Հայաստանն ու Թուրքիան կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ հոկտեմբերի 10-ին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիան կստորագրի փաստաթուղթ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, հայտնում է BBC-ն։
Հավելենք, որ ըստ Associated Press-ի՝ փաստաթուղթը կկնքվի երկու երկրների արտգործնախարարների կողմից
Ցյուրիխում։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշեցրել է, սակայն, որ Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների կողմից ստորագրված փաստաթուղթը պետք է այնուհետև արժանանա երկու երկրների խորհրդարանների հավանությանը։
Tert.am
Էջանիշներ