Հայաստանի Հանրապետության
Նախագահ`
Սերժ Սարգսյանին
ԲԱՑ ՆԱՄԱԿ - ԱՌԱՋԱՐԿ
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին Նախաստորագրված Արձանագրությունների հայերեն տեքստը անգլերենին, նաև 10.10.2009թ. Ստորագրված հայերեն տեքստին չհամապատասխանելու, էական, սկզբունքային տարբերություններ ունենալու, և ըստ այդմ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության կողմից երկկողմ համաձայնու-թյամբ ՀՀ-ում անցկացված վեց շաբաթյա ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ աննախադեպ խաբեության արդյունքում` ներ-պետական և միջազգային իրավական առումներով, ոչ օրինական լինելու ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մեծարգո Նախագահ
Ձեզ չէ, որ պետք է ասենք, որ ՙՇՎԵՑՑԱՐԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՚ հանդիսանում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունների փաթեթի բաղկացուցիչ մասը. ուստի, ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության Համաձայնությամբ սահմանված ընթացակարգը պարտադիր է կատարման: Քանզի այն (հենց այնպես` ձևի համար չի սահմանված) ունի ժողովրդավարական լինելու իրավական` խորքային, սկզբունքային կարևորություն:
Հասկանալի է նաև, որ այդ փաստաթղթում չէր կարող տեղ գտնել ներքին քաղաքական խորհրդակցու-թյունների օրինական լինելու պահանջ, օրինակ` այսպիսի դրույթ. ՙպետության կողմից ներքաղաքական խորհրդակցություների ժամանակ ժողովդին պաշտոնապես խաբելը կհանգեցնի նրան, որ ինչպես ստորագրված, նույնպես և վավերացված փաստաթղթերը` ներպետական և միջազգային իրավական առումով կհամարվեն անօրինական՚:
Սակայն, որքան էլ անհավանակ, նույնքան էլ անհասկանալի է այն, որ ՀՀ-ում ներքաղաքական վեց շա-բաթյա խորհրդակցությունների ժամանակ, ինչպես հանրությունը, նույնպես և ՀՀ Հանրային խորհուրդը, Գիտու-թյունների ազգային ակադեմիան, Ազգային Ժողովը, նաև գրեթե բոլոր հասարակական կազմակերպություններն ու քաղաքական կուսակցությունները մեծ ակտիվությամբ և բուռն բանավեճերով իսկ քննարկեցին մի բան, իսկ 10.10.2009թ. պաշտոնապես Ստորագրվեց լրիվ այլ բան: Հասկանալի է, ոչ մեկի մտքով իսկ չէր անցնի նման բան, որ կասկածեին պետությանը` պաշտոնապես հրապարակված, ՀՀ-ի ու համայն Հայության համար մեծ կարևորություն ունեցող, միջազգային իրավական փաստաթղթի տեքստի իսկությանը. որպեսզի մինչև քննարկելն ու խորհրդակցելը այն հատուկ ստուգեին, համեմատեին անգլերեն և թուրքերեն տարբերակների տեքստերի հետ:
Սակայն ստորագրելուց օրեր անց, ՀՀ ԱԳՆ ինտերնետ կայքում 3 լեզուներով տեղադրված Արձանագրու-թյունների հայերեն տեքստի առաջին` հպանցիկ, իսկ ընթերցումից պարզեցինք, որ այն չի համապատասխանում Նախաստորագրված տարբերակի հայերեն տեքստին: Տեքստերի համեմատությունը ցույց է տալիս, որ այն ոչ թե անպատասխանատու, թափթված թարգմանության հետևանք է, այլ բացահայտ խաբեություն է: Այն էլ մեր ժողովրդի, նաև ՀՀ-ի ու ԼՂՀ-ի ազգային անվտագության նկատմամբ լուրջ սպառնալիքներ հարուցող, աննախադեպ հանցագործություն հադիսացող, և փաստացի` կատարված իրողություն է:
Քանի որ քաղաքական խորհրդակցությունների վեց շաբաթների ընթացքում, որպես Նախաստորագրված փաստաթուղթ է քննարկվել, ՀՀ մամուլում ՀՀ Արտգործ նախարաության կողմից պաշտոնապես հրապարակված մի նյութ, որը, մեղմ ասած, ամենևին չի համապատասխանում 10.10.2009թ. արդեն իսկ Ստորագրված փաստաթղթին: Որտեղ կան բավականին թվով դրույթներ, ձևակերպումներ որոնք բացակայում են խորհրդակցության դրված փաստաթղթերում: Ավելին, Ստորագրված տարբերակում հստակեցվել ու անվիճելի միանշանակությամբ են ներկայացվել քննարկման նյութում առկա ոչ հստակ, ուստի և իրարամերժ մեկնաբանություններ հարուցող, ազգային երկպառակտման հասցնող, բուռն անհամաձայնության ու վեճերի առարկա հանդիսացող գեթե բոլոր ձևակերպումները: Այդ հստակեցման արդյունքում էլ բացահայտվել են նաև, որոշ դրույթներում առկա (մինչ այդ թաքնված), ՀՀ Սահմանադրությանը հակասող փաստացի իրողությունը: Իսկ որոշ դեպքերում էլ ի հայտ են եկել միջազգային իրավունքն ու իրավականությունը մերժող, ու ըստ այդմ մեր ժողովրդի, ՀՀ-ի ու ԼՂՀ-ի նկատմամբ լուրջ սպառնալիքներ ստեղծող վտանգավոր ձևակերպումներ:
Ուստի, ելնելով նրանից, որ մեր երկում փաստորեն խաթարվել է ոչ միայն ներքին քաղաքական խոր-հրդակցությունների ամբողջ վեց շաբաթյա գործընթացը, այլև խաթարվել է իր պետության նկատմամբ մեր ժողովրդի հավատը,
Սույնով, դիմելով Ձեզ խնդրում եմ գործուն միջոցներ ձեռնակել մեր ժողովրդի Հավատն ու մեր երկրի Օրինականությունը վերականգնելու համար:
Որպես օրինականությանը նպաստող քայլեր մեր կողմից, առաջրկում ենք, այս փուլում.
1. Կասեցնել Արձանագրությունների Մամլո Հաղորդագրությամբ սահմանված գործընթացի հաջորդ քայլը,
2. Հարկադրել ՀՀ Արտգործնախարարին ՀՀ մամուլում պաշտոնապես հրապարակել Արձանագրություն-ների Ստորագրված տարբերակը,
3. Առաջիկա օրերին նշանակել Ներքին քաղաքական նոր` վեց շաբաթյա, խորհրդակցություններ:
Մեծարգո պարոն Սարգսյան
Օրեր անց Ձեզ, նաև Հանրային Խորհրդին կներկայացնեմ մեր կողմից տարվող Նախաստորագրված և Ստորագրված տեքստերի բոլոր դրույթները համեմատական հենքով կատարվող ընդհանուր (բավականին ծավալուն) վերլուծությունը, որը կհիմնավորի վերը նշված իրողությունը:
Սույնով խնդրում ենք նաև, որ
1. Ձեր անմիջական հսկողության տակ առնել մեր կողմից 18.09.2009թ. ՀՀ գլխավոր դատախազին հաս-ցեագրված ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը. ըստ նոր` Ստորագրված տեքստով, բացահայտված իրողության: Նաև այն պատճառով, որ դատախազության ներկայացրած մերժումը չենք կարող բավարար համարել: Քանի որ մերժումը հիմնավորվել է նրանով, որ մեր կողմից բերված - ՙփաստարկները վերլուծական են և կրում են զուտ քաղաքական մեկնաբանություններ, ինչը ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն՚ դուրս է ՀՀ դատախազության լիազորություններից: Հարց է ծագում. եթե ոլորտը, որով զբաղվող կառույցի ղեկավարի նկատմամբ մեղադրանք է հարուցվում հենց քաղաքականությունն է, ապա ՀՀ պետական շահերի նկատմամբ սպառնալիքներ ստեղծող (իրենց բնույթով քաղաքական) գործողությունները որպես մեղադրանք ներկայացնող փաստարկներն ու դրանք հիմնավորող վերլուծությունները ի±նչ բնույթ պետք է ունենան, եթե ոչ քաղաքական: Էլ չասենք, որ 103-րդ հոդվածի 4-րդ և 3-րդ կետերն էլ սահմանում են. դա-տախազությունը ՙպետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան՚ իսկ ՙդատարանում պաշտպանում է մեղադրանքը՚:
2. Ձեր կողմից նույնպես առաջարկել Հանրային խորհրդին, ըստ հանձնաժողովների մշակել և քննարկել ՀՀ պետապարատի կողմից ՀՀ-ին և ժողովրդին սպառնացող հնարավոր վտանգները կանխելու, այն է ՀՀ ազգային – քաղաքակրթական անվտանգությունը ՀՀ պետապարատից պաշտպանելու համար կազմակերպչական միջոցներ, օրենսդրական և գործադիր մեխանիզմներ ստեղծելու խնդիրը:
21 հոկտեմբերի, 2009թ.
Խորին հարգանքով
Հանրային Խորհրդի Պաշտպանության և Ազգային
անվտանգության հանձնաժողովի անդամ,
Հիմնարար Գիտությունների
Հայկական Կենտրոնի տնօրեն
Սիմոն Կամսարական
Կից ներկայացնում ենք.
ՀՀ Դատախազին ուղղված դիմումը (2 էջ) ու նրան կից տրած համեմատական վերլուծությունը (7 էջ), Դատախազության պատասխանները (2 էջ) :
հ.գ.
Դրանք ես կտեղադրեմ հաջորդ գրառումներից մեկում:
Էջանիշներ