User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: «Դար» ակումբը մամուլի էջերում և այլ հրապարակումներում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Դար» ակումբը մամուլի էջերում և այլ հրապարակումներում

    Այս թեմայում կտեղադրվեն հոդվածներ, որոնցում այս կամ այն չափով հիշատակված է Ակումբը։


    ՎԻՐՏՈՒԱԼ - 1

    Քաղաքականությունն ու ինտերնետը

    Ինչ թեմաներ են քննարկում հայերը ինտերնետում


    Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ Հայաստանում էլ ավելի են սկսում շատանալ հայկական ինտերնետային ֆորումները: Եվ ի տարբերություն նախորդ տարիների, վերջերս սկսել են անցկացվել նաեւ հայալեզու ֆորումներ: Հասարակության՝ քաղաքականությունից հեռու մնալու ոչ վիրտուալ իրողությանը զուգահեռ, կարելի է փաստել, որ ինտերնետ օգտագործողները քաղաքական գործընթացները ավելի գործնականորեն են քննարկում, ինչպես նաեւ՝ ավելի ազատ: Այսպիսի մի քանի քննարկումների հանդիպեցինք «Դար» ինտերնետային ակումբում (www.akumb.am):


    Ոչ իմացյալ քվեն կեղծիք է,
    իմացյալ քվեն՝ հեղափոխություն


    Ֆորումի ամենավերջին քաղաքական թեման վերաբերում է առաջիկա խորհրդարանի ընտրություններին մասնակցել-չմասնակցելուն: Թեմային զուգահեռ անցկացվել է մի հարցում, որի 31 մասնակցիներից 20-ը պատասխանել է, թե անհրաժեշտ է մասնակցել ընտրություններին, 11-ն էլ կարծել է՝ իմաստ չունի: Հարկ է նկատել, որ այս փոքր տվյալները ինչ-որ չափով արտահայտում են ինտերնետ օգտագործողների՝ քաղաքացիական հասարակության լիիրավ անդամ լինելու հանգամանքը: Թեման առաջարկողը, փաստելով ներկա իրականության այն մտահոգությունը, թե այսօր անընդհատ մեր ականջներին են լցնում, որ ընտրությունների արդյունքները արդեն կանխորոշված են, հարց է բարձրացնում՝ արժե՞ մասնակցել ընտրություններին, թե՞ մեր փոխարեն ամեն ինչ որոշվելու է: Ֆորումականներից մեկը, որը առաջինն է պատասխանել հարցադրմանը, կարծես այս իշխանությունների գործողություններից հիասթափված քաղաքացի է. «Բնականաբար, որոշելու են մեր փոխարեն, ինչպես միշտ: Իրենք մեզ հիմարի տեղ են դնում թափանցիկ ընտրությունների մասին խոսելով: Իրականում արկղերն են թափանցիկ, բայց ոչ ընտրությունը»: Մեկ այլ անդամ էլ կարծում է, որ եթե ամեն քաղաքացի մասնակցի ընտրություններին՝ կեղծողների համար կդժվարանան խարդախությունները, դեռ մի բան էլ ավելի՝ ժողովուրդը կարող է իր մասնակցությամբ կեղծիքների դեմն առնել. «Եթե ընտրության չգնանք, թողնենք, որ իրենք մեր փոխարեն ընտրեն, ապա այս երկիրը լրիվ կգնա կործանման, պետք է անպայման գնալ բոլոր ընտրություններին»: Մի մասնակից էլ, արտահայտելով այն կարծիքը, թե իշխանությունների համար նշանակություն չունի, թե ընտրողը մասնակցում է ընտրություններին, թե ոչ, փաստում է, որ ընտրացուցակներում կան մարդիկ, ովքեր արդեն մահացել են կամ դուրս են եկել գրանցումից: Նրան մի հետաքրքիր պատասխան է գրել մեկ այլ անդամ. «Ովքեր արդեն մահացել են ու իրենց անունից քվեարկվում է, ապա կարող եմ ասել, որ հաստատ ավելի շատ կենդանի մարդիկ կան, քան մահացած»: Այս անդամն իր տեքստի վերջում մի հետաքրքիր միտք էլ է արտահայտել. «Եթե կեղծվում է ընտրությունը, այն էլ ահռելի քանակությամբ, դրանից հետո եթե ժողովուրդը չի բողոքում, ապա ինքնըստինքյան ստացվում է այնպես, որ բոլոր խաբված քաղաքացիները համաձայն են եւ ոչ մի ցույց կամ որեւէ ուրիշ բան չեն կազմակերպում ու «գառնուկի» պես հանդուրժում են իշխանություններին»:

    Այս թեմայում հանդիպում են նաեւ այլ կարծիքներ: Օրինակ՝ մասնակիցներից մեկը կարծիք է հայտնել, որ քաղաքացին, մասնակցելով ընտրություններին՝ կարծես «իշխանությունների կուտն է ուտում»:

    Իսկ առհասարակ թեմայի մտքի ամենահետաքրքիր ձեւակերպումն այն է, որ ոչ իմացյալ քվեն կեղծիք է, իմացյալ քվեն՝ հեղափոխություն:


    Որ կուսակցության օգտին են քվեարկելու
    ինտերնետ օգտագործողները


    «Չեմ նայելու կամ լսելու նախընտրական քարոզարշավը, չեմ ծանոթանալու նախընտրական ծրագրերին, ընտրությունների օրը տեղամաս չեմ գնալու, չեմ ստորագրելու մատյանում, քվեաթերթիկները գունավոր ծրարների մեջ չեմ դնելու, եւ, ընդհանրապես, չեմ մասնակցելու ընտրություններին որեւէ ձեւով, քանի որ ինձ համար միեւնույնն է, թե անասնաֆերմայի որ կենդանին կամ որ գազանանոցի համամասնական ցուցակն է հաղթելու»,-Փիլիսոփա մականվամբ անդամը այսպես է պատասխանում ֆորումի թեմային: Անդամության թեկնածուներից մեկն էլ կարծում է, որ Հայաստանում ժողովրդի ձայնը ձեւական բնույթ է կրում. «Այնպես որ, ոնց Սերժն ու Ռոբերտը թելադրեն, այնպես էլ կուսակցությունները կդասավորվեն»: Մշտական անդամներից մեկը Հայաստանի քաղաքական ասպարեզում չի տեսնում այնպիսի մի կուսակցություն, որն ունի հիմնավոր ու հաստատուն ղեկավարներ, ծրագրեր ու սկզբնապես որոշված քաղաքական դիրքորոշումներ, եւ ամեն դեպքում կարծում է, որ այս ընտրություններին հաղթելու է ՀՀԿ-ԲՀԿ-ն: Մշտական անդամներից մեկն էլ դեռ չի կողմնորոշվել, թե որ կուսակցության օգտին քվեարկի. նա կարծում է, որ Հայաստանի բոլոր կուսակցությունները մի տեսակ միանման են: Իսկ վերջում ավելացնում է. «Միանշանակ չեմ քվեարկելու Կարապետիչի (կուսակցության անունն էլ չգիտեմ) եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների օգտին»: Իսկ անդամներից Արշակը մտածում է, որ եթե մինչեւ ընտրությունները որեւէ իմաստ կարողանա գտնել ընտրություններին մասնակցելու մեջ ու զգա, որ իր ձայնը որեւէ նշանակություն կարող է ունենալ, ապա կգնա եւ բոլորին դեմ կքվեարկի, բայց, ցավում է, որ առայժմ որեւէ իմաստ չի տեսնում: Ակումբի անդամներից Մելիքն էլ որոշել է ՕԵԿ-ին ընտրել, չնայած համոզված չէ, թե ընտրությունների օրը այդ կուսակցության օգտին է քվեարկելու: Նա իր այդ որոշմանը հանգել է, քանի որ ցանկանում է մի ինչ-որ լիբերալ ուժի օգտին քվեարկել, ու իր իմացած լիբերալ ուժը, փաստորեն ՕԵԿ-ն է: Իսկ «Այլընտրանքին» ընտրելու հարցում կարծում է, թե ավելի լավ է քվեատուփի առաջ անձնագիրը կուլ տա, քան քվեարկել վերջիններիս օգտին:

    Թեմային զուգահեռ կազմակերպված հարցմանը մասնակցած 33 անձանցից 13-ը պատասխանել է, որ բոլորին դեմ է քվեարկելու, 7-ը՝ ԲՀԿ-ին, 3-ը ՕԵԿ-ին, 2-ական՝ ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին, 5-ը՝ այլ կուսակցության, ընդ որում թեմայի ներսում այդ «այլ կուսակցությանը» քվեարկած անդամներից Լիլին խոստովանել է, որ ՀՀՇ-ին է քվեարկելու:


    Հանրապետականները՝ ձեզ վառ օրինակ


    Ֆորումի վերջին թեմաներից մեկը նվիրված է այն հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն 2007թ. խորհրդարանի ընտրությունները: Թեմային զուգահեռ անցկացված հարցման՝ 35 մասնակցիներից 29-ը պատասխանել են՝ ինչպես միշտ, եւ ընդամենը՝ 3-ն են պատասխանել՝ ազատ, արդար եւ թափանցիկ, մնացած 3-ն էլ չգիտեն: Այս թեմայի ամենահետաքրքիր հանգամանքն այն է, որ բախվել են հանրապետական եւ անտիհանրապետական երկու անդամներ: Բանն այն է, որ երբ ակումբի լիարժեք անդամներից մեկը, թեմայի շրջանակներում խոսելով ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության մասին, գրել է, թե Հանրապետականների գործը բարդացել է լցոնումներ կատարելու հաշվով եւ ավելացրել, թե հանրապետականները հայտնի են լավ ընտրակեղծարարություններով: Նրա գրածից այլայլվելով՝ մի հանրապետական ֆորումական սպառնացել է նրան. «Եղբայր, եթե քեզ թվում է, թե հանրապետականներից ոչ ոք չի կարդում քո գրածը՝ սխալ ես... Ես քեզ վառ օրինակ: Ինչ վերաբերում է լցոնումներին, դրա մասին ավել-պակաս խոսել չի կարելի: Ամեն դեպքում, ընտրություններին հաղթում է նա, ով ուժեղ է: Եթե ինչ-որ մեկը լցոնումներ է կատարում, ու նրա ձեռքը որեւէ մեկը չի բռնում, ուրեմն նա ուժեղ է: Նրանցից վախենում են: Հասկացեք վերջապես... Մենք ունենք ժողովրդի մի մեծ խավ, որոնք արդեն չեն վաճառում իրենց ձայները: Նրանք կատարում են իրենց ընտրությունը: Իսկ Բարգավաճի ու ՀՀԿ-ի մասին խոսելն ավելորդ է: Նրանք միասին են լինելու խորհրդարանում»: Հետաքրքրական է, որ հանրապետականները ներխուժել են ինտերնետ ու սկսել անկեղծանալ: Այդ անկեղծությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խոսում են ժողովրդին զոմբիացնելու մասին: Թեմայի շրջանակներում, ակումբի անդամներից Մելիքը, հանրապետականի նման պատասխանից սկսել է երկմտել, թե այդ հանապետականը տղամարդկությունի՞ց, թե՞ միամտությունից է դրդված էդ կուսակցության գիծը բացահայտել. «Համոզված եմ, որ ձեր կուսակցության վերեւներում էլ են այդպես մտածում, ու էս մտածելակերպով էլ գնալու են ընտրություններին: Բայց լավ կլիներ, որ էդ գաղափարներով տարված չմոռանային, որ վախի, կեղծիքի, մորթապաշտության եւ նման բաների վրա հենված ոչ մի բան երկար կյանք չի ունենում»:

    Մի ուրիշ անդամ էլ հարց է տվել հանրապետականներին, թե ընտրությունները հո բոքս չեն, որ ուժեղը հաղթի, հետո էլ ավելացրել, թե ընտրություններին հաղթում են ոչ թե ուժով, այլ ժողովրդի ձայնով: Մի անդամ էլ հանրապետականների շուրջ ծավալվող քննարկումից շատ չհեռանալով՝ ավելի է ընդհանրացնել ընտրությունների մասին իր պատկերացումները: Նա կարծում է, որ այս ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվելու են միայն նրանով, որ այս անգամ արդեն ոչ թե իրար միայն ծեծելու են, այլ ավտոմատներով կռիվ են գնալու եւ խորհուրդ է տալիս ժողովրդին ընտրություններին չմասնակցել. «Ժողովուրդն ավելի լավ է էդ ընտրություն կոչվող «ռազբորկային» ընդհանրապես չխառնվի, իզուր տեղը մեկ ա վտանգելու է կյանքը: Թող իրար ուտեն, տեսնենք տակը ինչ է մնալու»:

    ՄՈՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    27 ՄԱՐՏԻ, 2007

    http://taregir.am/Archive/2007/mart/27/index.htm
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.09.2009), Chilly (25.11.2009), Chuk (13.09.2009), Elmo (26.09.2009), h.s. (24.09.2009), Kuk (13.09.2009), Norton (13.09.2009), tikopx (13.07.2010), Yellow Raven (13.09.2009), Աթեիստ (13.09.2009), Արշակ (14.09.2009), Ինչուիկ (13.07.2010), Ռուֆուս (14.09.2009), Քամի (13.09.2009), Ֆոտոն (13.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը մեկ ընտանիք...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 592
    Վերջինը: 01.04.2019, 19:28
  2. Սփյուռքահայ հայալեզու մամուլի հղումներ
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 11.02.2009, 14:10
  3. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55
  4. Հայաստանի հեռուստաընկերությունները բոյկոտում են մամուլի ակումբները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 22.10.2007, 21:14
  5. Մամուլի տեսություն
    Հեղինակ՝ Նախարար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 04.07.2007, 15:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •