Դրական
Բացասական
Կարծիք չունեմ
Mephistopheles (02.10.2009)
«Ցորենի տեղ ցանենք Կորեկ, Զարթնիր լաո, Մեռնիմ քզի»
Այդ ժամանակներից սկսել են խոսել Կորեկտության մասին։
Այ մարդ, ի՞նչ կորեկտ, ի՞նչ բան… Հայաստանը Հայի ձեռքից գնացել ա… կորեկտությունից եք խոսում։
Այդ կինը իր պատրաստած զենքով պիտի մի երկու պատգամավար սպաներ, որ էս զզվելի պատգամավորները խելքի գան։ Սերժանտն էլ հետը խելքի կգար։ Կամ էլ թող հենց Սերժանտի վզովը գցեր այն։
ԲՈԼՈՐՍ ԱՍԵՆՔ Ո՛Չ ԱՅԴ ԽԱՅՏԱՌԱԿ ՓՐՈԹՈՔՈԼՆԵՐԻՆ։
Վերջին խմբագրող՝ Հակոբ Գեւորգյան: 02.10.2009, 03:13:
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Գևորգյան ջան, ես լողորդ եմ, խզարելուց բան չեմ հասկանում.
Ես քեզ ոչ թե փայտ, այլ տոկառնու վրա տաշած արմատուրի սիրուն կտոր կնվիրեմ.
Դու հենց մեկի գլխին տվիր, մենք ստեղի սաղ ժողովրդով, էդ գործը պրավալ տված կնկա հետ միասին, չարխած փետերով մնացածի հարցերը կլուծենք
Էլմոն էլ իրա բալկոնից սաղ կնկարահանի, կդնի յու տյուբ.՞
Չէ, Էլմո՞
Վերջին խմբագրող՝ Բիձա: 02.10.2009, 04:25:
Բիձա (02.10.2009), Հակոբ Գեւորգյան (02.10.2009)
Կախվելու պարան` պատգամավորների համար
ԱԺ-ի այսօրվա լսումները թերեւս վերջին տասնամյակի ամենահետաքրքրիր եւ բովանդակալից քննարկումն էր, «բայց ափսոս ֆարս էր»,-լսումներից հետո կարծիք էին հայտնում մասնակիցները:
ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը վիրավորեց ներկաներին' հայտարարելով. «Կարծես ոչ թե ԱԺ-ում ենք,այլ կրկեսում, որտեղ դուրս եկող ամեն նոր կենդանու ծափահարում են»:
Այս խոսքերին նախորդել էին ' «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ՀԴԿ նախագահ Արամ Գ.Սարգսյանի, խմբագիրներ Գեղամ Մանուկյանի եւ Արիս Ղազինյանի բավականին սուր քննադատական ելույթներ:
Պատգամավորի այս արտահայտությունը փոթորիկ բարձրացրեց դահլիճում, ներկաները սկսեցին պատիվ պահանջել, իսկ նրա պահվածքը դրդեց շատ-շատերին լքել դահլիճը: Ավագյանը ելույթ ունեցավ միայն իր հանրապետական գործընկերների համար եւ բնականաբար սատարեց արձանագրությունները:
«Իմ հայրենակիցներին վիրավորելու համար դու պատասխան ես տալու»,- երիտասարդ պատգամավորին նախատեց «Նոր Հայաստան» կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանը: Նա նախ արձանագրությունը գովերգողներին հարցրեց' «դուք ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ էքսկուրսիա՞ եք գնում», ապա արձանագրեց, որ պատմությունը կրկնվում է, եւ ինքը սարսափում է նրանից, որ կանգնած ենք պետականություն կորցնելու, ցեղասպանության եւ հերթական դավաճանության վտանգի առջեւ: Նա հանրապետական պատգամավորներին եւ իշխանությանը խնդրեց, պահանջեց հրաժարվել այս արձանագործությունները ստորագրելուց: «Իսկ եթե այնուամենայնիվ ստորագրվի եւ վաղը թուրքերը լցվեն Հայաստան, ձեզ ոչ ձեր փողերը, ոչ պաշտոնը չի փրկի, այդ դեպքի համար ես ձեզ նվեր եմ բերել»,-ասաց Մանանդյանն ու գրպանից հանեց կախաղանի պարան:
Հանրապետականները վրդովվեցին, վիրավորական բառեր նետեցին, անգամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արտահերթ ելույթ խնդրեց եւ կոչ արեց հանդուրժողականության:
«Չվիրավորվեցի՞ք էրդողանի հորդորից, թե պետք է ազատվեք սփյուռքի ճնշումներից»,- ՀՀԿ ականներին հարցրեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:
«Դա գաղութատիրոջ պահվածք էր, գաղութացված երկրի ղեկավարի նկատմամբ»,-թեման շարունակեց պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արմեն Այվազյանն ու ավելացրեց. «ինչու մեր իշխանությունը չի մեկնաբանում Թուրքիայի հայտարարությունները' Օսմանյան կայսրության վերականգնման վերաբերյալ: Իսկ Օսմանյան կայսրությունը մեզ համար ցեղասպանություն է»: Այվազյանը հայտարարեց, «Մեր ղեկավարությունը չի պաշտպանում իր ժողովրդի շահը ոչ մի ասպարեզում: ՀՀ իշխանությունները հրաժարվում են իրենց ուղղակի, հիմնական պարտականությունից, նրանք հրաժարվում են ժողովրդին պաշտպանելուց»,-
Քիմիայի մասնագետները թող զբաղվեն
Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ բոլոր այն պնդումներին, թե ստեղծվելիք հանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ, հեգնեց. «Ինչ լավ է, ես էլ մտածում էի, թե որպես պատմաբան ինձ պիտի առաջարկեն մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, հիմա թող օրգանական քիմիայն մասնագետները զբաղվեն այդ հարցով»:
Նա նաեւ զգուշացրեց, որ արձանագրությունները ստորագրելուց հետո եթե ինքը որպես պատմաբան մի գիտաժողով փորձի կազմակերպել ասենք Վանի խնդիրներով, իրեն կմեղադրեն բարիդրացիական հարաբերությունները խախտելու համար: Մելքոնյանը, հայտարարելով, որ դեմ է արձանագրություններին եւ մեկ առ մեկ ներկայացնելով փաստարկները, վերջում ասաց, որ եթե այնուամենայնիվ պետք է ստորագրվեն դրանք, թող խորհրդարանը մի արձանագրություն կազմի, որ եթե կողմերից մեկը խախտի պայմանագիրը, այն դադարեցվի երկուստեղ, այլապես հիմա սահմանը կբացվի, հետո մի պատրվակով թուրքերը ինչ արագությամբ բացել են շլագբաումը, նույն արագությամբ էլ կփակեն, իսկ պայմանագրերը կմնան իրենց ձեռքում, մենք էլ ինչպես հիմա մղկտում ենք Ղարսի պայմանագրի համար, վաղն էլ մղկտալու ենք այս արձանագրությունների վրա:
Խմբագիր Արիս Ղազինյանն էլ, մեջբերելով արձանագրությունից այն կետը, որով ճանաչում են երկրների տարածքային ամբողջականությունը, նկատեց, որ այդ դեպքում մեխանիկորեն ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ դրանից հետո մյուս կետով, որով պարտավորվում են չմիջամտել այլ երկրների ներքին գործերին, ստացվում է, որ ՀՀ-ն իրավունք չի ունենալու մասնակցել ԼՂՀ խնդրի կարգավորմանը:
Բավականին քննադատական եւ սուր ելույթ ունեցավ անգամ հանրապետական Մանվել Բադեյանը, որի միակ փաստարկը, որ պետք է ստորագրել արձանագրություններն, այն էր, որ ժամանակը աշխատում է ոչ թե մեր օգտին, այլ մեր դեմ: Բայց նրան մտահոգում է երկրում ստեղծված օլիգարխիկ համակարգը, կոռումպացվածությունը, նրա կարծիքով, կոռումպացված չինովնիկները պատրաստ են վաճառել ամեն ինչ եւ ամենքին: «Արդյո՞ք այս պայմաններում մենք պատրաստ ենք գնալ այս քայլին»,-թերահավատորեն ասում է Բադեյանն' միաժամանակ ասելով, որ այս արձանագրությունները այսօր չէ, վաղը միեւնույնն է մենք ստիպված ենք լինելու ստորագրել:
http://a1plus.am/am/politics/2009/10/1/azgayin-joxov
Վերջին խմբագրող՝ Արիացի: 02.10.2009, 09:21:
Լեռնցի (02.10.2009)
murmushka (02.10.2009)
Եթե կան այնպիսինները, ովքեր դեմ են այս հիմար պայմանագրին, բայց չեն մասնակցում ՀՅԴ-ի ստորագրահավաքին անձնական ամբիցիաներից ելնելով, կամ թող նախաձեռնեն այլ նմանատիպ ստորագրահավաք, որի տակ ես էլ կստորագրեմ, կամ մասնակցեն ՀՅԴ-ի կազմակերպած ստորագրահավաքին, ... Հարկավոր է գիտակցել, որ այսօր համազգային խնդիր է դրված մեր առջև…
և ինչքան հասկացա, հարգելի հայրենակիցներ, ՀԱԿ -ն այլևս ի զորու չէ պայքարել դրա դեմ, ուստի պետք չէ սպասել ՀԱԿ-ի նախաձեռնությանը և յուրաքանչյուրս պետք է նախաձեռնող լինենք…
