User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպէ՞ս էք գնահատում հրապարակված հայ-թուրքական արձանագրութիւնները:

Քվեարկողներ
113. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    27 23.89%
  • Բացասական

    74 65.49%
  • Կարծիք չունեմ

    12 10.62%
Ցույց են տրվում 1,096 համարից մինչև 1,110 համարի արդյունքները՝ ընդհանուր 1215 հատից

Թեմա: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Ֆորպոստի դիվանագիոտթունը

    60-ականներին ռուսները հայերի ձեռքը մի «խաղալիք» տվին` ասեցին խաղացեք, 40 տարին անց, որոշոցին, որ էդ խաղալիքը էլ պետք չի` ձեռներից առան: Այլ կերպ ասած` 60-ականներին Կրեմլում որոշեցին, որ հայերը պետք է նորից ստանձնեն կայսրության ֆորպոստի դերն ընդդեմ Թուրքիայի, իսկ 2000-ականների ավարտին, նույն տեղում որոշեցին, որ սա ժամանակավրեպ է, որ կայսրության շահերն այլ բան են պահանջում, որ հայերին պետք է նշանակվեն նոր թշնամիներ ու նոր բարեկամներ (ճիշտ ինչպես նրանք դա որոշել էին 1920-ականներից-1940-ական թթ-ին): Սա է ողջ պատմությունը` եթե լինենք կարճ ու հանուն պարզության անտեսենք բոլոր, թեկուզեւ, կարեւոր նրբերանգները:

    Սա է իմ էսօրվա վարկածը, որի փաստարկները մասամբ բերել եմ, եւ դեռ կբերեմ էստեղ էլ, ՀԺ-ում էլ: Եվ քանի դեռ էս վարկածի առաջադրման փաստարկները չեն ժխտվում, եւ իրավիճակին այլ բացատրություն չի տրվում, տեղի ունեցողը դիտում եմ որպես հերթական հայկական ողբերգության հնարավոր սկիզբ: Ողբերգությունն էն չի, որ թուրքերի կամ պապուասների հետ հարաբերություն ենք հաստատում` ողբերգությունն էն ա, որ մենք չենք ո՛չ հաստատողը, ո՛չ էլ չհաստատողը: Եթե մեկը կարող է ինձ այլ կերպ համոզիչ բացատրի, թե ի՛նչ եղավ, որ Ս. Սարգսանի նման կայսերական չինովնիկը հանկարծ որոշեց թուրքերի հետ հարաբերություն հաստատել, թող անի դա: Բայց, սիրելիներս, ինչպե՞ս կարելի է դիրքորոշում ունենալ այսօրվա իրադարձությունների նկատմամբ, չտալով այդ իրավիճակի բացատրությունը, չփորձլով վերլուծել պատճառահետաւանքային կապերը, ակունքները եւ համատեքստը: Չի կարող լինել այսպիսի հարցերում աբստրակտ դիրքորոշում` դեմ կամ կողմ կարեւոր չէ: Չի կարելի առհասարակ դեմ կամ կողմ լինել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը` համատեքստից դուրս:

    Կան ազնիվ եւ խելացի մարդիկ, որոնք անուրջային «տեսլականներ» են գծում` Ս. Սարգսյանը գնում է դեպի Հայաստանի իրական անկախացում, ուզում է ազատվել Ռուսաստանի լծից, լուծում է հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը հանուն այդ խնդիրների: Սերժն ինքը իր ուղերձում դա է կարծես ակնարկում` «անկախությունը պահանջում է դժվարին լուծումներ»: Ցավոք, նման տեսակետի որդեգրման համար որեւէ լուրջ փաստարկներ չկան` դրանք մնում են իրավիճակի իդեալականացում թղթի վրա: Իրականությունն այն է, որ նույնիսկ ցանկության դեպքում Ս. Սարգսյանը չունի որեւէ լծակ փախչելու Ռուսաստանից` հակառակ կայսրության կամքի հայ-թուրքական հարցեր լուծել: Հակառակը, եթե Կրեմլը դեմ լիներ այս ամենին, եւ եթե սա իրոք լիներ Հայաստանի անկախությանը ուղված քայլ, ապա Մոսկվան ուներ եւ ունի ավելի քան բավարար լծակներ այս ամենը կանխելու համար: Էլ չեմ ասում այն, թե ինչպե՞ս եք պատկերացնում ազգությամբ տիպիկ չեկիստ Նալբանդյանին, եւ գործչի տիպաբանությամբ կայսրության նահանգապետ` «իզ տուզեմցեվ»` Սերժին նման մտահղացում իսկ ունենալու հնարավորությունը: Չկա նման ծրագիր այդ մարդկանց կոմպերում: Ինսթոլ արված չէ:

    Շատերին կարող է թվալ հարցի էս կողմը երկրորդական: Բայց սա հարցի էությունն է` մնացյալն ածանցյալ է: Կարեւր է, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունն ինքնին, այլ դրա հանունը: Եվ այն բանից, որ սա իրականում մեր որոշում չէ, որ չարաբաստիկ «նախաձեռնությունը» ծնվել է Հայաստանից շատ հեռու տեղերում, բխում է այն, որ այս գործընթացն ընթանում է նաեւ արժանապատվության ոտնահարումների շարքով: (Նալբանդյանի մանթրաժ մռութը աչքից առաջ է, Դավիթողլու ժպիտի հետ միասին: Վերջին պահին, էրեխայական կապրիզները բռնել էին: Հետաձգում էին ստորագրումը, ենթագիտակցորեն հույս ունենալով, որ կարող ա, հանկարծ պլստան: Ամեն ինչ տեղի էր ունենում Հայաստան-Իսպանիա խաղին զուգահեռ, ուր նույնպես մի պահ հույս ծագեց` կարո՞ղ ա հանկարծ: Ու մինչեւ խաղը չավարտվեց` համաձայնագիրը չստորագրեցին):

    Հ.Գ. Ամոթ ա, որ Հայաստանում մի հատ քաղաքական ուժ չեղավ, որ ժողովդրին տար գործընթացի համափարփակ վերլուծությունը, առանց «տակտիկական» լռություների, առանց հասարակությանը օբյեկտիվորեն խաբելու:

    Հ.Գ. 2 Այսօր, հոկտմբերի 13-ին` Կարսի պայմանագրի ստորագրման տարեդարձն է: Չգիտեմ, էս առիթով հրավառություն կկազմակերպվի թե՞ ոչ: Ճիշտ է, կլոր թիվ չէ, բայց ինչո՞ւ ոչ: Համենայն դեպս, գոնե էս տարդերաձը, թող հուշի, թե ովքե՛ր են մեր օրերի հայ-թուրքական համաձայնագրի իրական, այլ ոչ թե անվանական սուբյեկտները:

    Հ.Գ. 3. Եթե սա էլ չոօգնի, ապա գուցե ինչ որ բան հուշի Ս. Սարգսյանի երեգվա այցը Մոսկվա, համաձայանգրի ստորագրման հաջորդ իսկ օրը: Ընդ որում, Սարգսյանն ու Մեդվեդեւը հանդիպել էին նաեւ մի երկու օր առաջ Քիշնեւում: Ընդ որում, էրեգ Մոսկվա էր ժամանալե նաեւ Հիլարի Քլինթընը: Իսկ թե, ինչ կարիք կար Մոսկվա գնալու մեզ “սպառիչ” կերպով պատասխանում է Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպման պաշտոնական տեղեկագիրը` «Հոկտեմբերի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այցով մեկնեց Մոսկվա, որտեղ հանդիպեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման խնդիրները, միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդման հարցերը, ինչպես նաև էներգետիկ բնագավառում համատեղ խոշոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, քննարկվել են նաև ՀԱՊԿ խնդիրները, այդ թվում` Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) հետագա գործունեությունը Ղազախստանում անցկացվող ՕԱՀՈՒ զորավարժությունների լույսի ներքո»: Հավատո՞ւմ էք չէ, որ հենց ա՛յս, այլ ոչ թե ա՛յլ հարցեր են քննարկվել: Դե շարունակենք պնդել, որ Ս. Սարգսյանն է նախաձեռնողը հայ-թուրքական գործընթացի: Շարունակենք պնդել, որ մենք կողմ կամ դեմ ենք մի բանի, որը ՉԿԱ: ՉԿԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ, ԿԱ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ, որը նաեւ հավանաբար ներգծվել է ռուս-ամերիկյան նոր «ռազրյադկայի» եւ սպասվելիք ռուսական «նոր պերեստրոյկայի» համատեքստի մեջ: Կողմ ու դե կարելի է լինել միայն սրան:

    P.S. Եվ առայժմ չի էլ կարող լինել նման քաղաքական ուժ հարգելի Հրանտ: Լևոնը Տեր Պետրոսյանը ընդամնեը 9 օր ժողովրդավարություն պահանջեց և արդյունքում մարտի մեկ արեցին և նրան այլևս ոչինչ չի մնում քան նույն ֆորպոստի քաղաքականություն վարելը...
    Վերջին խմբագրող՝ Rammer: 24.10.2009, 13:22:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (26.10.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. WikiLeaks -ը Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.09.2011, 10:07
  2. Հանգիստ Թուրքիայի ծովափերում
    Հեղինակ՝ Ahik, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 25.09.2010, 13:07
  3. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •