Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Վլա՞դ էս դու ե՞ս գրել: Դու կամ Իրանը լավ չգիտես ինչ ա, կամ ես Հայաստանը չգիտես ինչ ա:
Իրանի մայրաքաղաքի ամենաաղքատ թաղամասի չափ բնակչություն ու ռեսուրս ունեցի, նոր Իրանի հետ համեմատվի:
Ռուսը լույսդ ու կապդ կանջատի, սահմանապահներիդ էլ կհանի կտանի Թուրքիայի սահմանի վրայից: Կարճ ասած, մի հատ հոպ անեն, սաղ տկլոր կմնանք:
Ես գիտեմ ինչքան դժվար ա Հայաստանի ու Իրանի միջև համեմատության եզրեր գտնել, բայց քանի որ ասում եք, թե մենք ստիպված էինք գնալ սրան, քանի որ գերտերությունները ճնշում էին գործադրում, ես էլ ասում եմ, որ Իրանի վրա ավելի ուժեղ ճնշումներ են գործադրում (տնտեսական պատժամիջոցներ, ռազմական հարված տալու մասին սպառնալիքներ և այլն), իսկ Իրանը կարողանում է «իրեն պահել»: Թեկուզև Իրանը Հայաստանից շատ ու շատ հզոր երկիր է այսօր, բայց Եվրոպայի ու ԱՄՆ-ի առջև ինքն էլ պակաս թույլ ու անպաշտպան չէ: