Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Բիձա, այ սա ա սխալդ: ՀԱԿ-ը ձայն հանում ա:
Ուղղակի մի բան պարզ ա, որ եթե էսօր ՀԱԿ-ն էլ անցնի հրապարակայինին, դա ընդամենը ձև ա լինելու, որտև արդյունք չի լինելու: Էսօր, իրականում, լրիվ համարժեք են մամլո ասուլիսներով ու այլ կերպ վերլուծություններն ու քննադատությունները, թե մարդկանց որոշակի քանակի բազմությամբ հանրահավաքը: Երկուսն էլ ընդամենը գնահատական են լինելու, փոփոխություն չեն բերելու: Հանրահավաքը զուտ պոպուլիստական քայլ է լինելու, որը շատերիդ բավարարելու է: Ցավոք ՀԱԿ-ը էդ կարգի պոպուլիստական բաների հետևից չի գնում: Այ որ գնար, խոսողներդ խոսելու ավելի քիչ բան կունենայիք, բայց դե ՕԳԳ-ն նույնն էր լինելու:
Հասկանում եմ, լռելը ամենալավ ձայն հանելն է.
Անցած բոլոր հանրահավաքներն էլ պոպուլիստական են եղել.
Հայաստանում քաղաքականություն ասածը միշտ էլ պոպուլիզմ է եղել ընդիմության կողմից և առնետավազք հակառակ կողմից.
ՀԱԿ–ը միայն ու միայն հենց "նման բաներով" է զբաղված.
Չուկ ջան, հայերեն ասած, ես ձեզ համար եմ ասում, տեսեք, թե չէ դուք գիտեք, –հանկարծ հետո չփոշմանեք.
Իսկ Քրիստոսի ու զեղումների մասով էլ, եթե լուրջ, ապա հաստատ գիտես, որ մարդիկ ստերեոտիպերով են մտածում, –մեկը Քրիստոսով, մի ուրիշը ՀԱԿ–ով կամ ԼՏՊ– սերժերով.
Դու անարդարացիորեն նեղացնում ես իմ մարդկանց հետ շփվելու շրջանակները, ներառյալ նաև քո հետ.