Շնորհակալություն
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ապեր, ստորագրահավաքը քաղաքացիական օնանիզմ ա… եթե ուզում ես իսկապես մի բան արած լինել, նայի թե ո՞ր միջոցառումներն են ոստիկանների ուշադրությունը գրավում ու հանում համբերությունից ու նրանց էլ միացի… նշանակում որ նրանք դրա մեջ վտանգ են տեսնում, ասել է պայքարի այդ ձևը էֆֆեկտիվ է… ստորագրությունները կարաս 1000000000000 հատ հավաքես, էտի իրանց լամպուչկին չի, չես տեսնում իսկի դեմները չեն առնում… սաղ օրը ԱԳՆ-ի դեմը վեր ընգած զվարճանում են…հարիֆ մի եղի ապեր, իրանք էլ շատ լավ գիտեն որ բան չի լինելու ուղղակի ուզում են մթոմ երեսները փրկեն
Բիձա (02.10.2009)
Ծանոթացեք “Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպության հայտարարությանը…
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև նախաստորագրված երկու Արձանագրություններում ներառված կետերի բովանդակության մասին:Որքանո՞վ են դրանք համապատասխանում Հայաստանի, հայության, անգամ, տարածաշրջանի ժողովուրդների շահերին:
Երկու Արձանագրություններում ընդգրկված կետերից միայն մեկն է համապատասխանում Հայաստանի և տարածաշրջանի ժողովուրդների շահերին: Այդ միակ կետի մասին կխոսենք հոդվածի վերջում: Քիչ են այն կետերը, որոնք չեզոք ձևակերպումներ են: Մնացած կետերը նոր պատերազմի, ագրեսիայի, աղետների, նոր ցեղասպանական գործողությունների դռներն են բացում, ինչը նշանակում է, որ Արձանագրությունների բովանդակությունը ամենևին չի համապատասխանում բարձրաձայնվող թեզերին ու սկզբունքներին, այն էª հայ-թուրք հարաբերությունների կարգավորմանը:
Ավելին, սա նոր փորձ է հարաբերությունների իրական կարգավորման հնարավորությունը 1920-1921 թթ. օրինակով սառեցնելու ու վիժեցնելու, խնդիրները կրկին երկար ժամանակով թաքցնելու մինչև նոր` նախապես ծրագրված, հակամարտության հրահրում ու բորբոքում: Այս ամենը արվում է, իրենց կարծիքով, մի կարճ ժամանակի համար անկախության նվաճած Հայաստանին թույլ չտալու` որպես ցեղասպանության հետևանքով բաժան-բաժան եղած հայության միակ ներկայացուցիչ ՄԱԿ-ում, հայության և Հայաստանի իրավունքների հարցերը միջազգային իրավական ատյաններում արծարծելու և լուծումներ պահանջելու համար: Արցախի հարցում այդ հանցավոր գործը կատարեցին Մինսկի խմբի եռանախագահները` 15 տարով հետաձգելով հակամարտության բնական, միջազգայնորեն օրինական և արդարացի լուծումը:
Այս ամենը արվում է, իբրև թե, Հայաստանի ու հայության անվտանգության նկատառումներով: Խայծը կուլ է տվել Հայաստանի քաղաքական վերնախավը: Հերթը Սփյուռքինն է: Այնտեղ էլ առաջին նախանշանները կան: Իսկ տարածաշրջանային իրական անկայունությունն ու խառնակությունը կսկսվի Արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո, քանի որ Հայաստանի ու Սփյուռքի ձեռքերը կապված կլինեն Արձանագրություններում նենգորեն, օտարի ձեռքով, բայց մեր դիվանագետների հանցավոր համաձայնությամբ ներմուծված բազմաթիվ անընդունելի ու վտանգավոր հանձնառություններով:
Մնացածը կարդացեք այստեղ, /ընգծումները բավականին շատ էին ու այս հոդվածի համար կարևոր, և դժվար էր ակումբում տեղադրելու համար բոլոր ընդգծումներն իրականացնել/…
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լաւա է, դէ արիք ու մի հատ էլ կարմիր լէնթ կապէք հենց հիմիքւանից սահմանի գծի վրայ, կարմիր գորկն էլ փռէք, թուրքերին դիմաւորելու պատռաստութիւնները հենց հիմիքւանից տեսէք, ու գնացէք լիքը բամբակ էլ գտէք, բրէք դրէք թուրքերի առաջ որ մէկ մէկ սաղիս վզերը բամբակով կտրէն, էտա ձեր ուզածէ
Մի քիչ սթափեցրէք ձեզ, ինչ էք հենց հիմիքւանից գլուխներդ կախել, այո ոչ մի կառոյց չի կարող առաջը բռնել, գիտէս ինչու, որովհետեւ բոլորս բաժան բաժան ենք, որովհետեւ արդէն վաղուց սովորութիւն ենք արել որ ամէն պահին նայենք տեսնենք թէ ով է ասում, այլ ոչ թէ ինչ է ասում, բայց մի բան կարող է այս ամէնի առաջը բռնել, դա Ազգային Համաժողովրդական Ամբոխն է, թող բոլոր կազմակերպութիւնները ձեռք ձեռքի տան, Սփիւռքն ու Հայաստանը միանան ու միայն մէկ նպատակի համար պայքարեն, յետոյ տեսնեմ նորէն այսպիսի մտքեր կը հնչեն: Լեռնեցին ճիշտ է ասում, այս պահին կա ստորագրահավաք, ու թող ասեմ, ոչ թէ միայն Հայաստանում է դա կայանում, այլ սփիւռքում, սփիւռքի բոլոր գաղութներում:
ԱՄՆ - Գանադա - Եւրոպայի երկրներում, Իրան - Սիրեա - Լիբանան - Արգենտինա - Ռուսաստան ......
Պէտք չի թերագնահատել Ազգի համախմբման ուժը:
Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
http://lav-tgha.izfree.com
Ուրեմն էսպես, հարգելիս, արդեն տարուց ավել է էդ գորգը փռել եք: Էդ գորգը դուք եք փռել, ոչ թե մենք: Փռել եք Սփյուռքի հայերդ: Փռել են ստեղի կրավորական հայերը: Փռել են բոլոր նրանք, ովքեր մարտի 1-ից հետո չեն ընդվզել, փռել են բոլոր նրանք, ովքեր զգոնության բոլոր կոչերն անտեսել են, ովքեր զգուշացվել են համախմբվելու ու թուրքիայի հետ տարվող գործընթացը կասեցնելու համար, բայց էշի ականջում քնած են եղել, հիմա որ զարթնել ու հայրենասեր եք ԽԱՂՈՒՄ, ու՞մ ա պետք: Էդ ձեր հայրենասիրությունից մինչև կոկորդս ա հասել, էս ջղաձգումներիցդ արդեն ներվայնանում եմ:
Թող ոտի կանգնեն, առաջին միացողներից կլինեմ: Բայց էդ քո ասած ազգը ոնց էշի ականջում քնած ա, նենց էլ քնած մնալու ա: Արթնացողը շատ-շատ հավայի վայնասուն ա քցելու ու ոչինչ չանի: Էնպես որ էդ բարոյախրատական մեծամիտ բաները մի կողմ դրեք: Հոգնեցրել եք:
հ.գ. գրառումս անհատապես քեզ չի ուղղված, այլ մի ամբողջ հոծ կրավորական բազմության:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բողոք` ազդանշաններով
Հանրապետության նախագահի նստավայրի առջեւ Հայ Յեղափոխական Դաշնակցության բողոքի ձայնը այս անգամ հնչեց մեքենաների ազդանշանների միջոցով: Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18-ին Դաշնակցության համակիրների շուրջ 300 մեքենաներ միասին միացրին մեքենաների ազդանշանները` հույս ունենալով համընդհանուր բողոքի լսելի ձայնով արթնացնել երկրի նախագահին ու իշխանություններին: Կուսակցության համակիրները մեքենաներից թափահարում էին Եռագույնը եւ միասնության կոչեր անում անցորդներին:
Բողոքի ակցիայի մասնակիցները իշխանություններից պահանջում էին մերժել Թուրքիայի կողմից պարտադրվող նախապայմանները եւ վերանայել հայության շահերը վտանգող փաստաթղթերի դրույթները:
«Կոչ ենք անում Հանրապետության հրապարակը դարձնել բողոքի եւ մերժումի հրապարակ: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումները չեն սահմանափակվի մեր համակիրների հայտարարած հացադուլով, նստացույցով եւ ստորագրահավաքով: Մենք ամեն ինչ անելու ենք իշխանությանը սթափեցնելու համարե,- նշեց մասնակից երիտասարդներից մեկը:
www.piunik.com
Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
http://lav-tgha.izfree.com
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