Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ ջան, երկուսս էլ լավ գիտենք, որ քաղաքական հարցերում մեր մոտեցումները տարբեր են:
Դու հարց ես տալիս պարզելու համար կարիք կա՞ ինձ հետ քննարկումը շարունակելու թե, ոչ:

կարծում եմ այս դեպքում իմ կողմից հարցի շրջանցումը արդարացված է, քանի որ տրված էր ոչ միայն հարց, այլ դրված էր պայման: Նախապայմաններով խաղի կանոներին համաձայն չեմ:
Չամիչ ջան, այդ հասարակ հարցի հասարակ պատասխանն է ինձ տալու քննարկումը շարունակելու տիպը, ձևը: Ես վերևում սխալ էի գրել, դրանից կախված է ոչ թե քննարկումը շարունակել, չշարունակելը, այլ իմ ասելիքը:

Հետևաբար հարցս նորից եմ կրկնում.
Հայաստանում հիմա քաղբանտարկյալ կա՞, թե՞ չկա:

Անվանիր նախապայման, բայց պատասխանից խուսափելը համարելու եմ քննարկումից խուսափել ու սեփական տեսակետում վստահ չլինել:

հ.գ. Քաղբանտարկյալների գոյությանը հավատալ կամ չհավատալը քաղաքական հայացքների տարբերության հետ բոլորովին կապ չունի: Քաղբանտարկյալը այն մարդն է, ում նստացրել են իր քաղաքական հայացքների համար: Ու բոլորովին կապ չունի այդպես համարելիս մենք ինչ քաղաքական հայացքների կրող ենք: