Գևորգյան ջան, անունս բիձա է.
Քրիստոսի հարցը տեսական -հոգեբանական շատ խորը հիմք ունի հասaրակագիտական առումով. Ամեն գործում և ամեն պահի այդ գործի մի ուրույն Քրիստոս գոյություն ունի. Միայն տվյալ պահի Քրիստոսը կարող է հրամայել. Մնացածը ամբոխի հավասարարժեք անդամներ են և նրանք չեն կարող գործի ղեկավար դառնալ.
Ներկա պահին ձևավորված ընդիմությունը -Քրիստոսը դա ՀԱԿ-ն է, և ուղղորդելու իրավունք և ուժ միայն ՀԱԿ-ը ունի. Մնացաժը ստորադրյալ են և անուժ. Նույնիսկ ավելին, քանի որ "Քրիստոսը" ՀԱԿ-ն է, ապա ուրիշների արածը հասարակ մարդկանց, հասարակության համար ընկալվում է որպես սխալ. Մարդիկ մտածում են, որ եթե մեր աստվածը ձեն չի հանում, ուրեմն դա է ճիշտը. Մենք հո իրենից խելոք չենք. Ինքը որ լռում է, ուրեմն մի բան գիտի, արի մենք էլ լռենք.
Մարտի մեկին նախորդած ընդիմության մեթոդոլոգիան հենց մեր հայկական– խաղաղասեր Քրիստոսն էր– սպասիր, արի էստեղ քնի, Սերժը վախից տակը կանի– կփախչի. Բայց դա չաշխատեց, սերժը ստանդարտ հայ չի. Փոխանակ հայտարարելու, որ ես էսքան գիտեմ, ավելի չեմ տիրապետում, գնացեք ձեզ նոր Քրիստոս ճարեք, ՀԱԿ–ը չընդունեց իր սխալը և շարունակում քարոզել, թե սխալ չի էլ եղել, հեսա կտեսնեք, թե ինչեր ենք անելու. Մարդկանց մի մասը շարունակում է հավատալ դրան, մյուսները –ոչ. Հենց դրանում է ներկա պահի աբսուրդը– մենք հայտնվել ենք անգլուխ վիճակում. Նույնիսկ հանճարը այս պահին չի կարող վերցնել լծակները իր ձեռքը. Պետք է նախապես հայտնի մի մարդ լինի, որ հասցնի հնին մի բան էլ գումարի ու դառնա նոր Քրիստոս. Մի գուցե Նիկոլը կարող է, բայց նրան էլ նախապես փակել են բանտում. Այ էսքանը սերժը ճիշտ է հաշվարկել.
Ու լռում ենք ազգովի. Էսպես մեկս մյուսին տհասի պես նայելով կոտորվել, դառել ենք մի բուռ. Էդ վերջին մի բուռն էլ իրար կուտի –պատմությունը կփակվի.

Էջանիշներ