու են միշտ էլ ընթացքում լրացուցիչ առավելություններ ամրապնդել:
    Ելնելով հայ- ռուսական փորձից, կասեմ, որ 3 տարի հետո ոնց որ հիմա ռուսների տակ ենք կզած, կդառնանք թուրքերի ստրուկը:
    Դրա համար, իմ կարծիքով, որ տարբերակով էլ գնանք նույն արդյունքն ենք ստանալու:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Amourchik (02.09.2009)

  11. #22
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    ԱՀԱ° ԹԻՒՐՔԸ…
    ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ
    Իւրաքանչիւր Հայ պէտք է պահէ այս նամակը, ի հարկին կախէ զայն իր տան պատէն:
    Կարդացէք զայն. թարգամանութիւն է. բնագիրը թիւրքերէնª քիչ անդին, քլիշէ եղած, ափսոս, ֆոտոքոփին ժամանակի ընթացքին գունաթափ եղած: Զայն գրած եւ ստորագրած է յանուն “Նիւ Եորքի Թուրք Ուսանողական Միութեան” ՕՐԳՀԱՆ ԳԱՐԱԳԷԱԶԻՄ, հաւանաբար 1965 թուին, Ապրիլեանեղեռնի 50-ամեակին:
    Կարեւոր այս փաստաթուղթը մեզի ղրկած է Լոս Անճելըսեն Լեւոն Երկաթ, հետեւեալ տեղեկութիւններով.“Սոյն նամակին անգլերեն պատճենը ղրկուած է Նախագահ Նիքսընին, Մ.Ն.Օրէնսդիր ժողովին. Միացեալ Ազգերու )ՄԱԿ( ներկայացուցչական Տան, Սանդա Պարպարայի դատաւորներուն. Ըճրադատ Ատեանին եւ դատաւորին, նաեւ ամերիկեան թերթերուն: Լատինական տառերով գրուած թրքերեն այս նամակը Ապրիլեան Եղեռնի 50-ամեակի առիթով ղրկուած է կարգ մը հայերու: Կը պատկերացնէ շատ յստակ կերպով
    ԱՅՍՕՐՈՒԱՆ ԹԻՒՐՔԸ, ԵՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ Թիւրքը: Կրնանք ըսել մեկ բան-նոյն Թիւրքն է, միայն թե աւելի գերարդիական զգացումով”:
    Ճանչնանք Թիւրքը: Դեռ չեն ճանչեր: Այս նամակը քիչ մը պիտի ճանչնէ զայն:

    ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ ՀԻՇԵԼՈւ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՄԻՈՒԹԵԱՆ

    Ով վարանոց, աղտոտ, ապօրէն ծնունդ մարդկային թափթփուկներ, տգեդ կովերու հոտ, ձեր յետին նպատակներուն համար, օրօրոցի մանուկներն իսկ օձի թոյնով պատուաստեցինք եւ ամէն կողմ թոյն սրսկեցիք:
    Ով դուք ապերախտ խոզերու հավաքածոյ, ստորնացած շահատակներ, եոթը տեղէ վտարուած խամաճիկներ: 50 տարիներէ ի վեր քաղաքակրթութեան մէջն եք, տակաւին մարդ չկրցաք ըլլալ, ով իմաստակ էշեր:
    “Թուրքերը մեզ ջարդեցին կ°ըսեք”, ձեր հասակէն աւելի մեծ սխալներ կը գործէք. ըրո°ւն հետ կը չափուինք, որմէ ինչ կուզէք. չէք գիտեր:
    Ձեր անտեղի գրգռումներով եւ վտանգաւոր ձեռնարկներով աշխարհիս առջեւ խայտառակուցեաք, յիմար էշեր:
    Ագաւասիկ, աշխարհի բոլոր ազգերուն մէջ, բարի համբաւ ունեցող թուրքը զէնքին ապաւինելով, տակավին քանի¯ միլիոնանիծուած ահյեր սուրէ անցընելու համար կարգի կը կսպասէ:
    Անիծեալ Հայերը աշխարհիս երեսէն պիտի մի անգամ ընդմիշտ մաքրենք, ասիկա մեր սրբազան մարգարէին պատգամն է:
    Ով Իսլամ աշխարհ լավ գիտցէք թէ հայ թշուառականները աշխարհիս երեսէն չոչնչացուցած, աշխարհիս խաղաղութիւն եւ ազատութիւն պիտի չունենայ:
    Մոհամմէտի սիրոյն համար, իւրաքանչյուր թշուառական հայ մը որ սպաննէք, արքայութեան պիտիարժանանաք:
    Ով վախկոտ, սմսեղուկ կեղծ ֆետայիններ, ով պոռոտախօս յեղափոխականներ, առանց շունի գիղ էք գտած, անպիտաններ, առանց գաւազանի աջ ու ձախ կը հարուածէք:
    Ունիք ձեր մէջ էշ ֆետայիններ, ուր են, ինչ կը սպասէք, եթէ կրնաք, ինչու երթալով Թուրքէն ՎԱՆԸ, ՄՈՒՇԸ, ՊԻԹԼԻՍԸ, ԿԱՐՍԸ, ԱՐՏԱՀԱՆԸ չէք առներ, վախկոտ կռուազաններ, ձեզ կը սպասէ թուրք Մէհմէտճիկը:
    Շատ մօտ ատենէն ձեր Հայաստանն ալ գերեզմանի պիտի վերածնեք Աստուծոյ ուժով եւ Մարգարէի օգնութեամբ. այս պիտի իմանաք: Աստուած հայ ազգի ճակատագիրը Թուրքին ափին մէջ դրած է: Սա լաւ գիտցէք, թէ ո°չ մարգարեները եւ ո°չ ալ որեւէ ազգ կարող է ձեզ մեր ձեռքէն ազատել: 66.000 Պոլսահայեր մեր ձեռքերուն մէջ պատանդներ են, մեր ոչխարներըª մորթուելու:
    Ձեր 27 եկեղեցիները-կը նշանակէ բոլոր եկեղեցիները-ձեր գլխուն վրայ պիտի փլցնենք, իսկ ձեր ղեկավարներն ալ իրենց ոտքերէն պիտի կախենք:
    Հապա ձեր այդ կրոնական առաջնորդները, փողոցներուն մէջ իրենց փորոտիքները դուրս պիտի թափենք: Թո°ղ ամբողջ աշխարհ ականատես ըլլայ եւ տեսնէ, թէ թուրքի անսահման ոյժը աշխարհի կը հաւասարի:
    Ո¯վ առանց թամբի եզի գլուխներ, այնքան ատեն որ այս գլուխը կը կրէք, մինչեւ աշխարհիս վերջը մարդ պիտի չըըլաք: Ո¯վ խեղճ, շփացած գինով իմաստակներ, ո°չ քաղաքականութենէ եւ ո°չ ալ քաղաքակրթութենէ գաղափար ունիք. ձեր տգէտ մարգարէին կը նմանիք:
    Ո¯վ անաստուած թշուառականներ, կամ Միւսլիման պէտք է դառնաք եւ ընդունիք ճշմարիտ կրօնքը եւ կամ աշխարհիս երեսէն ձեզ պիտի ոչնչացնենք:
    Ահաւասիկ այս է ձեր ճակատագիրը. ոչ Ռուս արջին ապաւինեցէք եւ ոչ ալ Ընգըլ Սեմին-միացյալ նահանգաց:
    Միայն մենք կրնանք ձեզ հաւատքի բերել:
    Դուք լաւ գիտէք հաւատքի բերել:
    Դուք լաւ գիտէք թուրքին կոտրող սուրը:
    Ձեր նահատակներու յիշատակին այս նամակն ալ աւելցուցէք առ ի յայտարարութիւն աշխարհին:
    Մեջբերված է` http://oukhtararati.com/grqer/Gurgen Janikyan- Npatak ev jshmardutyun.pdf
    Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 02.09.2009, 19:18:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  12. #23
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Ելնելով հայ- ռուսական փորձից, կասեմ, որ 3 տարի հետո ոնց որ հիմա ռուսների տակ ենք կզած, կդառնանք թուրքերի ստրուկը:
    Դրա համար, իմ կարծիքով, որ տարբերակով էլ գնանք նույն արդյունքն ենք ստանալու:
    Իսկ եթե պատմության էջերը թերթենք ու նայենք թե ինչպես են ռուսները վերաբերվել իրենց ենթակայության տակ գտնվող ժողովուրդներին, իսկ ինչպես թուրքերը, կտեսնենք, որ հեչ էլ նույնը չի:

  13. #24
    Hala Madrid!!!!!!!! Amourchik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2007
    Գրառումներ
    872
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե պատմության էջերը թերթենք ու նայենք թե ինչպես են ռուսները վերաբերվել իրենց ենթակայության տակ գտնվող ժողովուրդներին, իսկ ինչպես թուրքերը, կտեսնենք, որ հեչ էլ նույնը չի:
    համարյա նույնն ա, բայց ոչ ամբողջովին:Ստալինը թուրքական մեթոդով չէ՞ր վարվում իր տիրապետության տակ գտնվողների հետ
    Բարսան ավելին է քան ակումբ, Ռեալն ավելին է քան Բարսան

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (02.09.2009)

  15. #25
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Amourchik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստալինը թուրքական մեթոդով չէ՞ր վարվում իր տիրապետության տակ գտնվողների հետ
    Տո Ստալինն էլ, Լենինն էլ, իրանցից առաջ էլ ցարերը: Սաղ սիբիրը հյուսիսային կովկասի ժողովուրդներով ու գերմանացիներով են բնակեցրել: Որ ուզում ես իմանաս, թուրքերը հայերին ու հույներին կոտորում ու ուղարկում էի Դեր-Զոր, որը մի 150 կիլոմտեր էր հեռու բկին հայկական վայրերից, իսկ ռուսները ուղարկելուց մինիմում մի 4000 կիլոմետր էն կողմ էին ուղարկում, որ հետ գնալու տարբերակ ոչ մեկը չունենա: Ես բարի կայսրության մասին դեռ չեմ լսել պատմության մեջ: Օսմաններն ու ռուսները նույն բանն են - ուղղակի մենք օսմաններից ավելի շատ ենք տուժել, դրա համար էլ գիտենք իրենցից վատը չկա: Կամ նույն անգալիացի, սիպանացի ու հոլանդացի գաղութարարաները ինչով են լավը եղել թուրքերից: Ոչ մի բանով: Միակ տարբերությունն այն է, որ ավելի քաղաքակիրթ լինելով անգլիացիներն ու հոլոնդացիները կոտորելուն զուգահեռ նաև գրել կարդալ էին սովորցնում, իսկ թուրքերը համ կոտորում էին, համ էլ գոնե իրենք գրել կարդալ չէին սովորում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Amourchik (02.09.2009)

  17. #26
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Երևանի կենտրոնում (չնայած ինչու միայն կենտրոնում) քայլում ես, լրիվ Սովետի սարքած շենքերն են: Թուրքերը ու՞մ համար ինչ են սարքել: Անգլիացի-ֆրանսիացները իհարկե քաղաքակիրթ են, բայց իրենք միայն իրենց համար են սարքում, երբեք ուրիշի համար ոչինչ չեն սարքել:

  18. #27
    Hala Madrid!!!!!!!! Amourchik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2007
    Գրառումներ
    872
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևանի կենտրոնում (չնայած ինչու միայն կենտրոնում) քայլում ես, լրիվ Սովետի սարքած շենքերն են: Թուրքերը ու՞մ համար ինչ են սարքել: Անգլիացի-ֆրանսիացները իհարկե քաղաքակիրթ են, բայց իրենք միայն իրենց համար են սարքում, երբեք ուրիշի համար ոչինչ չեն սարքել:
    Բայց ո՞վ ասեց, որ ռուսներն են սարքել:Մեկել կասե՞ս Հարավ-աֆրիկյան Հանրապետությունը ո՞վ ա սարքել և ու՞մ համար, ով էլ սարքում ա իր համար ա սարքում, բայց մեր Երևանը ռուսները չեն սարքել, ռուսական նախագծով ա կառուցված, բայց հայերն են կառուցել, Փառք Աստծո գոնե էտ մի բանը մենք լավ ենք անում, էստեղ հեչ ոչ մեկի կարիքն էլ 100 տարի մնա մեզ պետք չի
    Բարսան ավելին է քան ակումբ, Ռեալն ավելին է քան Բարսան

  19. #28
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Անգլիացի-ֆրանսիացները իհարկե քաղաքակիրթ են, բայց իրենք միայն իրենց համար են սարքում, երբեք ուրիշի համար ոչինչ չեն սարքել:
    Չէէէէէ, ապեր, սխալվում ես - հավատա անգլիացիներն էլ, ֆրանսիացիներն էլ, աֆրիկայում ու ասիայում էնքան բան են սարքել, որ հավատդ չի գա: Ուրիշ բան չասեմ, Հոնկոնգին նայի, լրիվ անգլիացիների սարքածն ա:

  20. #29
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    [CENTER]Վերջին իրադարձությունների հետ կապված "Ուխտ Արարատի"-ի տարածած հայտարարություն[/CENTE]
    Հայտարարություն(10)
    Մեծ ութնյակի համաժողովում 2009-ի հուլիսի 14-ին Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի, Դմիտրի Մեդվեդևի ընդունած հայտարարության և Ծաղկաձորում Մեթյու Բրայզայի հայտարարությունների կապակցությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը և արդեն իսկ մասնակի գաղտնազերծված Մադրիդյան սկզբունքները ամենևին չեն նպաստում խաղաղության պահպանմանը տարածաշրջանում: Իսկ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի, ինչպես նաև Արևմուտքի այլ պաշտոնատար անձանց հայտարարությունները՝ ոչ այլ ինչ են, քան պատերազմի քարոզչություն: Դրանք նոր չեն, ըստ էության՝ շարունակությունն են ԱՄՆ Զինված ուժերի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի[1], ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկի[2], ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի[3], ԱՄՆ նախկին պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի[4], ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մարկ Գրոսմանի[5], ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի[6], ԵԽԽՎ քարտուղար Թերի Դևիսի[7] և արևմտյան այլ պաշտոնյաների, իսկ այլ կերպ ասած, ԱՄՆ պետքարտուղարության և Իսրայել-ԵՄ ալյանսի կողմից Կովկասում իրականացվող հակահայ` ագրեսիվ-հարձակողական քաղաքականության: Ստացվում է, որ Մեթյու Բրայզան մոռացել է Մինսկի համանախագահների խմբում իր կատարելիք առաքելությունը, իսկ դա, առաջին հերթին, նոր պատերազմը կանխարգելելն է, իրական խաղաղության հաստատմանը նպաստելը: Քանի որ դա չի կարելի դիտել որպես Մինսկի խմբի համանախագահների ընդհանուր կարծիք-հայտարարություն, ուստի դժվարանում ենք հստակ պատասխանել. դա Մեթյու Բրայզայի անձնական նախաձեռնությո՞ւնն է, թե՞ իր երկրի իշխանությունների հանձնարարությունը:
    Ակնհայտ է մի բան, արված հայտարարությունները նպատակ ունեն հրահրել Ադրբեջանին սկսելու նոր ագրեսիա ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ: Այդ կերպ եռյակը` ութնյակի հովնավորությամբ, նաև

    ա) ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա,

    բ) փորձում է վախեցնել հայությանը,

    գ) ինչպես և՝ շանտաժի է ենթարկում ԼՂՀ իշխանություններին, իբր թե` իրենք են մեղավոր լինելու առաջիկայում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման համար:
    Սխալ կլիներ կարծել, թե նրանք տեղյակ չեն, որ պատերազմի քարոզչությունը, ինչպես և այն հրահրելն ու ագեսորին սատարելը պատասխանատվության ենթակա հանցագործություն է ոչ միայն միջազգային, այլև ներպետական իրավական դաշտում: Այսօրինակ ամբարտավանությունը, անպատժելիության ինքնավստահությունը պայմանավորված է, անշուշտ, աշխարհի մեծ և փոքր երկրների ու ժողովուրդների ճակատագիրը, նրանց ներկան ու ապագան, նրանց լինել-չլինելու որոշումները ըստ իրենց կարիքների՝ հանցագործ համաձայնությամբ, իրականացնելու Մեծ ութնյակի մտայնությամբ, իրենց իսկ կողմից իրենց վերապահված իրավունքով: Չէ որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները հրահրող այդ նույն գերտերությունները այդպես էլ չկանգնեցին դատարանի առաջ. պատասխանատվություն կրեցին միայն պարտվողները, որ հետո կրկին նույն հաղթողների օգնությամբ դառնան գերտերություններ և մասնակից լինեն լոկալ ու գլոբալ նոր պատերազմների հրահրմանն ու սանձազերծմանը:
    Թե՛ Մադրիդյան կետերը, թե՛ Մինսկի համանախագահ երկրների ղեկավարների ու Բրայզայի հայտարարությունները հիշեցնում են իրավա-քաղաքական հարցադրումները մերժող, Սումգայիթյան ոճրագործությունը հրահրելու գորբաչովյան իշխանությունների 1988-ին վարած քաղաքականությունը: Դա էր, որ կազմակերպեց, բորբոքեց ու սանձազերծեց ադրբեջանական ամբոխի ու հանցագործ տարրի, այսպես կոչված, ազգայնամոլական տրամադրություններն ու հանցագործ հարձակումները Սովետական Ադրբեջանի քաղաքացի հայ բնակչության վրա: Հենց այդ նույն օրերին Մեծ յոթնյակի երկրների քաղաքական պատվերով ու հովանավորությամբ հրահրվեցին պատերազմները Կովկասում. Վրաստանի ագրեսիան Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ, Ադրբեջանի ագրեսիան ԼՂՀ-ի և ՀՀ-ի դեմ, որի ելքը` Ադրբեջանի պարտությունը չէր բավարարում այդ նույն տերությունների ակնկալիքներին ու հաշվարկներին:
    Ահա թե ինչու, 1994-ին պարտադրվեց հրադադար, որպեսզի կանխվի Ադրբեջանի կապիտուլյացիան` չլինի պատերազմի ռազմա-քաղաքական, իրավական հանգուցալուծում: Որպեսզի չլինի խաղաղություն, որպեսզի հակամարտությունը սառեցվի մինչ այն պահը, երբ ՆԱՏՕ-ն որպես համաշխարհային զինուժ` իր մայրցամաքային բանակով, պատրաստ լինի ներխուժելու Կովկաս, «մշտական բնակության» տեղակայվելու կովկասյան երեք հանրապետությունների տարածքներում: Կովկասը զավթելու ՆԱՏՕ-ի ծրագրերին է ծառայեցվում նաև Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը շրջանցելու, հանցագործին պատասխանատվությունից ազատելու, ցեղասպանության հետևանքները վերացնելու միջազգային - իրավական պարտավորությունները մոռացության պարտադրելու եվրո-ամերիկյան ռազմա-քաղաքական քայլերը: Այդ ամենը ներկայացվում է որպես հայ-թուրքական ինչ-ինչ հարբերությունների կարգավորման եվրո-ամերիկյան «մտահոգություն» ու դրանով պայմանավորված նախկին ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի բացման, ՀՀ - Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման (ասել է թե ՀՀ-ում և ԼՂՀ-ում թուրքերի, քրդերի և այլոց համար անարգել մուտք ու ելքի և անվերահսկելի գործողությունների հնարավորությունների տրամադրման) եվրո-ամերիկյան հարկադրանք: Չհարցնելով իսկ Հայությանն ու միջազգային իրավունքին, ուզո՞ւմ է արդյոք Հայությունը, և կարո՞ղ է արդյոք միջազգային իրավունքը առկա իրողությունում թույլ տալ ՀՀ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, բաց սահմաններ, ճանապարհներ, երբ ՄԱԿ-ի (միջազգային հանրության) կողմից չի դատապարտվել Հայոց ցեղասպանությունը, չեն վերացվել ցեղասպանության հետևանքները… Չէ՞ որ դա իրավական տերմինաբանությամբ կոչվում է՝ մարդկության դեմ իրականացված հանցագործության արդարացում, նոր ցեղասպանության քարոզչություն: Համոզված ենք, լավ գիտեն, հստակ գիտակցում են իրենց նախաձեռնաց հանցագործ քայլերի հետևանքները: Բայց կրկին նույն, արդեն չարչրկված, մարդկության դեմ կիրարկվող՝ «Ուժն է տալիս իրավունք» հանցագործ մտայնության ու մոլագարության ակնկալիքներն են, որ մթագնում են նրանց գիտակցությունն ու բանականությունը:
    Սակայն Ճշմարտությունը մեկն է:
    Այսպես կոչված, գլոբալացման միջազգային ռազմա-քաղաքական առկա, աներևույթ թվացող խառնաշփոթ իրողությունում կա մեկ ճշմարտություն. Եվրոմիության կոմիսարներն ու ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաները պետք է ազնվորեն խոստովանեն, որ իրենք նեղմ ասած «թքած ունեն» միջազգային իրավունքի, համաշխարհային խաղաղության և համամարդկային խաղաղ համակեցության վրա, քանզի նպատակ ունեն նվաճել աշխարհը և ստրկացնել մարդկությունը… Այսինքն, փորձել իրագործել այն, ինչը չհաջողվեց գերմանական ֆաշիզմին: Ի դեպ, առնվազն ազնվության առումով հարգանքի է արժանի հենց ֆաշիզմն ու Հիտլերը, քանի որ անում էին այն, ինչը կանխավ` ազնվորեն ասում էին. կամավոր ստրկանալու կամ չստրկանալու համար պայքարելու ընտրության իրավունքը թողնելով թիրախ ընտրված երկրների ղեկավարներին ու ժողովուրդներին:
    Ռազմա-քաղաքական նոր ագրեսիվ ծավալումների և ժամանակակից արկածախնդրությունների պահը, կարծես, կրկին հասունացել է: Հենց դա է, որ որպես ՆԱՏՕ-ի նոր կուրս հայտարարեց դաշինքի նորանշանակ ղեկավար Ռասմունսենը: ՆԱՏՕ-ի մայրցամաքային ռազմակայանների տեղաբաշխման սկզբունքների ու ծրագրերի մասին ահազանգել ենք բազմիցս, հիմա հիշեցնենք միայն նրա տեղակայման վայրերը. Աֆրիկա մայրցամաքում` Կոնգո, Եվրոպայում` Կոսովո, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ծովային հսկողությունում` Կարիբյան կղզիներ, ցամաքայիններում` Կոլումբիա, Հոնդուրաս: Իսկ Եվրոպան Ասիային ու Հյուսիսը Հարավին կապող միջմայրցամքային խաչմերուկում` Կովկասում, ՆԱՏՕ-ի բանակը դեռևս տեղակայվելու է Հարավային Կովկասի երեք երկրների տարածքներում. Հյուսիսայինը դեռ «պատրաստ» չէ դրան: Ըստ այդմ, նույն այդ վայրերի բնակչությունը` ադրբեջանցիները, վրացիները, հայերը այլ դեր չեն ունենալու, քան սպասարկելու ՆԱՏՕ-յական զինուժի կարիքները: Նախագահ Սահակաշվիլին վաղուց տվել է իր համաձայնությունը, որն էլ հենց Վրաստանի «անկախության» գինն է: Նախագահ Ալիևը գնում է դրան և միապետական երկրի վերածած Ադրբեջանը տանում է ինքնաստրկացման նույն այդ ճանապարհով: Արևմուտքի համար գլխավոր գլխացավանք ու արգելք մնում է հայությունը, որը երբևէ չի ցանկացել ստրկանալ: Այդ հարցն էլ ծրագրել են լուծել խաղաղ էքսպանսիայի հայտնի մեթոդով. մեր երկրում ժողովրդագրական պատկերը փոխել այնպես, որ ՀՀ-ում և ԼՂՀ-ում մնացած հայերը վերածվեն ամենափոքր համայնք ներկայացնող ազգային փոքրամասնության:
    Նախատեսված էր, որ ՆԱՏՕ-ի ներխուժումն ու տեղակայումը Կովկասում պետք է իրականացվեր 2008-ի աշնանը, որպեսզի հաջորդ տարի ՆԱՏՕ-ի նորանշանակ ղեկավարը պատասխանատու չլիներ իր նախորդի կատարած հանցագործությունների համար և «մաքուր» խղճով հայտարարեր ՆԱՏՕ-ի համաշխարհային ծավալման գնացող «ժողովրդավարության տարածման» ծրագրերի մասին: Սահակաշվիլին սակայն չարդարացրեց իրեն վստահված գործը: Հարավային Օսիայի նկատմամբ ագրեսիան կասեցվեց առաջին իսկ օրվա ընթացքում, այն էլ այնպես, որ արևմտյան պատրաստություն անցած վրացական կոչվող բանակը չհասցրեց անգամ երկրորդ քայլն անել, սկսել հարձակումը Աբխազիայի վրա: Պարզ էր և իմաստազուրկ, անգամ վտանգավոր, որ Ադրբեջանը կատարեր ՆԱՏՕ-ի ծրագրած երրորդ քայլը, այն է` իր հերթին հարձակվեր ԼՂՀ-ի ու ՀՀ-ի վրա:
    2009-ի սեպտեմբերին Կովկասի վրա շատ իրադարձություններ են կուտակվում. Կուտակվում են նաև ընդհանուր տրամաբանությանը ենթակա այլ տարածաշրջաններում. Իսրայել հարևաններ` Պաղեստին, Սիրիա, Լիբանան լարվածություն, բզկտված ու արյունաքամ Իրաք, Իրան՝ ներքին լարվածության և միջուկային արտաքին հարվածի սպառնալիքով, ԼՂՀ հակամարտություն` «թարմացված» Մադրիդյան սկզբունքների սադրանքով, հայ-թուրքական «եվրո-ֆուտբոլային դիվանագիտության» շարունակություն, Թուրքիայում` քրդական գործոնի ու պետության եվրո-ձևավորում, Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան լարվածություն, ռուս-ուկրաինական առճակատում, Չինաստանում և նրա շրջակայքում ազգայնական տրամադրությունների հրահրում, Հյուսիային Կորեայի միջուկային թղթածրար… Ակնհայտ է մի բան, որ թվարկված ու չթվարկված այս ամենը, անշուշտ, ՆԱՏՕ-ի առաջխաղացման, իրականում Երրորդ համաշխարհային պատերազմի հրահրման ընդհանուր խճանկարն է: Ակնհայտ է նաև լոկալ և գլոբալ պատերազմների հրահրման նոր գործողությունների ակտիվացումը, իսկ դրանք իրականացվում են գերտերությունների, ինչ-ինչ վերլուծաբանների և էմիսարների, հետո արդեն կոմիսարների ու երկրների ղեկավարների կողմից ագրեսիայի կամ պատերազմի քարոզչություն կատարելու, հրահրելու և դրանց սատարելու միջոցով:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  21. #30
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Շարունակությունը
    Հաշվի առնելով 2008-ի վրաց-օսական պատերազմի դասերը և հիշելով, որ դրան նախորդեց ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի այն հայտարարությունը, թե՝ «ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը», այսօր նկատելի է, որ նույն միջոցին է դիմում ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մարկ Գրոսմանը, երբ հայտարարում է. «ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Իսկ որպեսզի հետագայում ԱՄՆ պետաքարտուղարությանը չմեղադրեն պատերազմ հրահրելու մեջ, Գրոսմանը դիմում է հայտնի աճպարարության՝ հայտարարելով. «Ադրբեջանը չպետք է հույս ունենա, թե Արևմուտքը կամ ԱՄՆ-ը կլուծեն հայ-ադրբեջանական, լեռնայինղարաբաղյան[8] հակամարտությունը»: Ասել է թե, Ադբեջանը կարող է սկսել ռազմական գործողությունները, իբր առանց հարցնելու արևմուտքին ու ԱՄՆ-ին, դե իսկ փաստի առաջ կանգնած արևմուտքն ու ԱՄՆ-ը ստիպված են լինելու պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:



    Ամբողջ Կովկասում իրավիճակը սպառնալից է, հղի է վտանգներով: Այն կանխարգելելու միջոցը մեկն է. պատրաստ լինել դիմագրավելու ագրեսիան ու, ըստ այդմ, ծրագրվող աղետները: Ուստի կարծում ենք, որ ՀՀ իշխանությունները այլևս հույսեր չպետք է կապեն բանակցային գործընթացի եվրո-խաղերի հետ: Պետք է լրջորեն զբաղվել ազգային-պետական համապարփակ ինքնապաշտպանության նորովի կազմակերպման խնդիրներով, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և թե՛ դիվանագիտական դաշտերում: Նաև չխոչընդոտել ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Սփյուռքում Հայոց աշխարհազորի ինքնաձևավորման ու մարտունակության բարձրացման գործին:

    Ինչ վերաբերում է պատերազմի կանխարգելման սկզբնառու քայլին, ապա ոչ պակաս կարևորություն ունի այն հրահրողներին կանխավ` մինչև պատերազմի սկիզբը, պատասխանատվության կանչելու խնդիրը. ասել է թե՝ համաձայն ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի, ՀՀ դատական մարմիններում պատասխանատվության կանչելու պատերազմի քարոզիչ պաշտոնյաներին՝ Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու, ադրբեջանցիներին ոգևորելու և ագրեսիայի մղելու, պատերազմական հանցագործներին սատարելու իրենց հրապարակային գործունեության համար: Ինչ վերաբերում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ Մեծ ութնյակի երկրների նախագահների վարած արտաքին քաղաքականությանը, ապա ակնհայտ է, որ դա նախ և առաջ պետք է դատապարտի ՀՀ Ազգային ժողովը, իսկ երկրների պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու հարցը կմնա իրենց երկրների օրենսդիրների ու դատական ատյանների վրա, եթե պարզվի, որ դա անձնական ակնկալիքներով պայմանավորված նախաձեռնություն է և ոչ թե իրենց երկրների ու ժողովուրդների իրական շահերից բխող, նաև համընդհանուր խաղաղությանը նպաստող արտաքին քաղաքականություն:



    «Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն

    18 հուլիս - 28 օգոստոս, 2009 թ.

    6



    [1] ԱՄՆ բանակի պահեստի սպա Ռալֆ Պիտերս, «Միջին արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցկան կապերի և հավատի նմանությունների», «Ազգ», օրաթերթ, 25.08.2006թ.: «Ուխտ Արարատի», թիվ 4/10, 2006, էջ 1-4:

    [2] ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկ, «Քրդական հարցը և Լեռնային Ղարաբաղը»,: Eurasianet http://www.warandpeace.ru/ru/analysis/view/23757/

    [3] ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայս. «ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ կողմնակից է աբխազական եւ հարավօսական հակամարտությունների խաղաղ կարգավորմանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: («Ազգ» օրաթերթ, 11-ը հուլիսի, 2008թ.)

    [4] ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդ. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը եւ կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի: Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ, որքան էլ դա դժվար լինի»: («Ազգ», Հ. Չ., 20-ը հունիսի, 2008թ.)

    [5] ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մարկ Գրոսման. «ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: (24 օգոստոս, Արմենպրես)

    [6] ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզա. «Մեզ համար կարեւոր է հիշեցնել՝ որոնք են մեր նպատակներն ու քաղաքականությունը: Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանդիսանում է բանակցությունների առարկա»: 15.03.2008, /PanARMENIAN.Net/

    [7] ԵԽԽՎ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի այցը Հայաստան: Ստիպված էինք նկատել, որ Թերի Դեւիսն իր ելույթներում Ղարաբաղի, թեկուզ չճանաչված, ղեկավարությանը կոչում է «ռեժիմ» մինչդեռ այդ բառը երբեք չի օգտագործում Կոսովոյի վերաբերմամբ: Մի՞թե գործ ունենք երկակի ստանդարտների հետ. ինչո՞վ է տարբերվում Կոսովոյի ալբանացիների ինքնորոշման իրավունքը Ղարաբաղի հայերի իրավունքից: «ՀՀ»-ի այս հարցին ի պատասխան` եվրոպացի պաշտոնյան ներկայացրեց իր մոտեցման հիմքերը, որոնք ամրապնդեցին երկակի ստանդարտների մասին մեր պատկերացումները. «Կոսովոյի ու ԼՂ-ի միջեւ կա մեծ տարբերություն: Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելությունն է եւ KFOR-ը, որում Եվրամիության զինվորներն են: Կոսովոյում չկա անջատողական ռեժիմ: Իհարկե, ես իրատես եմ, հասկանում եմ, որ Կոսովոյում ոմանք ցանկանում են անջատվել Սերբիայից, բայց դա կառավարությունը չէ: Այնտեղ ռեժիմ չէ, այլ ավանդական կառավարություն, որը հիմնված է ՄԱԿ-ի բանաձեւի վրա», - ասաց ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը` նորից ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի, Մերձդնեստրի իշխանություններին կոչելով անջատողականներ: («Ազգ» օրաթերթ, 2008)

    [8] ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մարկ Գրոսմանը լավ գիտէ, որ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դա Դաշտային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղի ամբողջությունն է և հենց դա էլ նա ցանկացել է տարանջատել ու ընդգծել:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մեղապարտ (03.09.2009)

Էջ 2 81-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. WikiLeaks -ը Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.09.2011, 10:07
  2. Հանգիստ Թուրքիայի ծովափերում
    Հեղինակ՝ Ahik, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 25.09.2010, 13:07
  3. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •