Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Մինիստր ջան, ոչ ոք չի ասում, որ սա հեշտ գործընթաց է: Բոլորն էլ գիտակցում են խնդրի լրջությունը, բայց եկեք չմոռանանք, որ ռիսկը գործի կեսն է: Ամբողջ աշխարհը այսօր խոսում է Հայաստանի առաջին դիվանագիտական հաղթնակի վերաբերյալ: Այս քայլը արդեն խոսուն փաստ է, որ ոչ ոք ոչ մի զիջումների չի պատրաստում գնալ: Ասելիքս այն է, որ պետք չէ վատատեսական կանխագուշակությունների գիրկը ընկնել: Փորձ է արվում ձեռնարել մի գործընթաց, որը բխում է Հայաստանի շահերից: Եթե այդ գործընթացները գործի կոչելու ընթցքում պարզվի, որ հակառակ կողմը, առանց զիջումների պատրաստ չէ փոխհամագործակցության, ապա ցանկացած գործընթաց կընդհատվի: Գործընթացը դեռ չի սկսվել, բայց բոլորը արդեն վստահ են իրադարձությունների բացասական հանգուցալուծման վերաբերյալ:
Սա` թերարժեքության և անինքնավստահության հատկանիշների վկայություն է: Թերարժեքությամբ տառապողներին է հատուկ, դեռ գործը չձեռնարկած վստահ լինել գործի տապալման մասին:
Եկեք ձերբազատվենք ազգային թերարժեքությունից, վստահենք սեփական ուժերին, և ուժ քաղենք դժվարություններից:

Թուրքը ով եղա՞վ, որ պիտի ստիպի մեզ հրաժարվել ազգային ցավոտ խնդրի ճանաչումից:
Տենց բան չկա, ժողովուրդ, թուրքը ճանաչելու է ցեղասպանությունը, թուրքական շուկայի հաշվին էլ պետություն ենք հարստացնելու:

Հենց թշնամուն օգտագործելով պիտի հզորանանք:
Չամիչ ջան, մի անգամ էլ ասեմ... ռիսկը լավ բանա, եթե մարդ իրա վրայա հույսը դնում, ոչ թե սրա նրա, կամ դիպվածի (թշնամու մասին էլ չեմ խոսում): Կարող ես փորձել գուշակել թե մեր ձեռքն ինչ կա? Շատերի կարծիքով ոչ մի լուրջ բան էլ չունենք, դրա համար էլ ոչ մի լավ բան չեն տեսնում: Որովհետև եթե նույնիսկ համարենք, որ էս գործընթացը Հայաստանին ձեռա տալիս, ապա դրան մենք չի որ հասնում ենք, այլ մեր ձեռից բռնած տանում են, իսկ դա պատկերը փոխումա: Գործը ձեռնարկելուց պետքա մտածել նաև տապալման տարբերակի մասին; Իսկ էս գործի տապալումը մեզ համար շատ վտանգավոր կարողա լինի: