Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
...Իսկ օգուտը հսկայական է : Թուրքիան փակ սահմանի պատճառով տնտեսական ահռելի կորուստներ է ունենում (դե, ոչ թե կորուստ է կրում, այլ զրկվում է հավելյալ շահույթից): Սահմանը բացելով՝ Թուրիքան, օրինակ, միանում է ռուսական երկաթուղուն: Թուրքիայի՝ փակ սահման ունենալը նաև լավ քաղաքական խաղաքարտ է Թուրքիայի հակառակորդների ձեռքին: Չեմ զարմանա, եթե շուտով սկսեն արագացված տեմպերով Կիպրոսի հարցն էլ լուծել: Մի ուրիշ ֆանտաստիկ տարբերակ էլ է մտքովս անցնում. Ղարաբաղի հարցի լուծում, Թուրքիայի տարածքով ՆԱՏՈ-ի «խաղաղապահ» ուժերի մուտք Ղարաբաղ՝ Հայաստանի տարածքով (չէ, սա լրիվ հեքիաթային է բայց ): Ամեն դեպքում՝ փակ սահման ունենալը հիմա ոչ մի տեղ և ոչ մի երկրի ձեռնտու լինել չի կարող:
Հայկօ ջան, Թուրքիայի օգուտը բաց սահմանի դեպքում՝ տնտեսական առումով, շաաաատ չնչին է, ու հենց այդ նկատառումով էլ երբեք խանդավառված չի եղել Արցախի պատերազմից հետո սահման բացել:

Քաղաքական առումով՝ էլի շոշափելի առաջընթաց կհամարվի, բայց էլի եմ ասում, ԵՄ-ն մտադիր չէ Թուրքիային իր շարքերը ներգրավել...

Իսկ այ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու փաստը ցավալի է: Ի վերջո, հանձնաժողովի ստեղծման փաստը և քննարկումների արձանագրությունները կմնան, իսկ սահմանը ցանկացած պահի կարող է կրկին փակվել:

Ինձ մեկ այլ հարց է խիստ հետաքրքրում. հայ-թուրքական հարաբերություններում Ռուսաստանի դերը : Ի վերջո, ինչքան էլ տխուր է, բայց միջազգային բեմում Հայաստանի շուրթերով Ռուսաստանն է խոսում: Թուրքիան, իր հերթին, բնականաբար՝ անհամեմատ ավելի ծանրակշիռ ֆիգուր է, սակայն նրա հետևում էլ ԱՄՆ-ի ստվերն է երևում: Արդյո՞ք պատահական է, որ տարածաշրջանում փորձ է արվում մի տեղում լարումը թուլացնելու, եթե մեկ այլ տեղում՝ Իրանում, այդ լարումն անընդհատ աճում է: Չգիտեմ, ուղղակի բարձրաձայն և ոչ այնքան խորը մտածում եմ:
Լավ էլ բարձրաձայն խորհում ես
ԱՄՆ-ը, իմ կարծիքով, խնդիր է դրել իր առջև լուծել տարածաշրջանում բոլոր խնդիրները, միավորել Անդրկովկասը և ուղղել գլուխ բարձրացնող Իրանի դեմ: