Չգիտեմ սահմանը բացել ինչ տնտեսական օգուտներ կամ վնասներ է տալու, բայց դիվանագիտական հարաբերություններ հաստատելն ու պարտավորվելը, որ պիտի մշակութային կապեր հաստատվեն, ու պիտի պահպանվեն ժողվուրդների մշակութային ժառանգությունները, համարում է խիստ դրական: Հաշվի առեք, որ թուրքերը մշակութային ժառանգություն, որպես այդպիսին, չունեն: Իսկ մենք ունենք հսկայական ժառանգություն, որն անտերության է մատնված Թուրքիայի տարածքում: Մեր խելոքները լավ կանեն, որ կամաց կամաց, ոչ թե խթանեն տուրիզը Հայաստանից դեպի Թուրքիայի միջերկրածովյան ափերը, այլ արտասահմանից Հայաստան, ու բաց սահմանով դեպի Արևմտյան Հայաստան: Համ մոտիկ կլինի, համ էլ արդարացի:
Իսկ տնտեսական առումով, հետևանքները մոտ ժամանակներս դեռ չենք զգալու: Առանց բաց սահմանների էլ Հայաստանը ողողված է թուրքական ապրանքներով, իսկ մենք Թուրքիային մատակարարում ենք փողոտ տուրիստներ ու մարմնավաճառներ: Ամենայն հավանականությամբ, վրացական միջնորդությունից հրաժավելը ավելի կէժանացնի թուրքական ապրանքները Հայաստանում, ու մոտ ապագայում ահագին ազգային արտադրողներ մրցակցությունից դուրս կմնան: Դրա համար մեր կառավարությունն ավելի խելացի պիտի լինի, ու ժամ առաջ ազատվի իրեն ծառայող մոնոպոլիստ օլիգարխներից, որ մեր տնտեսությունն էլ դառնա այնքան մրցունակ, որ քիչ թե շատ դիմադրի թուրքական ճնշմանը:
Իսկ Թուրքիայի օգուտներն, իմ կարծիքով, ակնհայտ են: Դրանք տնտեսական բնույթի չեն ու չեն էլ կարող լինել - տնտեսական առումով Հայաստանը շատ փոքրիկ պատառ է թուրքերի համար, որ որևէ ազդեցություն ունենա նրա տնտեսության վրա: Հարցը նրանում է, որ Թուրքիան ամենայն հավանականությամբ կորցնում է երբևէ ԵՄ մտընելու հույսը, ու որպես դրան այլընտրանք ձգտելու է դառնալ տարածաշրջանի կենտրոնաձիգ ուժը: Իսկ դրա համար փակ սահմաններ պետք չեն, - դրա համար պետք են Թուրքիայի հետ պինդ կապված վասալներ: Ռուսական լծից փախչող անդրկովկասի համար ստեղծվում է նոր ծանրության կենտրոն, որի շուրջ նրանց ստիպելու են համախմբվել:
Գազամուղներ, նավթամուղներ, ճանապարհներ, առևտուր, ու մեկ էլ բոլորս առավոտյան իրար հանդիպելուց ասում ենք յախշալար:![]()
Էջանիշներ