ԴՎ,կոնտեքստ գոյություն չունի՞.
Ես քննարկել եմ հայ թուրքական քաղաքական հարաբերությունների հարցը.
Թղթի կողմնակիցները այն սարքել են զուտ դիվանագիտական ֆորմալիզմի հարց ու դրան էլ ձեռի հետ գումարում են տնտեսական վագրային թռիչքների տեսլականներ,
Ես էլ ասում եմ ստոպ, կատարվողը տնտեսական, դիվանագիտական ու ֆորմալ չէ, զուտ քաղաքական է,
մեջը լիքը կեղտ կա ու բացարձակապես այլ իրականության.
Էս պարզ հարցերում էլ չենք կարող ընդհանուր հայտարարի գալ՞. Սահման բացելը դա չուկչային մատուցվող օղին է. Արդեն այդ օրն ենք ընկել՞
Հարցրել էի, սահմանի բացելով էդ ինչ մեծագործություններ պետք է անենք, որ փակ վիճակում չենք արել՞. Մեր արածը հարյուր ցմփոր միլիցով մի քանի կին ու երեխա հրել, ծեծել, անպատվելը չի՞. սահմանը բացելուց հետո դա վերանալու է՞ Թուրքը գալու կանգնելու է ասի, չծեծեք, թե չե կփակեմ սահմանը՞.
Քո ասած -էլ չգիտեմ ինչ ասեմ.
Ավել մանրանալու հավես էլ չունեմ.
Մեկ է բացելու են, իմ թփրտալը որն է. Մարդկանց ութսուն տոկոսը թքած ունի էս հարցի վրա, մնացած քսանից էլ տասնհինգը փող են սարքելու, հինգն էլ ոռնալով վերանալու են որպես անհատ.
Եթե հայ թուրքական հարաբերություններում արժանապատվության հարցը միայն ինձ պետք է հուզի, ապա կոնկրետ ես հարց չունեմ. Հորս ու մորս գերեզմաններն են էս երկրում, մի մի բուռ հող կվերցնեմ ու առանց ետ նայելու ռադս վերջնականապես կքաշեմ այդ անիծյալ տարածքից.

Էջանիշներ