Գիշերը 43 տարեկան հասակում մահացել է Երեւանի Նոր- Նորք վարչական շրջանի ղեկավար Դավիթ Պետրոսյանը: Նրա մահվան պատճառը առայժմ չի հրապարակվում:Որոշ տեղեկություններով` նա մահացել է սրտի կաթվածից:

Դավիթ Պետրոսյանը, որը ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին է, համայնքը ղեկավարում է 2002թ-ից: Նա Նոր Նորքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է:

2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։