User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: «Դար» ակումբը մամուլի էջերում և այլ հրապարակումներում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Դար» ակումբը մամուլի էջերում և այլ հրապարակումներում

    Այս թեմայում կտեղադրվեն հոդվածներ, որոնցում այս կամ այն չափով հիշատակված է Ակումբը։


    ՎԻՐՏՈՒԱԼ - 1

    Քաղաքականությունն ու ինտերնետը

    Ինչ թեմաներ են քննարկում հայերը ինտերնետում


    Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ Հայաստանում էլ ավելի են սկսում շատանալ հայկական ինտերնետային ֆորումները: Եվ ի տարբերություն նախորդ տարիների, վերջերս սկսել են անցկացվել նաեւ հայալեզու ֆորումներ: Հասարակության՝ քաղաքականությունից հեռու մնալու ոչ վիրտուալ իրողությանը զուգահեռ, կարելի է փաստել, որ ինտերնետ օգտագործողները քաղաքական գործընթացները ավելի գործնականորեն են քննարկում, ինչպես նաեւ՝ ավելի ազատ: Այսպիսի մի քանի քննարկումների հանդիպեցինք «Դար» ինտերնետային ակումբում (www.akumb.am):


    Ոչ իմացյալ քվեն կեղծիք է,
    իմացյալ քվեն՝ հեղափոխություն


    Ֆորումի ամենավերջին քաղաքական թեման վերաբերում է առաջիկա խորհրդարանի ընտրություններին մասնակցել-չմասնակցելուն: Թեմային զուգահեռ անցկացվել է մի հարցում, որի 31 մասնակցիներից 20-ը պատասխանել է, թե անհրաժեշտ է մասնակցել ընտրություններին, 11-ն էլ կարծել է՝ իմաստ չունի: Հարկ է նկատել, որ այս փոքր տվյալները ինչ-որ չափով արտահայտում են ինտերնետ օգտագործողների՝ քաղաքացիական հասարակության լիիրավ անդամ լինելու հանգամանքը: Թեման առաջարկողը, փաստելով ներկա իրականության այն մտահոգությունը, թե այսօր անընդհատ մեր ականջներին են լցնում, որ ընտրությունների արդյունքները արդեն կանխորոշված են, հարց է բարձրացնում՝ արժե՞ մասնակցել ընտրություններին, թե՞ մեր փոխարեն ամեն ինչ որոշվելու է: Ֆորումականներից մեկը, որը առաջինն է պատասխանել հարցադրմանը, կարծես այս իշխանությունների գործողություններից հիասթափված քաղաքացի է. «Բնականաբար, որոշելու են մեր փոխարեն, ինչպես միշտ: Իրենք մեզ հիմարի տեղ են դնում թափանցիկ ընտրությունների մասին խոսելով: Իրականում արկղերն են թափանցիկ, բայց ոչ ընտրությունը»: Մեկ այլ անդամ էլ կարծում է, որ եթե ամեն քաղաքացի մասնակցի ընտրություններին՝ կեղծողների համար կդժվարանան խարդախությունները, դեռ մի բան էլ ավելի՝ ժողովուրդը կարող է իր մասնակցությամբ կեղծիքների դեմն առնել. «Եթե ընտրության չգնանք, թողնենք, որ իրենք մեր փոխարեն ընտրեն, ապա այս երկիրը լրիվ կգնա կործանման, պետք է անպայման գնալ բոլոր ընտրություններին»: Մի մասնակից էլ, արտահայտելով այն կարծիքը, թե իշխանությունների համար նշանակություն չունի, թե ընտրողը մասնակցում է ընտրություններին, թե ոչ, փաստում է, որ ընտրացուցակներում կան մարդիկ, ովքեր արդեն մահացել են կամ դուրս են եկել գրանցումից: Նրան մի հետաքրքիր պատասխան է գրել մեկ այլ անդամ. «Ովքեր արդեն մահացել են ու իրենց անունից քվեարկվում է, ապա կարող եմ ասել, որ հաստատ ավելի շատ կենդանի մարդիկ կան, քան մահացած»: Այս անդամն իր տեքստի վերջում մի հետաքրքիր միտք էլ է արտահայտել. «Եթե կեղծվում է ընտրությունը, այն էլ ահռելի քանակությամբ, դրանից հետո եթե ժողովուրդը չի բողոքում, ապա ինքնըստինքյան ստացվում է այնպես, որ բոլոր խաբված քաղաքացիները համաձայն են եւ ոչ մի ցույց կամ որեւէ ուրիշ բան չեն կազմակերպում ու «գառնուկի» պես հանդուրժում են իշխանություններին»:

    Այս թեմայում հանդիպում են նաեւ այլ կարծիքներ: Օրինակ՝ մասնակիցներից մեկը կարծիք է հայտնել, որ քաղաքացին, մասնակցելով ընտրություններին՝ կարծես «իշխանությունների կուտն է ուտում»:

    Իսկ առհասարակ թեմայի մտքի ամենահետաքրքիր ձեւակերպումն այն է, որ ոչ իմացյալ քվեն կեղծիք է, իմացյալ քվեն՝ հեղափոխություն:


    Որ կուսակցության օգտին են քվեարկելու
    ինտերնետ օգտագործողները


    «Չեմ նայելու կամ լսելու նախընտրական քարոզարշավը, չեմ ծանոթանալու նախընտրական ծրագրերին, ընտրությունների օրը տեղամաս չեմ գնալու, չեմ ստորագրելու մատյանում, քվեաթերթիկները գունավոր ծրարների մեջ չեմ դնելու, եւ, ընդհանրապես, չեմ մասնակցելու ընտրություններին որեւէ ձեւով, քանի որ ինձ համար միեւնույնն է, թե անասնաֆերմայի որ կենդանին կամ որ գազանանոցի համամասնական ցուցակն է հաղթելու»,-Փիլիսոփա մականվամբ անդամը այսպես է պատասխանում ֆորումի թեմային: Անդամության թեկնածուներից մեկն էլ կարծում է, որ Հայաստանում ժողովրդի ձայնը ձեւական բնույթ է կրում. «Այնպես որ, ոնց Սերժն ու Ռոբերտը թելադրեն, այնպես էլ կուսակցությունները կդասավորվեն»: Մշտական անդամներից մեկը Հայաստանի քաղաքական ասպարեզում չի տեսնում այնպիսի մի կուսակցություն, որն ունի հիմնավոր ու հաստատուն ղեկավարներ, ծրագրեր ու սկզբնապես որոշված քաղաքական դիրքորոշումներ, եւ ամեն դեպքում կարծում է, որ այս ընտրություններին հաղթելու է ՀՀԿ-ԲՀԿ-ն: Մշտական անդամներից մեկն էլ դեռ չի կողմնորոշվել, թե որ կուսակցության օգտին քվեարկի. նա կարծում է, որ Հայաստանի բոլոր կուսակցությունները մի տեսակ միանման են: Իսկ վերջում ավելացնում է. «Միանշանակ չեմ քվեարկելու Կարապետիչի (կուսակցության անունն էլ չգիտեմ) եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների օգտին»: Իսկ անդամներից Արշակը մտածում է, որ եթե մինչեւ ընտրությունները որեւէ իմաստ կարողանա գտնել ընտրություններին մասնակցելու մեջ ու զգա, որ իր ձայնը որեւէ նշանակություն կարող է ունենալ, ապա կգնա եւ բոլորին դեմ կքվեարկի, բայց, ցավում է, որ առայժմ որեւէ իմաստ չի տեսնում: Ակումբի անդամներից Մելիքն էլ որոշել է ՕԵԿ-ին ընտրել, չնայած համոզված չէ, թե ընտրությունների օրը այդ կուսակցության օգտին է քվեարկելու: Նա իր այդ որոշմանը հանգել է, քանի որ ցանկանում է մի ինչ-որ լիբերալ ուժի օգտին քվեարկել, ու իր իմացած լիբերալ ուժը, փաստորեն ՕԵԿ-ն է: Իսկ «Այլընտրանքին» ընտրելու հարցում կարծում է, թե ավելի լավ է քվեատուփի առաջ անձնագիրը կուլ տա, քան քվեարկել վերջիններիս օգտին:

    Թեմային զուգահեռ կազմակերպված հարցմանը մասնակցած 33 անձանցից 13-ը պատասխանել է, որ բոլորին դեմ է քվեարկելու, 7-ը՝ ԲՀԿ-ին, 3-ը ՕԵԿ-ին, 2-ական՝ ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին, 5-ը՝ այլ կուսակցության, ընդ որում թեմայի ներսում այդ «այլ կուսակցությանը» քվեարկած անդամներից Լիլին խոստովանել է, որ ՀՀՇ-ին է քվեարկելու:


    Հանրապետականները՝ ձեզ վառ օրինակ


    Ֆորումի վերջին թեմաներից մեկը նվիրված է այն հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն 2007թ. խորհրդարանի ընտրությունները: Թեմային զուգահեռ անցկացված հարցման՝ 35 մասնակցիներից 29-ը պատասխանել են՝ ինչպես միշտ, եւ ընդամենը՝ 3-ն են պատասխանել՝ ազատ, արդար եւ թափանցիկ, մնացած 3-ն էլ չգիտեն: Այս թեմայի ամենահետաքրքիր հանգամանքն այն է, որ բախվել են հանրապետական եւ անտիհանրապետական երկու անդամներ: Բանն այն է, որ երբ ակումբի լիարժեք անդամներից մեկը, թեմայի շրջանակներում խոսելով ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության մասին, գրել է, թե Հանրապետականների գործը բարդացել է լցոնումներ կատարելու հաշվով եւ ավելացրել, թե հանրապետականները հայտնի են լավ ընտրակեղծարարություններով: Նրա գրածից այլայլվելով՝ մի հանրապետական ֆորումական սպառնացել է նրան. «Եղբայր, եթե քեզ թվում է, թե հանրապետականներից ոչ ոք չի կարդում քո գրածը՝ սխալ ես... Ես քեզ վառ օրինակ: Ինչ վերաբերում է լցոնումներին, դրա մասին ավել-պակաս խոսել չի կարելի: Ամեն դեպքում, ընտրություններին հաղթում է նա, ով ուժեղ է: Եթե ինչ-որ մեկը լցոնումներ է կատարում, ու նրա ձեռքը որեւէ մեկը չի բռնում, ուրեմն նա ուժեղ է: Նրանցից վախենում են: Հասկացեք վերջապես... Մենք ունենք ժողովրդի մի մեծ խավ, որոնք արդեն չեն վաճառում իրենց ձայները: Նրանք կատարում են իրենց ընտրությունը: Իսկ Բարգավաճի ու ՀՀԿ-ի մասին խոսելն ավելորդ է: Նրանք միասին են լինելու խորհրդարանում»: Հետաքրքրական է, որ հանրապետականները ներխուժել են ինտերնետ ու սկսել անկեղծանալ: Այդ անկեղծությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խոսում են ժողովրդին զոմբիացնելու մասին: Թեմայի շրջանակներում, ակումբի անդամներից Մելիքը, հանրապետականի նման պատասխանից սկսել է երկմտել, թե այդ հանապետականը տղամարդկությունի՞ց, թե՞ միամտությունից է դրդված էդ կուսակցության գիծը բացահայտել. «Համոզված եմ, որ ձեր կուսակցության վերեւներում էլ են այդպես մտածում, ու էս մտածելակերպով էլ գնալու են ընտրություններին: Բայց լավ կլիներ, որ էդ գաղափարներով տարված չմոռանային, որ վախի, կեղծիքի, մորթապաշտության եւ նման բաների վրա հենված ոչ մի բան երկար կյանք չի ունենում»:

    Մի ուրիշ անդամ էլ հարց է տվել հանրապետականներին, թե ընտրությունները հո բոքս չեն, որ ուժեղը հաղթի, հետո էլ ավելացրել, թե ընտրություններին հաղթում են ոչ թե ուժով, այլ ժողովրդի ձայնով: Մի անդամ էլ հանրապետականների շուրջ ծավալվող քննարկումից շատ չհեռանալով՝ ավելի է ընդհանրացնել ընտրությունների մասին իր պատկերացումները: Նա կարծում է, որ այս ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվելու են միայն նրանով, որ այս անգամ արդեն ոչ թե իրար միայն ծեծելու են, այլ ավտոմատներով կռիվ են գնալու եւ խորհուրդ է տալիս ժողովրդին ընտրություններին չմասնակցել. «Ժողովուրդն ավելի լավ է էդ ընտրություն կոչվող «ռազբորկային» ընդհանրապես չխառնվի, իզուր տեղը մեկ ա վտանգելու է կյանքը: Թող իրար ուտեն, տեսնենք տակը ինչ է մնալու»:

    ՄՈՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    27 ՄԱՐՏԻ, 2007

    http://taregir.am/Archive/2007/mart/27/index.htm
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.09.2009), Chilly (25.11.2009), Chuk (13.09.2009), Elmo (26.09.2009), h.s. (24.09.2009), Kuk (13.09.2009), Norton (13.09.2009), tikopx (13.07.2010), Yellow Raven (13.09.2009), Աթեիստ (13.09.2009), Արշակ (14.09.2009), Ինչուիկ (13.07.2010), Ռուֆուս (14.09.2009), Քամի (13.09.2009), Ֆոտոն (13.09.2009)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Դար» ակումբը մամուլի էջերում և այլ հրապարակումներում

    ՎԻՐՏՈՒԱԼ - 2

    Ստրուկների ապստամբություն ԲՀԿ-ի դեմ

    Հայալեզու ամենագործուն ֆորումներից մեկում՝ Դար ինտերնետային ակումբում (www.akumb.am) սկսվել է ինտերնետ օգտագործողների ներքին ստրուկների ապստամբություն: Նրանք քննարկում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաջողված նախագիծը որպես քաղաքական եւ հասարակական երեւույթ:

    «Բարգավաճ Հայաստանի ֆենոմենն այն է, որ նա դիմում է համարյա ամեն մարդու մեջ նստած ստրուկին, իսկ առավել գիտականորեն՝ նրա ավտորիտար բնավորությանը,- ԲՀԿ-ի գիտական ձեւակերպումը ներկայացնելով՝ սկումբի Փիլիսոփա անդամը կարծես սկսում է վիրտուալ ապստամբություն-քննարկումը,- Ի՞նչ է ավտորիտար բնավորությունը: Դա այն է, երբ միայնակ, հուսալքված, վախերի մեջ ապրող մարդն իր ազատությունը զիջում է մի ինչ-որ ուժի կենտրոնի, ընդ որում՝ այդ ուժի կենտրոնը պետք է լինի հենց ֆիզիկական ու նյութական ուժ, եւ ենթարկվելով նրան սադո-մազոխիստական կապերով, իր հոգում ստեղծում է ապահովության ու կայունության զգացողություն»: Մելիքը, որը Փիլիսոփայից քիչ փիլիսոփա չէ այս ֆորումում, ենթարկվելով իր ներքին ստրուկի ապստամբությանը, գրում է, որ Փիլիսոփայի այս վերլուծությունը գիտակցելով են իրականացնում ԲՀԿ շինարարությունը. «Դա ավելի նկատելի է հատկապես մարզերում, որտեղ այդ կուսակցությունն իր գործունեությունն սկսեց կիսակրիմինալ տարրերի (հեղինակությունների) վրա հենվելով, հիմա եւս շարունակում է նման մարդկանց հավաքագրումը, ու հենց վախի ու ցինիկավարի փող «ցփնելու» վրա էլ պատրաստվում են կառուցել իրենց առաջիկա գործունեությունը: Այս ամենը, իհարկե, նորություններ չեն հայկական ընտրական տեխնոլոգիաների մեջ, բայց այս կուսակցությունը չի խուսափում իր շարքերի մեջ այնպիսի անձանց ներգրավել, եւ նույնիսկ դարձնել տարածքային կառույցների առաջնորդներ, որոնց ծառայություններից մինչեւ այժմ թաքուն ու անուղղակիորեն էին օգտվում մյուս իրենց կուսակցության բարոյական կերպարի մասին նույնպես ոչ այնքան հոգացող քաղաքական ուժերը»: Խաչակիր սկսնակ անդամն էլ՝ ուրախանալով, որ իր ներքին ստրուկը չի ապստամբում, փորձում է քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել մնացած անդամներին. «Կարծում եմ, որ հասարակությունը չի կարող «Բարգավաճ Հայաստանն» ընդունել որպես ապաստան տվող կառույց, որովհետեւ նա իր հարստությունը տեսնում է այդ կուսակցության նախագահի ձեռքում: Եվ երկրորդը, ես ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր ժողովուրդը վաղուց հրաժարվել է նման փիլիսոփայությունից. «փնտրում են այն ուժի կենտրոնը, որին կարելի է զիջել անհատական ազատության՝ պատիժ դարձած բեռը ու ապրել հանգիստ, կուշտ ու ինքնագոհ ստրուկի կյանքով»:

    Ֆորումի քաղաքական թեմաները վերջին շրջանում այնքան գործուն չէին քննարկվել, որքան ԲՀԿ-ի թեման էր: Պատճառը թերեւս այն է, որ Փիլիսոփայի գրած գիտական ձեւակերպումը, թե ԲՀԿ-ն դիմում է ամեն հայի մեջ նստած ներքին ստրուկին, ֆորումականներին վախեցրել էր: Նրանց գրվածքներից պարզ է դառնում, որ իրենք ամեն գնով փորձում են ժխտել, թե ԲՀԿ-ն իրենց ներքին ստրուկին չի անհանգստացնում: «Ստրկամիտ կարող են լինել միայն անհատները, որոնք իրենց հոգու տկարությունը փորձում են տարածել ամբողջ հասարակության վրա՝ դրանով իսկ թաքցնելով սեփական թերությունը»,- մեկ այլ սկսնակի այս միտքը հետաքրքական է այն առումով, որ կարծես հեռավոր կերպով ակնարկվում է Գագիկ Ծառուկյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ստրուկը լինելու իրողությունը:

    Ֆորումի թեժացած ապստամբությունը ժամանակ առ ժամանակ հանդարտվում է որոշ անդամների անտարբեր հարցադրմամբ՝ թե Բարգավաճ Հայաստանը կուսակցությո՞ւն է, կամ՝ այդպիսի կուսակցություն արդյո՞ք գոյություն ունի:

    Սոված անդամներից մեկն էլ անկեղծանում է, որ իր վերաբերմունքը ընդհանրապես դրական չէր, սակայն ինքը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբովյան քաղաքը էդ կուսակցության նախագահի շնորհիվ 96 տոկոսով բարգավաճել է, կարծիքն ահագին դրական է դարձրել: Սոված մականվամբ անդամի գրածը բարկացրել է մեկ այլ սկսնակ անդամի, որը կարծում է, թե Սովածը հենց բարգավաճական է, որ ներխուժել է ֆորում:

    Ավանգարդիստի ներքին ստրուկն էլ ֆորումում ինչ-որ ժամանակվանից սկսում է ապստամբել. «Էդ կուսակցությունը մերօրյա կեցության հայելային լիարժեք պատկերն ա, ու միանգամից օրինաչափ ա, որ դինոզավրի ուղեղով հաստամարմինները էտալոնային են դառնում մեր հասարակության մեջ: Ժողովրդի 70 տոկոսի համար շատ օրինաչափ ա քաղաքական դաշտի նման ձեւախեղումները: Բթամիտ հասարակությունը ամենավտանգավոր ու սարսափելի բանն ա»: Բթամտության թեման թեժացնում է դարձյալ Փիլիսոփան. «Առավել վտանգավոր է մարգինալ ու ինֆանտիլ մտավորականությունը, որը այդ բթամտության դեմ վճռական պայքարի տպավորություն է leiեLiao, իսկ վճռական պահերին դառնում է այդ բթամտության ու նրա մարմնացում քաղաքական ուժերի պսեվդո-ինտելեկտուալ հենարանը»:

    Ապստամբերի պայքարը թեժանում է ԲՀԿ ղեկավարի շուրջ: Սկսնակ անդամներից մեկը անկեղծորեն հարցնում է. «Եթե մի կուսակցության ղեկավար կարող է այդքան անկիրթ ու քաղաքականապես ոչ հասուն լինել, էլ ի՞նչ կուսակցության մասին է խոսքը»: Փիլիսոփան, ինչպես միշտ, իր տեղում է եւ պատրաստ է պատասխանել. «Իմիջիայլոց, «Բարգավաճ Հայաստան» նախագծի հեղինակները նրա լիդերի գրագիտության մակարդակի հանգամանքը եւս հաշվի են առել: Բ.Բերեզովսկին ժամանակին ասում էր. տվեք ինձ որոշակի գումար, եւ եւս ցանկացած կապիկի կդարձնեմ Ռուսաստանի նախագահ: Խնդիրն այստեղ միայն այն չէ, որ ցանկացած մարդու կարելի է դարձնել քաղաքական լիդեր՝ անկախ նրա գրագիտության մակարդակից, այլ այն, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը, ընտրողների մեծամասնության մոտ լիդերի անգրագիտությունը առաջացնում է բավականին հետաքրքիր քաղաքական արձագանք. եթե, օրինակ, Եվրոպայում որեւէ անգրագետ հայտարարություն անմիջապես կկործաներ ցանկացած քաղաքական գործչի կարիերան, ապա Հայաստանում այդպիսի հայտարարությունները առաջացնում են ընտրողի ինքնանույնացում այդ մարդու հետ՝ «անգրագետ ես դու, անգրագետ եմ ես, ուրեմն մենք նույն ճամբարից ենք», ինչը եւ քաղաքական լիդերության լավագույն նախապայմանն է: Այնպես որ, ԲՀԿ-ի ինտելեկտուալ սակավամտությունը նրա հաջողության կարեւոր բաղկացուցիչն մասերից է»:

    Ֆորումի թեման փակվում է մեկ այլ անդամի ապստամբությունից դժգոհ լինելու կենցվածքով: Նրա մեջ նստած ստրուկը հոգնել է, եւ նա մտածում է. «Ընդդիմությունը պարզունակ է եւ պատեհապաշտ, իշխանությունը՝ կոռումպացված եւ մարդասպան: Ցավոք, մայիսին մենք ընտրելու ենք վատի եւ վատթարագույնի միջեւ: Իսկ դա արդեն ընտրություն չէ, դա ինքնասպանություն է»:

    ՍՊԱՐՏԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ
    27 ՄԱՐՏԻ, 2007

    http://taregir.am/Archive/2007/mart/27/index.htm
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.09.2009), Chuk (13.09.2009), Elmo (26.09.2009), Norton (13.09.2009), tikopx (13.07.2010), Yellow Raven (13.09.2009), Աթեիստ (13.09.2009), Ինչուիկ (13.07.2010), Ձայնալար (15.09.2009), Քամի (13.09.2009), Ֆոտոն (13.09.2009)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Դար» ակումբը մամուլի էջերում և այլ հրապարակումներում

    Հետևյալ հոդվածը pdf ֆորմատով է, բավական երկար, իսկ Ակումբի մասին դրանում միայն մի հիշատակում կա, որը ներառող հատվածն էլ տեղադրում եմ այստեղ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ հատվածի վերջում նշված հղումով։


    ՀԱՅԱՏԱՌ ՀԱՅԵՐԵՆԸ՝ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

    ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ (ԹԱՐՈՒՄՅԱՆ)


    Ինչևէ, եթե շնորհիվ տարբեր թվային շտեմարանների, որոնցից, թերևս ամենամեծը Հայ մատենագրության թվային գրադարանն է (digilib.am) և մի շարք օրաթերթերի կայքերի, հայալեզու նյութի թվայնացման և թվային տեսքով պահման գործը որոշ չափով տեղից շարժվում է, ապա բացառությամբ մի քանի հարթակների, ինչպիսիք են akumb.am-ը, zhamanc.am-ը, forum.am-ը հայալեզու (հայատառ) կենդանի շփումն այսօր Համացանցում գրեթե բացակայում է։ Լավագույն դեպքում (եթե դա առհասարակ կարելի է «լավ» համարել) նամակները և ցանցային ուղերձները գրվում են լատինատառ հայերենով (այդ մասին տողերիս հեղինակն ահազանգել էր դեռևս 10 տարի առաջ Ազգային Ժողովում կազմակերպված լսումների ընթացքում, բայց ինչպես տեսնում ենք, մինչ այսօր ոչինչ չի փոխվել)։ Հակառակ դրան օրինակ Ռուցանցում (Рунет) կան հարյուրավոր ռուսալեզու հարթակներ, այն էլ մասնագիտացված․ ծրագրավորողների, նկարիչների, իրավաբանների, բժիշկների և այլն։
    2007 (?)
    http://ararat-center.org/upload/file...Anvtang_11.pdf


    Բայց հոդվածագիրը փոքր–ինչ թերի է ուսումնասիրել կայքերը, մասնավորապես հոդվածում տեղ է գտել այսպիսի միտք.
    Վերջերս, փորձելով նպաստել խնդրի լուծմանը, forum.zhamanc.am կայքը ներդրել է մի համակարգ, որի շնորհիվ դուք ստեղնաշարի վրա սեղմում եք լատինական տառերը, իսկ համակարգչի վահանի վրա, առանց որևէ լրացուցիչ սարքավարի, հայտնվում են հայերեն տառեր։ Առաջին հայացքից սա շատ լավ հնարք է, քանի որ հնարավորություն է տալիս ցանցում հայատառ հայերենով հաղորդակցվել։ Հատկապես դա հարմար է արտերկրի մեր հայրենակիցների դեպքում, որոնք, երբեմն իրավունք էլ չեն ունենում իրենց աշխատատեղերում հայերեն աջակցում տեղադրելու։ Սակայն կրկին սա նշանակում է թերի ու լատինաշունչ «հնչյունային» դասավորության աջակցում։
    Մինչդեռ նման համակարգ առաջին անգամ ներդրվել է akumb.am-ում, որից հետո նոր նմանատիպ համակարգ է տեղադրվել forum.zhamanc.am–ում: Բացի դրանից, ակումբում ներդրված համակարգը լուծել է Թարումյանի նշած «լատինաշունչ հնչյունային դասավորության աջակցման» խնդիրը՝ առաջարկելով հայերեն մեքենագրելու տարբեր միջոցներ, այդ թվում՝ վիրտուալ ստեղնաշարը տարբեր՝ ներառյալ գրամեքենային դասավորություններով:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.09.2009, 04:41:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.04.2013), Ambrosine (13.09.2009), Chuk (13.09.2009), Elmo (26.09.2009), Kuk (13.09.2009), Yellow Raven (13.09.2009), Yevuk (13.09.2009), Աթեիստ (13.09.2009), Ինչուիկ (13.07.2010), Ձայնալար (15.09.2009)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Դար» ակումբը մամուլի էջերում և այլ հրապարակումներում

    ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԿՄՆԱ ԵՐԳԻՉՆԵՐԻ ՏԱՍԸ ՏՈԿՈ՞ՍԸ


    «Անիմաստ է համերգ գնալ, որտեղ կատարողները «պլյուսով» են «երգում»: Այդ դզած-փչած ձայնագրությունները տանն էլ կարելի է լսել: Դրա համար շատ եմ գնահատում Ռուբեն Հախվերդյանին, որի համերգների ժամանակ նվագակցությունն էլ է կենդանի: Մեկ էլ` մեր բոլոր ռոք խմբերին եմ գնահատում: Լավ, թե վատ` նրանց բոլոր համերգները կենդանի են»:

    «Ֆոնոգրամա՞, թե՞ կենդանի երգեցողություն» թեմայի շուրջ «Դար» ինտերնետային ակումբում կազմակերպված քննարկմանը երիտասարդներից մեկը այսպիսի տեսակետ է ներկայացրել դեռ երկու տարի առաջ: Ընկերներից մեկն էլ նրան պատասխանել է. «Ֆոնոգրամայից խայտառակ բան երգիչն իր գլխին չի կարող բերել: Մեզ մոտ բոլորը Ֆոնոգրամայով են երգում, մինչդեռ արտասահմանում այդպես երգել` նշանակում է թքել աստղի ապագայի վրա: Մարդիկ այնպես դատի կտան, որ մինչեւ կյանքի վերջ իրենց չեն ների»: Վերջապես այս թեման հետաքրքրեց նաեւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ինչի վկայությունը վերջին հրամանագիրն է կենդանի երգեցողության մասին: Հիշեցնենք, որ ինչպես արդեն տեղեկացրել էինք նախարարը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` պետական համերգների ժամանակ դահլիճների վարձակալության պայմանագրերում պարտադիր պետք է սահմանվի կենդանի երգեցողություն ապահովելու` վարձակալի պարտավորության մասին: Այսինքն` եթե համերգ կազմակերպող որեւէ կազմակերպություն դահլիճ է վարձակալում, տվյալ համերգասրահի պատասխանատուն պետք է պայմանագրում նշի, որ դահլիճում չի կարող հնչել «պլյուս» ֆոնոգրամա: Իսկ եթե, այնուամենայնիվ, պետք է հնչի ոչ կենդանի ձայն, այդ դեպքում համերգը գովազդող հայտարարություններում պետք է ընթեռնելի կերպով նշվի այդ մասին: Որ այդ որոշումը դրական է, անհերքելի է, թեեւ՝ ժամանակավրեպ: Թեման ամենից մեծ խառնաշփոթն, իհարկե, առաջացրել է երգիչների ու համերգ կազմակերպող ընկերությունների ղեկավարների մոտ: Երգիչների մի մասը մտահոգված է, որ իրենց չեն կանչի շատ համերգների` կենդանի երգել չկարողանալու համար, համերգ կազմակերպող ընկերություններն էլ համոզված են, որ եթե ազդագրերի վրա նշվի, թե համերգը կենդանի չէ, հանդիսատես չի գա: Կոնսերվատորիայի էստրադային եւ ջազային բաժնի ղեկավար, երաժիշտ Երվանդ Երզնկյանը համոզված է, որ նախարարի այդ որոշումը շատ կարեւոր է: «Եթե ժողովուրդը գումարներ է վճարում եւ գնում է համերգի, չի կարելի խաբել: Ամբողջ աշխարհում սրա մասին արդեն չեն էլ խոսում, որովհետեւ հնարավոր բան չի, որ օրինակ ԱՄՆ-ում ինչ-որ մեկը իրեն թույլ տա ոչ կենդանի ելույթ ունենալ որեւէ տեղ»,- ասաց երաժիշտը: Հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով քանի՞ տոկոս երգիչ կմնա Հայաստանում` այդ օրենքը իրագործելու դեպքում: Երզնկյանը միանգամից պատասխանեց. «70 տոկոսը դուրս կգա: 30 տոկոս ունենք, չնայած մի քիչ շատ եմ ասում` 30-ը կարող են կենդանի երգել, նրանց միջից էլ 20 տոկոսը վատ է երգում, 10-ը՝ լավ»: Երաժիշտը նաեւ համոզմունք հայտնեց, որ շատ երգիչներ ելքեր կփնտրեն՝ իրենց գոյությունը պաշտպանելու համար: «Իհարկե, ելքեր կփնտրեն, կարող են խաբել, ինձ, օրինակ, խաբել հնարավոր չէ, ես ուզածդ պահին միանգամից կարողանում եմ ասել՝ կենդանի՞ է երգում, թե՞ ոչ: Բայց ժողովրդի մեծ մասը կարող է եւ չհասկանալ այդ բանը: Խաբելով, իհարկե, օրենք կխախտվի, բայց օրենքը ինչի՞ համար է ստեղծված՝ որ խախտվի: Չնայած` ես ողջունում եմ այդ որոշումը, սա կզգաստացնի շատերին»,– ասաց Երզնկյանը` ավելացնելով, որ Կոնսերվատորիայում, որտեղ ինքը դասավանդում է, կան շատ լավ երգիչներ, որոնց ժողովուրդը չի ճանաչում, քանի որ նրանք գումար չունեն տեսահոլովակ նկարելու համար: «Մեկը մի հատ երգ է երգում, կլիպ սարքում եւ այդ կլիպի երաժշտության տակ, թեկուզ ոչ կենդանի, դուրս է գալիս բեմ, կոմպյուտերով դզած եւ ամեն ինչը շտկած` երգում: Նույնիսկ եթե ես էլ երգեմ, լավ երգիչի տեղ կանցնեմ»,- ասաց Ե. Երզնկյանը: Երգչուհի Սոնա Շահգելդյանից եւս հարցրեցինք նախարարի հրամանագրի մասին իր կարծիքը: «Դրական է իմ կարծիքը, շատ ողջունելի է, դեմ չեմ: Ես կարծում եմ, որ պրոֆեսիոնալ երգչուհին պետք է միշտ պատրաստ լինի կենդանի երգելուն»,- վստահ է երգչուհին: Իսկ արդյո՞ք նա երբեք չի երգում ոչ կենդանի: «Ինձ հետ դեպք եղել է, որ կենդանի չերգեմ՝ «Կռունկի» համերգների ժամանակ իրենց օրենքն է եղել, բայց ես ասել եմ, որ ուզում եմ կենդանի երգել, չեն համաձայնել»,- խոստովանեց նա: Սակայն եթե Երզնկյանի կարծիքով հրամանագիրը գործածելու դեպքում ասպարեզից դուրս կմնա աստղերի 70 տոկոսը, ապա ըստ Սոնա Շահգելդյանի՝ իր կոլեգաների միայն 10 տոկոսը կմնա շոու-բիզնեսում:

    ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
    26 փետրվարի, 2009

    Հայկական ժամանակ
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.09.2009, 04:33:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.09.2009), Chuk (13.09.2009), Elmo (26.09.2009), tikopx (13.07.2010), Yellow Raven (13.09.2009), Yevuk (13.09.2009), Աթեիստ (13.09.2009), Ինչուիկ (13.07.2010), ԿԳԴ (13.09.2009), Ձայնալար (15.09.2009), Քամի (13.09.2009)

  9. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Դար» ակումբը մամուլի էջերում և այլ հրապարակումներում

    Տոկոսապիղծ

    Արդեն մի քանի շաբաթ է, ինչ www.akumb.am ինտերնետային ֆորումը, որը հայկական համացանցի այցելուներին հայտնի է իր ազատամտությամբ եւ անկաշկանդությամբ, անց է կացնում մականունների մրցույթ: Այս անգամ որպես թիրախ ընտրվել է «սոցիոլոգ» Ահարոն Ադիբեկյանը: Ֆորումի ադմինիստրացիան նույնիսկ դրամական պարգեւ էր խոստացել լավագույն տարբերակն առաջարկողին: Առաջարկված մի քանի տասնյակ տարբերակներից ընտրվել է հինգը (ստիստիկ, տոկոսապիղծ, քվեադուբ, անվան ռուսերեն տարբերակը՝ Агарон, եւ Կեղծարոն Թվաբեկյան) եւ դրել քվեարկության: Ազատ, արդար եւ թափանցիկ քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել «Կեղծարոն Թվաբեկյան» տարբերակը: Շնորհավորում ենք մականվան տիրոջը՝ նոր ձեռքբերման կապակցությամբ:

    ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
    19 հունիսի, 2009

    Հայկական ժամանակ
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.09.2009), Chuk (13.09.2009), Elmo (26.09.2009), Kuk (13.09.2009), Nadine (16.11.2009), tikopx (13.07.2010), Աբելյան (16.09.2009), Աթեիստ (13.09.2009), Ինչուիկ (13.07.2010), Լեո (16.09.2009), Ձայնալար (15.09.2009), Մանուլ (15.09.2009), Քամի (13.09.2009)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Դար» ակումբը մամուլի էջերում և այլ հրապարակումներում

    ՏՂԱՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽՈՀԱՐԱՐ ԵՆ ՈՒ ԳԻՆԵԿՈԼՈԳ
    Քանի որ առաջնորդվում են հետաքրքրասիրությամբ

    Չնայած խոհարարությամբ հիմնականում զբաղվում են կանայք, սակայն այն համարվում է ամենատղամարդկային մասնագիտություններից մեկը: Դա, շատերի կարծիքով, գիտականորեն ապացուցված փաստ է, քանի որ տղամարդիկ սննդի պատրաստմանը մոտենում են ավելի ստեղծագործաբար: Հենց այդ պատճառով նրանց պատրաստած ուտեստներն ավելի համեղ են ու հետաքրքիր: Սա պարզվել է akumb.am կայքէջում անցկացված քննարկման արդյունքներով... Քննարկման մասնակիցներից մեկի խոսքերով, տղամարդկանց պատրաստած կերակրատեսակները չեն կարող պարզապես «միջակ» ստացվել, քանի որ դրանք կամ գլուխգործոց են, կամ միանգամից ուղարկվում են աղբանոց: Ուստի միանգամայն ճիշտ է ասել, որ լավագույն խոհարարները տղամարդիկ են:

    Կայքի քննարկման մասնակիցները մյուս ամենատղամարդկային մասնագիտությունը համարել են բժիշկ-գինեկոլոգինը: Artgeo անունով ներկայացած մասնակցի կարծիքով, բնության հանելուկ է այն, որ տղամարդիկ ավելի լավ են հասկանում կանանց ֆիզիոլոգիան, քան հենց կանայք. «Պատճառը նույնիսկ կնոջ նկատմամբ սերը չէ, քանի որ պրոֆեսիոնալ գինեկոլոգը դա նույնիսկ թույլ չի տա, եւ ոչ էլ ձեռքերի հմտության հարցը, այլ... հետաքրքրասիրությունը՝ «ի՞նչ է նրա ներսում»: Իսկ թե ինչպե՞ս են կարողանում այդքան կանանցից հետո գինեկոլոգ տղամարդիկ զբաղվել սեռական հարաբերություններով, պատմությունը լռում է»:

    Ըստ քննարկմանը մասնակից ivy-ի, ինչքան էլ հավասարություն-հավասարություն հայտարարվի, միեւնույն է, պահպանվում են «տղամարդկանց» եւ «կանանց» մասնագիտություն հասկացությունները. «Բացի այդ, բոլոր հասարակություններում կան որոշակի պատկերացումներ, թե որ մասնագիտությունն ում է ավելի «սազական»: Բայց ասեմ, որ ես ինքս մի քիչ վախենում եմ տղամարդ գինեկոլոգներից. ուղեղումս չի տեղավորվում՝ ինչը կարող է տղամարդուն ստիպել դառնալ գինեկոլոգ, ինձ անընդհատ թվում է՝ նրանց հոգեկանում մի բան էնպես չի»: Ի պատասխան ivy-ի, Dekada-ն ասել է, որ տղամարդիկ գինեկոլոգ են դառնում հետաքրքրությունից դրդված եւ այն մղումով, որ «որտեղ նստեն, ասեն՝ քաղաքի կանանց 80%-ն անցել է իրենց «ձեռքի տակով»: «Ուլուանա»-ի խոսքերով էլ, տղամարդ գինեկոլոգների հանդեպ վախը, ամաչկոտությունը եւ ընդհանրապես տարօրինակ զգացողությունը բնական է. «Բայց, հավատացեք, երբ առողջական խնդիր ես ունենում եւ ուշք ու միտքդ դրանից հնարավորինս շուտ ազատվելն է, քեզ համար բացարձակապես միեւնույն է լինում՝ քեզ զննող գինեկոլոգը տղամարդ է, կին, թե ընդհանրապես չեզոք սեռի ներկայացուցիչ: Կարծում եմ՝ տղամարդու գինեկոլոգ դառնալը՝ խոհարար դառնալուց ավելի տարօրինակ չէ։ Ու երեւի այդ երկուսի բացատրություններն ընդհանուր հիմք ունեն»։

    Անդրադառնալով խոհարարի մասնագիտությանը՝ ivy-ն akumb.am-ում գրել է. «Կանայք իրենց ժամանակի մեծ մասը խոհանոցում անցկացնելով՝ այնքան էլ չեն ձգտում դա մասնագիտություն դարձնել։ Իսկ ո՞ր տղամարդիկ են զբաղվում խոհարարությամբ։ Հավանաբար նրանք, ովքեր իսկապես տարվում են դրանով՝ դարձնելով հետաքրքիր հոբբի, հետո էլ՝ մասնագիտություն։ Տղամարդու համար խոհարարությունը ավելի շատ արվեստ է, կնոջ համար՝ պարտականություն, գուցե հաճելի, բայց, միեւնույն է, պարտականություն։ Դրա համար կանայք չեն ձգտում շեֆ-խոհարարի կարիերայի, իսկ տղամարդիկ, ովքեր տարված են խոհարարությամբ, զարգացնում են իրենց «արվեստը»՝ հասնելով բարձունքների։ Այդ պատճառով աշխարհի գրեթե բոլոր հանրաճանաչ խոհարարները տղամարդիկ են»։

    «Ձայնալար»-ի կարծիքով էլ, բոլոր մասնագիտություններն էլ տղամարդկային են. «Դե, իսկ կանայք էլ կողքից զբաղվում են...»:

    Ամենատղամարդկային մասնագիտությունների հնգյակում իրենց տեղն են գտել նաեւ հրշեջները, օդաչուներն ու տիեզերագնացները, քանի որ կին օդաչուի, տիեզերագնացի ու հրշեջի հազվադեպ կարելի է հանդիպել:

    Պատրաստեց Ա. ԽԵՉՈՅԱՆԸ
    2009.09.10

    Առավոտ
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.09.2009), Chilly (25.11.2009), Chuk (13.09.2009), Elmo (26.09.2009), Norton (13.09.2009), Rhayader (25.11.2009), tikopx (13.07.2010), Yellow Raven (13.09.2009), Yevuk (13.09.2009), Աբելյան (16.09.2009), Աթեիստ (13.09.2009), Ինչուիկ (13.07.2010), Ձայնալար (15.09.2009), Մանուլ (15.09.2009), Փոքրիկ (14.09.2009), Քամի (13.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը մեկ ընտանիք...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 592
    Վերջինը: 01.04.2019, 19:28
  2. Սփյուռքահայ հայալեզու մամուլի հղումներ
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 11.02.2009, 14:10
  3. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55
  4. Հայաստանի հեռուստաընկերությունները բոյկոտում են մամուլի ակումբները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 22.10.2007, 21:14
  5. Մամուլի տեսություն
    Հեղինակ՝ Նախարար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 04.07.2007, 15:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •