User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպէ՞ս էք գնահատում հրապարակված հայ-թուրքական արձանագրութիւնները:

Քվեարկողներ
113. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    27 23.89%
  • Բացասական

    74 65.49%
  • Կարծիք չունեմ

    12 10.62%
Էջ 59 81-ից ԱռաջինԱռաջին ... 94955565758596061626369 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 871 համարից մինչև 885 համարի արդյունքները՝ ընդհանուր 1215 հատից

Թեմա: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

  1. #871
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Զուրաբյանն ասում ա, որ մենք շահում ենք միայն այդ վավերացման դեպքում, իսկ Թուրքիան արդեն իսկ շահել ա, եթե անգամ չվավերացվի: Զուրաբյանն ասում ա, որ մեր միակ շահը սահմանի բացումն ա, իսկ Թուրքիան այլ շահ ստացավ արդեն իսկ:
    Զուրաբյանն ասաց, որ շահել է...ու՞ր ա, որ շահել է, ինչ է շահել: Իրենց հետադարձ հայտարարությունը Ղարաբաղի մասին հենց իրենց ամբողջ շահույթը (բարի և հոգատար արևրլյան պարտնյորի) հետ գցեց՝ ցույց տալով, որ նրանք սուտ են ասում և պատրաստ չեն առանց նախապայմանի խոսելու:

    Այսօր արդեն լսեցի, որ նրանք նորից Եվրոպա մտնելու հարց են դնում, իսկ նրանց դեմ է տրվում այս տարօրինակ ելույթը և քրդական, մամուլի
    ազատության և այլ ներքին հարցեր:

    ինչ հեշտ ենք հավատում Թուրքի կամ ադրբեջանցու ասածին
    Վերջին խմբագրող՝ Տատ: 14.10.2009, 16:19:

  2. #872
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    ...Մենսուր Աքգյունը։

    Ըստ վերջինիս՝ ստորագրված Արձանագրությունները պետք է վավերացվեն և «որքան արագ, այնքան ավելի լավ»։
    Միևնույն ժամանակ, Աքգյունը նշել է, թե Թուրքիայի խորհրդարանը, դիտարկելով
    Արձանագրությունները, հաշվի է առնելու մի քանի գործոններ.
    Պարզ չի՞: Մենք էլ պիտի հաշվի առնենք, ինչ մեզ է կարևոր:

    «Նախ և առաջ, Ղարաբաղյան հարցը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղին հարող տարածքները, քանի որ դա անհրաժեշտ է, որպեսզի գոհացնենք Ադրբեջանին և երկրի ներսում ազգայնական ուժերին։ Վերջիններս դեմ են Հայաստանի հետ մերձեցմանը միմիայն իշխող կուսակցությանը հակադրվելու համար»,- նշել է փորձագետը։
    Հրաշալի նախադասություն: Գոհացնենք Ադրբեջանին, դրանից էլ պարզ պարտություն՞: Մենք էլ խառնվել ենք իրար:
    Իսկ յուղոտը մեր մասին է: Դու մի ասի, նրանք էլ են այդ օրին:

  3. #873
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Զուրաբյանն ասաց, որ շահել է...ու՞ր ա, որ շահել է, ինչ է շահել: Իրենց հետադարձ հայտարարությունը Ղարաբաղի մասին հենց իրենց ամբողջ շահույթը (բարի և հոգատար արևրլյան պարտնյորի) հետ գցեց՝ ցույց տալով, որ նրանք սուտ են ասում և պատրաստ չեն առանց նախապայմանի խոսելու:

    Այսօր արդեն լսեցի, որ նրանք նորից Եվրոպա մտնելու հարց են դնում, իսկ նրանց դեմ է տրվում այս տարօրինակ ելույթը և քրդական, մամուլի
    ազատության և այլ ներքին հարցեր:

    ինչ հեշտ ենք հավատում Թուրքի կամ ադրբեջանցու ասածին
    Տատ ջան, ուրեմն ինչքան էլ որ ասեն, որ այդ փաստաթղթերում ցեղասպանության հարց չկա, բոլոր լուրջ քաղաքական գործիչները (ամբողջ աշխարհի) հասկանում են, որ այդ հարցը քննարկվել ու մեր երկիրը համաձայնվել է ցեղասպանության հարցը պատմբանների հանձնաժողովով քննել:

    Սա չափազանց լուրջ շահույթ է Թուրքիայի համար: Սա նշանակում է, որ մեր պետությունը կամովին կասկածի տակ է դրել ցեղասպանության փաստը, սա մեծագույն դիվիդենտ է Թուրքիայի համար, հիմք, որ ինքը երբևէ չճանաչի ցեղասպանությունը, ու հիմք, որպես այլ պետություններում այդ ուղությամբ գործողությունները կա՛մ կանգնեցվեն, կա՛մ դանդաղեցվեն:

    Ու սա պարզագույն ճշմարտություն ա, ցավոք երբեմն պարզագույն ճշմարտությունները չե(ն)ք տեսնում: Ու նկատիր, որ ես չեմ ասում, որ Թուրքիան էդպես ասեց: Ես ասում եմ, որ հիմա ամբողջ քաղաքականացված ու պրոցեսներից հասկացող աշխարհն է դա հասկանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #874
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    ռիսկը լավ բանա, եթե մարդ իրա վրայա հույսը դնում, ոչ թե սրա նրա, կամ դիպվածի (
    Բա հենց սա էլ ՝ մեր հուսը մեր վրա դնելու շատ համապատասխան առիթ է:

    Որովհետև եթե նույնիսկ համարենք, որ էս գործընթացը Հայաստանին ձեռա տալիս, ապա դրան մենք չի որ հասնում ենք, այլ մեր ձեռից բռնած տանում են, իսկ դա պատկերը փոխումա:
    Բոլոր փոքր տերությունների հարցերի կարգավորման գորըծնթացին, մեծ տերությունների մատը միշտ էլ խառն է: Յուրաքանչյուրն էլ ուզում է իր շահի բաժինը ունենալ: Հենց դրա համար էլ պետք է ակտիվ միջամտել տարվելիք գործընթացներին, որպեսզի չստացվի, որ առանց մեզ հարցեր լուծեցին, մինչ մենք վախվորած, պասիվ դիրքերում ննջում էինք:

    Գործը ձեռնարկելուց պետքա մտածել նաև տապալման տարբերակի մասին; Իսկ էս գործի տապալումը մեզ համար շատ վտանգավոր կարողա լինի:
    Համաձայն եմ, պետք է զինվել առողջ զգուշավորությամբ, այլ ոչ թե վատատեսական կանխագուշակությունների դիրք բռնել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  5. #875
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեր երկիրը չի համաձայնվել: ՍՍ ասում է, որ այդ հարցը երբեք չի խաղարկվելու: Օրինակ՛ ինչու չհավատալ նրան և հավատալ թուրքին:
    Այժմ, երբ գործի կարող են անցնել գիտնականները, հայ և թուրք հասարակությունը, ինչպես նաև սփյուռքահայությունը, որը ձևավորվել է Թուրքիայի երբեմնի բնակիչներից, պետք է պատրաստ լինեն, որ կարող են ի հայտ գալ պատմական նոր փաստեր»,- նշել է կենտրոնի տնօրենը։
    Եվ մենք սարսափում ենք, որ այդ փաստերը մեր դեմ պիտի լինեն՞: Ախր, ինչու՞: Թող դուրս գան: Թող նաև քրդերի ու ասսորիների փաստերը դուրս գան:
    Նոր փաստեր մեզ էլ չեն խանգարի: Թե վախենում եք...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (14.10.2009)

  7. #876
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրենց հետադարձ հայտարարությունը Ղարաբաղի մասին հենց իրենց ամբողջ շահույթը (բարի և հոգատար արևրլյան պարտնյորի) հետ գցեց՝ ցույց տալով, որ նրանք սուտ են ասում և պատրաստ չեն առանց նախապայմանի խոսելու:
    Տատ, ուրեմն բոլորը գիտեին, այդ թվում դու ու ես, որ իրանք նախապայմաններով են խոսում, այդ թվում գիտեր դա Սերժ Սարգսյանը: Բայց գնաց դրան: Մի պահ կանգ առ ու մտածիր թե ինչու: Իսկ երբ որ այդ հարցը փաստաթղթերը կվավերացվեն, համոզված եղիր, որ Սերժը վերջնական համաձայնվել է այդ նախապայմաններին, որնց արդեն իսկ համաձայնվել է, ուղղակի դու չես ուզում հավատալ, որովհետև շատ հարցերի նայում ես փակ աչքերով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #877
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր երկիրը չի համաձայնվել: ՍՍ ասում է, որ այդ հարցը երբեք չի խաղարկվելու: Օրինակ՛ ինչու չհավատալ նրան և հավատալ թուրքին:
    Տատ ջան, ես Սերժ Սարգսյանին հավատալու նույնքան չունեմ, որքան չունեմ հավատալու թուրքերին, ու ես նայում եմ փաստերին, այլ կերպ ասած անում եմ էն, ինչը դու ոչ մի կերպ չես անում:

    Երբ մենք գոռում ու հայտարարում էինք, կոկորդ էինք պատռում, որ Թուրքիան նախապայմաններ է դրել, Սերժն էլի ասում էր որ էդպիսի բան չկա: Հիմա գոնե տեսե՞լ ես որ կա, տեսել ես, որ մեր չՆախագահը ստում էր, ստում ամենաստոր կերպով: Հիմա էլ է ստում: Ինքն իր համաձայնությունը վաղուց է տվել: Դրա դեմը մենակ ժողովուրդը կառնի, բայց մենակ էն դեպքում, եթե քո նման կույր չհավատան Սերժի խոսքերին ու ոտի կանգնեն, հակառակ դեպքում փաստի առաջ են(ք) կանգնելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #878
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ մենք սարսափում ենք, որ այդ փաստերը մեր դեմ պիտի լինեն՞: Ախր, ինչու՞: Թող դուրս գան: Թող նաև քրդերի ու ասսորիների փաստերը դուրս գան:
    Նոր փաստեր մեզ էլ չեն խանգարի: Թե վախենում եք...
    Տատս, սիրելիս, ճիշտ ես ասում:
    Արդար հանձնաժողովում մենք վախենալու չունենք:

    Իսկ էստեղ ունենք, որտև էս դեպքում փաստերը չեն հաղթելու, ուժն է հաղթելու: Դու ուժե՞ղ ես: Դու կարո՞ղ ես հաղթել: Չէ, դու պարտության պարտությման հետևից ես տանում (Դու ասելով երկիրը նկատի ունեմ):

    Եթե վաղը անգամ այդ հանձնաժողովի մեջ մտած հայ պատմաբաններին առնեն, գլխի՞դ ես, չէ՞, տալու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #879
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատ, ուրեմն բոլորը գիտեին, այդ թվում դու ու ես, որ իրանք նախապայմաններով են խոսում, այդ թվում գիտեր դա Սերժ Սարգսյանը: Բայց գնաց դրան: Մի պահ կանգ առ ու մտածիր թե ինչու: Իսկ երբ որ այդ հարցը փաստաթղթերը կվավերացվեն, համոզված եղիր, որ Սերժը վերջնական համաձայնվել է այդ նախապայմաններին, որնց արդեն իսկ համաձայնվել է, ուղղակի դու չես ուզում հավատալ, որովհետև շատ հարցերի նայում ես փակ աչքերով:
    Ես փակում եմ աչքերս, երբ այստեղ և ընդհանրապես ազգովի քննարկվում է Նալբանդյանի դեմքի արտահայտությունը ստորագրման պահին, մանավանդ՝ երբ ազգային ծանր հետևանքներն են բացատրվում դրանով:
    Էձիկը չէր ժպտում՝ որեմն վիճակը ք.. է: Էձիկը ժպտում էր (էդ սրիկան դեռ ժպտալ կարող է) , այսինքն վիճակը ք.. է: Թուրքի ժպիտը տեսեք (նրանք հասան ինչի ուզում էին), Լավրովի զապիսկան կարդացեք, Քլինթոնի օձ ժպիտը նայեք (էդ մեկը մամաս էր ասում...Եվ մեզ համար ամեն ինչ պարզ է: Այն ինչ այդ թղթերում չկա, նույնպես ստորագրվել է, համաձայնվել ենք, ծախել ենք, հրաժարվել ենք:

    Եվ ինչ որ մեկը ինձ էմոցիոնալ մոտեցման մեջ է մեղադրում...

    Բայց ոչ մի դեպքում ՄԻ լսեք, ինչ են բացատրում ստորագրողները: Եվ բարեբախտաբար, նրանք ամեն բան չեն բացատրում, որովհետև մենք հենց ինքներս կփչացնենք մեր փակ քարտերը:
    Սերժին հանեցիք, հաջորդը հուսով եմ նույնպես ամեն բան չի ասի:

  11. #880
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տ
    Երբ մենք գոռում ու հայտարարում էինք, կոկորդ էինք պատռում, որ Թուրքիան նախապայմաններ է դրել, Սերժն էլի ասում էր որ էդպիսի բան չկա: Հիմա գոնե տեսե՞լ ես որ կա, տեսել ես, որ մեր չՆախագահը ստում էր, ստում ամենաստոր կերպով:
    Չուկ, դու ոչ մի տարբերություն չե՞ս տեսնում բանավոր խոսակցության (նախապայման, պահանջ և այլն) և գրավոր փաստաթողթի մեջ:
    Ես հիմա էլ չեմ տեսնում որ նախապայման կա վավերագրված, փաստայնացված:

  12. #881
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես փակում եմ աչքերս, երբ այստեղ և ընդհանրապես ազգովի քննարկվում է Նալբանդյանի դեմքի արտահայտությունը ստորագրման պահին, մանավանդ՝ երբ ազգային ծանր հետևանքներն են բացատրվում դրանով:
    Էձիկը չէր ժպտում՝ որեմն վիճակը ք.. է: Էձիկը ժպտում էր (էդ սրիկան դեռ ժպտալ կարող է) , այսինքն վիճակը ք.. է: Թուրքի ժպիտը տեսեք (նրանք հասան ինչի ուզում էին), Լավրովի զապիսկան կարդացեք, Քլինթոնի օձ ժպիտը նայեք (էդ մեկը մամաս էր ասում...Եվ մեզ համար ամեն ինչ պարզ է: Այն ինչ այդ թղթերում չկա, նույնպես ստորագրվել է, համաձայնվել ենք, ծախել ենք, հրաժարվել ենք:

    Եվ ինչ որ մեկը ինձ էմոցիոնալ մոտեցման մեջ է մեղադրում...

    Բայց ոչ մի դեպքում ՄԻ լսեք, ինչ են բացատրում ստորագրողները: Եվ բարեբախտաբար, նրանք ամեն բան չեն բացատրում, որովհետև մենք հենց ինքներս կփչացնենք մեր փակ քարտերը:
    Սերժին հանեցիք, հաջորդը հուսով եմ նույնպես ամեն բան չի ասի:
    Տատս, սիրելիս, Էձիկի դեմքի արտահայտությունը ընդամենը հերթական ա ապացույցն է, ապացույցների հսկայական ու հոծ շղթայի մի փոքրիկ կլորիկը, ինչի՞ հանկարծ դրա վրա կանգ առար: Ու՞ր է մնացածը: Միթե Սերժի շփոթված «ես չեմ հասկանում ինչու՞ են ստորագրել, եթե չեն վավերացնելու» նախադասությունը քո համար խոսուն փաստ չէ, միթե՞ համանախագահող երկրների ներկայացուցիչների ներկայությունը խոսուն փաստ չի, միթե՞ Հիլարի Քլինթոնի հայտարարությունը «Ես գնացի Նալբանդյանին ավտոյով բերեցի: Ճանապարհին ո՞վ էր շատ խոսում: Ես» քեզ համար բավարար չի, միթե՞ Լավրովի հայտարարությունը բավարար չի, միթե՞ Սերժի լեգիտիմ չլինելը, նրա բազում հանգամանքներից ելնելով կախում ունենալու փաստը բավարար չի, միթե ԼՂ բանակցությունները գաղտնազերծված հատվածներն ու պրոցեսի արագ ընթացքը բավարար չեն... Ինչի՞ն ես նայում: Ախր քաղաքականությունը հավատալու տեղ չի: Պետք է կարողանաս պրոցեսներին նայել:

    Թե չէ Սերժիկին շատ եմ ուզում հավատալ, օրինակ երբ ասում է, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա... էնքան եմ ուզում հավատամ, բայց ախր տղերքը նստած են, է, Տատս:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #882
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մինչև մենքին անցնելը, մի հատ հիշենք, որ թուրքը էն ա, որ մեզ արդեն մի անգամ նենց ա ազգովի ցավացրել, որ տակից մինչև հիմա դուրս չենք գալիս
    Եվ ի՞նչ, շարունակե՞նք թուրքաֆոբիայով տառապել: Սսկված ծպտուն չհանենք, քանի դեռ նոր հարվածի չե՞նք արժանացել: Պարտվողական մտածելակերպից արժի որքան հնարավոր է շուտ ազատվել:
    Հերիք չի 2 միլոն հայ են կոտորել, մի բան էլ սահման են փակու՞մ: Թող սահմանն էլ բացեն, իրենց գործած մեղքերի համար էլ հատուցեն:

    Մենք էն ենք, որ ազգովի թուրքերի հետ բանակցելու ու մի բան ստորագրելու ուղարկում ենք կիսագրագետ Սերժին, որի վզին տաս հայի արյուն կա:
    Տրիբուն ջան, հավանաբար, վարկաբեկելով ինչ որ լուրջ հարցե՞ր ես ուզում լուծել: Չեմ կարծում,որ վարկաբեկելը կամ անվայել բառերով անվանելը ինձ կամ քեզ ինչ որ օգուտ տա:

    Մենք էն ենք, որ առանց բաց սահմանների էլ արդեն թուրքերին հարստացնում ենք մեր շուկայով: Ուզում ես մի հատ աչքի անցկացրու ու տես, թե փակ սահմաններով Հայաստանում որքան թուրքական ապրանք ա վաճառվում ու Թուրքիայում որքան հայկական ապրանք ա վաճառվում: Հիմա չգիտեմ, թե էտ ինչ հրաշք պիտի լինի, որ հանկարծ սահմանները բացվելուց հետո, թուրքերը գան ու իրանց սաղ ապրանքները հայկական շուկայից հավաքեն ու մեզ ասեն, էկեք ինչ ուզում եք թուրքական շուկայում վաճառեք, մենք էլ սրանից հետո մենակ հայկական ապրանք ենք գնելու: Էս էն դեպքում, եթե հայկական ապրանք հասկացությունը, բացի կաթ-մածուն-սմետանից, պիվից ու մի երկու սոկից, գոյություն ունի: Իսկ դրանից թուրքերն իմ իմանալով բոլ-բոլ ունեն:
    Տրիբուն ջան, տեսնում ես, որ սահմանի փակ լինելը հայերին հետ չի պահում թուրքիա գնալուց ու ապրանք բերել վաճառելուց: Իսկ թուրքը, ոչ մի ապրանք չի բերում ստեղ վաճառում, հայերն են այդ գործը ձեռնարկում: Էլ ի՞նչ են սահմանի բացմանը դեմ խոսում, երբ իրականում ոչ մի սահման էլ չկա:

    Իսկ եթե մենք կասկածենք մեր պետության հզորացման վրա, հենց տենց էլ կլինի: Պետք է ջանք գործադրենք, մրցակցությանը դիմակայող ինչ որ ապրանքներ ստեղծենք, այլ ոչ թե նստենք ու ինքնախարազանամբ զբաղվենք, թե մենք բանի պետք չենք:
    Թուրքը բանի պետք եղավ մենք ո՞չ, դե ուրեմն ի՞նչ իմաստ ունի մի բանից կառչելու երբ դա արժեք չի ներկայացնում:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  14. #883
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տ
    Եթե վաղը անգամ այդ հանձնաժողովի մեջ մտած հայ պատմաբաններին առնեն,
    Ուրեմն, մեզ հասնում ա

  15. #884
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, դու ոչ մի տարբերություն չե՞ս տեսնում բանավոր խոսակցության (նախապայման, պահանջ և այլն) և գրավոր փաստաթողթի մեջ:
    Ես հիմա էլ չեմ տեսնում որ նախապայման կա վավերագրված, փաստայնացված:
    Տատ, սիրելիս, փաստաթղթերը կարդացել ես
    Դե հիմա արի նորից կարդա: Այնտեղ կան լղոզված մտքեր, օրինակ հանձնաժողովի հետ կապված, որոնք կարող ես այսպես ներկայացնել, կարող ես այնպես: Բայց այ բանավոր խոսքը ցույց է տալիս, թե ոնց պետք է պատկերացնես: Եթե իհարկե աչքերդ չես փակում:

    Իսկ ընդհանրապես կուռ փաստաթուղթ բոլոր վտանգների դեմն առնում ա, իսկ սենց լյա-լյա, լյու-լյու փաստաթուղթը ստեղծում ա բոլոր հիմքերը ուժեղ կողմին իր բոլոր պահանջները պարտադրել:

    Հիմա հարց, Տատ ջան: Գուշակիր մեկ փորձից. ոչ լեգիտիմի ներկայացրած կողմն ուժե՞ղն է, թե՞ թույլը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #885
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն, մեզ հասնում ա
    Իհարկե հասնում ա, Տատ, սիրելիս, եթե հիմիկվանից հավատանք Սերժի խոսքերին, ով բազում անգամներ ապացուցել ա, որ իր խոսքին հավատալը սխալ ա, բայց դե եթե շարունակում ենք աչքներս փակ ու երջանիկ ժպիտով հավատալ, ուրեմն այո՛, հասնում ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 59 81-ից ԱռաջինԱռաջին ... 94955565758596061626369 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. WikiLeaks -ը Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.09.2011, 10:07
  2. Հանգիստ Թուրքիայի ծովափերում
    Հեղինակ՝ Ahik, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 25.09.2010, 13:07
  3. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •