Ողջունում եմ քեզ, եղբայր:
Ասեմ, որ հիացած եմ քո առաջարկությամբ: Ամեն մարդ չի կարող իր վրա վերցնել նման գործ և քո առաջարկը արդեն իսկ գովելի է: Ճիշտ ես, մեր պատմությունը լավ չէ ներկայացված ոչ միայն Բրազիլիայում, այլ նաև ամբողջ աշխարհում ու դա մեծ բացթողում է:
Հիմա կարող ենք անցնել բուն առաջարկներին: Իմ կարծիքով կարելի է սկսել դասական պատմիչներից՝ Խորենացի ու մնացածներ: Բայց այստեղ մի հարց կա: Պրոպագանդայի առումով հաստափոր գրքերը այդքան էլ հարմար չեն կարելի է սկսել փոքր գրքերից, որտեղ համառոտ կարելի է ներկայացնել Հայաստանը նրա անցած պատմությունը և ազգային մշակույթը: Հետագայում ավելի լուրջ ուսումնասիրողների համար կարելի է նաև թարգմանել ավելի լուրջ աշխատանքներ:
Ինչևէ, թեման շատ հետաքրքիր և շատ օգտակար է: Հետագայում էլեկտրոնային աղբյուրների մի ամբողջական ցանկ կներկայացնեմ ու կսկսենք ավելի կոնկրետ քննարկումներ:
Հենց միայն ակումբը մի աղբյուր է: Ակումբի պատմության բաժնում տեղի են ունեցել այնպիսի քննարկումներ, որ եթե բոլորը հավաքենք մի ամբողջական գիրք կդառնա: Կարող ես կապվել ակումբի անդամ Lion-ի հետ: Նա լուրջ փորձ ունի այդ բնագավառում և գրել է "Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք" աշխատությունը; Համոզված եմ Լիոնը անձամբ հետագայում կմիանա քո առաջարկին;

Նման խնդրանքը չի կարելի թողնել օդից կախ և ամեն ինչ կանենք քեզ և ինչու չէ նաև մեզ օգնելու համար: