Մեջբերում Bujak2012-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգանքներս քննարկման բոլոր մասնակիցներին: Ես առաջին անգամ եմ փորձում գրել այս կայքում, թերությունների համար հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը:
Նախ և առաջ ասեմ, որ կողմ եմ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, անկախ պայմանագրի ձևակերպումներից: Փորձեմ հիմնավորել թէ ինչու: Մենք` հայերս ծայրահեղական ենք ամեն ինչում ինչը մեզ վնասում է: Մի քանի օրինակ: Քրիստոնեության ընդունում-առաջինը, պետականության թուլացման կամ վերացման հաշվին: Կրոնական պատերազմ պետականության հաշվին: Ռսի կոտրած, կներեք <օրհնած> ոտը` խնդրեմ: Մարքսիզմ-Լենինիզմ-Կոմունիզմ` պայալուստա, ու էս բոլորը պետականության գաղափարներից հեռու: Նույնիսկ Արցախը ուզելուց. Լենին-Պարտիա-Գորբաչով գոռալով, ու էլի պետականություն ունենալու գաղափարներից հեռու: Մի խոսքով մեր մեջ Պետություն, պետականություն հասկացողությունը չկա, դրա համար էլ վախենում ենք Թուրքիաի հետ հարաբերություններ հաստատելուց, որովհետև դրանից հետո դժվար կլինի դոդի, լֆիկի, նեմեցի և մնացածների, (ովքեր էսօր մեզ բոլորիս էն բանից են անում) տակից դուրս գալ ու <հայրենասիրաբար> թուրքի մաման գոռալ, որովհետև կգտնվի մի խելոք մարդ կասի. ախր տղերք թուրքը ձեր հետ նորմալ հարաբերություններ ունի, ձեզ էս <մարդիկ> են էն բանից անում,ախր տղերք վերջին քսան տարում թշնամական Թուքիայում մի հայ է սպանվել իսկ <եղբայրական> Ռուսաստանում օրը մի հայ , ախր. ախր և լիքը ախր............
Սրանից ավարտուն ու ամեն ինչին սպառիչ պատասխան տվող մտքեր պարունակող գրառում էս թեմայում չկա: ապրես: