Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
Կարողա արտաքինը ներքինի շարունակություննա, բայց իր էությամբ լռիվ այլ դաշտա: Շատ ու շատ դիկտատորներ ազգի համար 100 անգամ ավելի շատ օգուտ են բերել, քան դեմոկրատները: Կամ նույն ԱՄՆ, որը ներքին քաղաքականության մեջ դեմոկրատիայի չափանիշա ամբողջ աշխարհի համար, իսկ արտաքինում ամենից շատնա խախտումներ անում:
Աստղ ջան, գիտես վերաբերմունքս նախագահի լեգիտիմության վերաբերյալ, բայց ոչ մի դեպքում դա չի կարող հիմնավորում լինել այն պնդումների, որ արձանագրությունները հայկական կողմի պարտությունն են: Ես համոզված եմ, որ նույն Լևոնը այս պայմանագրի նման փաստաթղթի դեմ չէր լինի իր նախագահության դեպքում: Հնարավորա ավելի գրագետ ձևակերպումներ լինեին, բայց ընդհանուր առմամբ դրանք մեծ բան չեն փոխում:
Ես էլ շատ կուզեի որ ընտրված նախագահը ստորագրեր նման փաստաթղթեր, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք:
Եթե մեր ազգը վախումա, որ չի կարողանա ապացուցել բազմիցս ապացուցված ու հանրահայտ փաստը` ցեղասպանությունը, ու մտածումա, որ թուրքերը ենքան կան, որ դրա հակառակը ապացուցեն, ուրեմն հենց ետ էլ մեզ հասնումա: Նույն բաննա ոնց որ մեկը դեմդ տունդ վառի, սաղ տենան ետ, բայց վախենաս ետ վառողի դեմ դուս գաս ու ասես որը որից հետոյա: Բա պարզ չի ետքանից հետո վառողը ասելու տենց բան չի եղել?
Վան ջան, քո մոտեցումները գիտեմ Դու էլ իմը ինչ-որ չափով: Քո հետ համաձայն եմ: Հենա Էրդողանի ու Գյուլի ընտրությունների մասին էլ եմ գրել. իմ գրածով հենց դիկտատորներին էլ եմ ընդունելի համարում, եթե ազգի օգտին ա: Բայց մեր դեպքում ի վնաս ա, ցավոք:

Լևոնը հենց էս բովանդակությամբ պայմանագիր մերժել ա. ալարում եմ երկար-բարակ գրեմ Էլի Ցեղասպանության հարցն է եղել և սփյուքը լռեցնելու: Առանց այդ կետի ու քո ասած՝ գրագետ ձևակերպումներով, լավ պայմանագիր է: Բայց ես մեկ է, կարծում եմ, որ դեռ պատրաստ չէինք: Իսկ Թուրքիան հասավ իր ուզածին, տարավ հերթական հաղթանակը... թեկուզ չվավերացնի: