Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտ ա: Դե զատո հայերից լավատես ազգ երեւի թե աշխարհում չկա, նենց ա ստացվել, որ մեր բոլոր խնդրիների լուծումը միայն Աստծու վրա ենք դնում: Դրա համար էլ հայերից հավատացյալ ազգ չկա:
Որքանո՞վ էին տեղին ձեր այս վերջին գրածները: Ոչ ոք չի փորձում Աստծոն խառնել թուրք հայկական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացին:

Ես ինքս ոչ մի թուրքական ազդեցությունից չեմ վախենում, առավել եւս, եթե ինձնից ու ընդհանրապես ժողովրդից ոչինչ կախված չի: Ես միայն գրում եմ, թե ինչից արժե զգուշանալ: Իսկ վախենալ երբեք պետք չի:
Ինչպե՞ս թե ժողովրդից ոչինչ կախված չէ: Հենց ժողովուրդն է ընկել ներշնչանքի գիրկը, տրվել է վախին, որ թուրքերը գալու են լցվեն Հայաստան և իրենց հոշոտեն:
Դժվարություններից խուսափողը երբեք չի կարող ամրանալ և զորանալ:
Թուրքն էլ մեր դժվարությունն է, դժվարությանը պետք է ընդառաջ գնալ, այլ ոչ թե սահման փակելով հարցը համարել լուծված:

Համաձայն եմ, չի կարելի թերագնահատել սեփական ուժերը, բայց չի կարելի նաեւ մեծամտանալ, ու գերագնահատել ուժերը: Բացի դուխից պիտի լինի նաեւ խելք:
Եթե մենք կարծում ենք, որ ի զորու չենք դիվանագիտական հարաբերություններ ստեղծել մեր հարևան պետության հետ, ապա թերագնահատում ենք մեր ուժերը: Իսկ գերագնահատելու հարց չկա, ուժերը ձեռք են բերվում պայքարի ընթցքում, միայն պայքարի մեջ մտնելով կարող ես գնահատել թե որքան են քո ուժերը: