Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Տեղյակ չե՞ք, դաշնակցականները խարակիրի չեն արե՞լ…
Մի խոսքով առևտուրը կայացավ։ Թուրքիան իր կողմից ապօրինաբար փակած սահմանը բացելու դիմաց կարգին գարանտներ ստացավ և այսքանով ամրագրվեց էսօրվա Հայաստանի անկարողության փաստը։
Խառակիրի չեն արել, բակց հասցրել են մազալու հայտարարություն անել:

ՀՅԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2009թ. օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթը:

Հայաստանն ու հայությունը մտան մի նոր շրջափուլ, որը հղի է բազմաթիվ վտանգներով:

Այս մասին էր ահազանգում ՀՅ Դաշնակցությունը, երբ քաղաքական այս գործընթացի հենց սկզբից պարբերաբար արտահայտում էր իր սկզբունքային հետեւյալ դիրքորոշումները.

ա. Իբրեւ հարեւան պետություններ` Հայաստանն ու Թուրքիան ի վերջո պետք է քայլեր ձեռնարկեն հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ: Սակայն երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգմամբ միայն: Առանց նախապայման­ների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են:

բ. ՀՀ կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման առաջարկն արդեն իսկ մեծագույն զիջում է:

գ. Անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության ու սերունդների` ազգային-պետական իրավունքների հաշվին

Այս սկզբունքներից մեկնելով` ՀՅ Դաշնակցությունը բազմիցս զգուշացրել է, որ Թուրքիան ողջ գործընթացը իր քաղաքական շահերին է ծառայեցնում ¥Հայոց Ցեղա­սպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում, ԼՂՀ հիմնահար­ցում ադրբեջանամետ արդյունքների ապահովում¤ եւ Հայաս­տանի Հանրապետության հետ խոսում է բացահայտ ու քողարկված նախապայմաններով:

Այժմ արդեն ակնհայտ է, որ հրապարակված փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի հայտնի նախապայմանները: Այն է` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժաման­ցելի իրավունքները ի չիք դարձնել: Առավել« հիշյալ փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո Թուրքիան պաշտոնական հայտարարությամբ կրկնում է իր երրորդ նախապայմանըª որ երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն Ադրբեջանի շահերին: Այսինքն շարունակում է հայ-թուրքական գործընթացը պայմանավորել Ղարաբաղյան խնդրով

ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ ՀՀ արտաքին քաղաքակա­նությունը շեղվել է ազգային-պետական ուղեգծից, եւ կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:

Ելնելով այս ամենից` ՀՅ Դաշնակցությունը ներքաղաքական քննարկումների այս փուլում բոլոր հնարավորություններն օգտագործելու է փաստաթղթերում առկա վտանգները բացահայտելու եւ չեզոքացնելու նպատակով:

Մենք կոչ ենք անում հայ հանրությանը, ՀՀ քաղաքական ուժերին ճիշտ գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը, հնարավոր բացասական արդյունքները եւ առավելագույն համախմբվածությամբ բացառել անշրջելի կորուստների հավանականությունը:
ՀՅԴ-ն փաստորեն ՑՌՈՒ ա դառնում, բացահայտելու ու չեզոքացնելու են վտանգները: Տենաս ոնց են անելու ? Երևաի գաղտնիք ա, որ հանկարծ թշնամին չիմանա: