User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: «Դար» ակումբը մամուլի էջերում և այլ հրապարակումներում

  1. #46
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուֆ էնքան զբաղված եմ, չեմ հասցնում Ակումբը վայելել, բայց դե ասեցի գոնե հոդված գրեմ

    «Ցեցերը վաղուց կերել էին Հնդկաստանը...»



      • Կարինե Իոնեսյան



    «Արդեն քսաներկու տարի էր, ինչ Զարուհին տնից դուրս չէր գալիս: Հիմա արդեն չէր էլ կարողանում, տեսողությունն այն չէր, քայլերն էին դարձել անվստահ, մարմինը՝ ծերությունից ու արևի երես չտեսնելուց, բամբակի նման փափկել էր, ու թվում էր՝ եթե ոտքը դռնից դուրս հանի ու մի պահ դնի իր գորգերից զուրկ հատակին, ապա փշուր-փշուր կլինի: Նրա բնակարանի բոլոր պատուհանները զմռսած էին կպչուն թղթերով ու թերթերով, ու արևը վերջին անգամ նախորդ դարում էր լուսավորել այդ երկու սենյակներն ու փոքրիկ խոհանոցը: Տանը չկար արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու և ոչ մի պարագա՝ ոչ հեռուստացույց, ոչ ռադիոընդունիչ, ոչ էլ անգամ հեռախոս: Չնայած, Զարուհին հաղորդակցվելու կարիք էլ չուներ երևի թե, որովհետև չուներ բարեկամներ, բացի մի կնոջից, ով իրեն ուտելիք էր բերում շաբաթը մի անգամ, ու նաև որևէ կապ չուներ նա այն քաղաքի հետ, որտեղ ապրում էր:

    Նրա տանը միշտ թիթեռներ կային՝ սպիտակ, համարյա թափանցիկ թիթեռներ, որոնք տարիներով ապրում էին այնտեղ, քանի որ իրենց գոյության համար բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված էին՝ դարավոր շորեղենը, որին երբեք ոչ ոք չէր դիպչում, որոնք տարիներով արև չէին տեսել, ու վաղուց արդեն կորած էին փոշու մեջ, կույտերով թերթերն ու ամսագրերը, որոնք Զարուհին հավաքել էր Երևան գալուց ի վեր, հնության ու բորբոսի մեջ փտող տունը... Թիթեռներն ամենուր էին՝ հազարավոր ապակե մանր ու մեծ տարաների մեջ, որոնք առանց կափարիչի դրված էին նրա փոքր խոհանոցում, ուր առանց դրանց էլ, մեծ երևակայություն էր պետք տեղաշարժվելու համար, լոգասենյակում, ուր լոգարանի մեջ լցված ջուրը տարիներով մնում էր, որովհետև Զարուհին լողանալու փոխարեն նախընտրում էր սպիրտը թաթախել բամբակի մեջ ու էդպես իրեն մաքրել, անկողինների մեջ, զգեստապահարաններում, թախտի ու բազկաթոռների՝ արդեն ցանց դարձած ծածկոցներին, վարագույրներին ու անգամ միջանցքի պատին փակցրած աշխարհի քարտեզի վրա: Ցեցերը վաղուց կերել էին Հնդկաստանը, ու Զարուհին միշտ հոգոցով ասում էր, որ մի օր էլ իրեն են ուտելու...»:

    Սա Լիլիթ Հակոբյանի գործերից մեկից մի հատված էր, որոնք չեն տպագրվում գրքերի տեսքով եւ հասանելի չեն դառնում լայն հանրության համար: Մասնագիտությամբ բանասեր Լիլիթը այն ժամանակակից գրողներից է, ով նախընտրում է իր գործերը տեղադրելwww.akumb.am ֆորումում: Իր «Ստեղծափորձողի լաբորատորիա»անունը կրող բաժնի անվանումն արդեն իսկ բացատրում է, թե ինչու Impression-ը (սա նրա ակումբական մականունն է) իրեն չի դասում ժամանակակից գրողների շարքին: Ֆորումում տեղադրած նրա գործերն ու դրանց հետեւող թե՛ քննադատական, թե՛ գովերգող մեկնաբանություններն ապացուցում են, որ Լիլիթին կարելի է կոչել ժամանակակից գրող:

    «Գրում եմ փոքրիկ իրավիճակներ մասին, որոնց հերոսներն այն մարդիկ են, ում տեսնում եմ դրսում կամ հանդիպում եմ որեւէ մեկի տանը, մարդիկ, ովքեր այնպիսի պահվածք են դրսեւորում, որը ստանդարտից դուրս է կամ զվարճալի: Վատ իրադարձությունների մասին արդեն աշխատում եմ չգրել, որովհետեւ դրա մասին շատ գրողներ կան, դա արդեն օրիգինալ չէ: Կամ եթե գրում եմ, ապա հումորով»,- ասում է Լիլիթը:

    Օրինակ, ծաղրում է այն հայերին, ովքեր անընդհատ ինչ որ տեղ են շտապում կամ անընդհատ սիրում են սգալ ու լաց լինել: Պատճառներից մեկը համարում է «Հայի աչքեր, տխուր աչքեր» երգը, որը շատ հայեր դարձրել են կրեդո ու հետեւում են դրան:
    «Հերոսներիս մեջ կան նաեւ հորինած կերպարներ, ովքեր շատ նման են ինձ կյանքի տարբեր իրավիճակներում: Ինչու՞ եմ գրում իմ մասին, որովհետեւ ես ինձ լավ գիտեմ: Գյուղական իրական հերոսներ էլ կան: Եթե միայն «Հո արա եզո», «Սարից իջանք մենք քաղաք» իրավիճակները չեն, իրենց մասին արդեն կարելի է գրել, քանի որ մյուս բոլոր տեսանկյուններից իրենց մասին արդեն շատ են գրել»,- համոզված է Լիլիթը:

    Աշոտը, Հրաչոն, Մարուսը, Հակոբը, Անիծածը… այն հերոսներն են, ում ճանաչում են Ակումբի անդամները, որը Լիլիթի խոսքով, շատ կարեւոր դեր է խաղացել իր ստեղծագործական կյանքի մեջ:

    «Ակումբի ակտիվ անդամների գիտակցական մարկարդակը շատ բարձր է, ու իրենք որպես մարդ էլ լավն են: Այսինքն, իրենց ներքին տրամադրվածությունը արդեն կարեւոր է նրա համար, ով որ նորեկ է եւ ուզում է արտահայտվի կամ գրի: Այժմ շատ երիտասարդներ են ստեղծագործում, ովքեր հիմնականում ազդվում են արտասահմանյ
    ան գրականությունից, բայց չեն ընկալում այն խորությամբ: Պետք չէ կապկել գրողներին, ինչպես դա չարեց Արթուր Ռեմբոն եւ 16 տարեկանում հիմնեց սիմվոլիզմը: Կարեւորը ոչ թե ազդվելն է, այլ սեփական պրիզմայի միջով անցկացնելն է, որը կարող է ստացվի, կամ չստացվի: Ակումբը շատ տրամդրում է այդ ամենին»,- ասում է Լիլիթը:

    Հռիփսիմե Հովհաննիսյանը՝ մականունը Ivy, եւս ստեղծագործում է նույն ֆորումում: Նա մեկն է այն տասնյակ ակումբցիներից, ովքեր բնակվում են արտասահմանում եւ ստեղծագործում են հայերեն: Ակումբում նրան ճանաչում են մեծահասակների համար գրված հեքիաթներով, որոնից մեկն էլ «Սպիտակ մորեխն» է:

    «Մեր մոլորակի ուղիղ կենտրոնում կար-չկար, մի հաշք երկիր կար: Այդ երկրում կար մի փոքրիկ գյուղ, որտեղ ապրում էր մի սովորական գյուղացի: Գյուղացու անունը Լիպո էր, և ուներ նա մի այծ, երկու նապաստակ, մի քանի հավ և մի մորեխ: Մերեխն այդ ձեր իմացած փոքր–մոքր անմեղ գազաններից չէր, որ դաշտում էստեղ–էնտեղ են թռչկոտում, մորեխն այդ խոշոր չափերի էր, գիտեր խոսել ու օգնում էր տնտեսության մեջ: Անունը Չագուրդակ էր, տանն ուղղակի՝ Չգո:

    Ասում են՝ Չագուրդակը Մորեխստանի բնակիչ էր, որը մի մատ երեխա ժամանակ պատահաբար, թե ինչ–որ հրաշքով ընկել էր մոլորակի կենտրոնի այդ փոքրիկ գյուղը, Լիպոն գտել էր նրան ու պահել մեծացրել: Նաև լուրեր էին պտտվում, թե Չգոյի մայրը ժամանակին սիլի–բիլի է ունեցել այդ գյուղի մի թառլան մորեխի հետ, զավակ է լույս աշխարհ բերել, թողել է նրան գյուղում ու հեռացել իր Մորեխստանը: Մի խոսքով, արդեն հասունացած Չագուրդակը, որն իր չափերով Լիպոյին քիչ էր զիջում, խոսում էր տեղական լեզվով, ապրում էր տեղական կյանքով և շատ քիչ բան գիտեր իր իրական ծագման մասին»:

    Ivy-ի համար հայրենիքից հեռու գտնվելու ժամանակ լեզվին ամենամոտը զգալու միջոցը ստեղծագործելն է եղել:

    «Ստեղծագործել եմ մանկուց, իսկ հետագայում հեքիաթային ու կատակերգական ժանրը ինձ շատ հետաքրքրեց, այդ երկուսը միացրեցի իրար ու ստեղծեցի մեծերի համար հեքիաթներ, որտեղ կլինեին հին ու ժամանակակից տարրեր: Ու հետո, երբ տեսա, որ մարդկանց դուր է գալիս, սկսեցի ավելի շատ գրել:Այժմ արդեն պատմվածքներ եմ գրում ու մասնակցում եմ տարբեր ստեղծագործական մրցույթների»:Ivy-ին Ակումբում ամենաշատ հաղթանակներ ունեցած մարդկանցից է, ով անգամ ստացել է «Ակուբի գրող» կոչումը: Նա համոզված է, որ ներկայում ստեղծվում են շատ արժեքներ, որոնք այդքան էլ տեսանելի չեն բազմազանության մեջ, ու ժամանակ է հարկավոր, որ դրանք գնահատվեն:«Ինչու՞ է underground-ը տարածված, քանի որ այնտեղ ինչ ասես կա ու քննադատություն չկա, ինչ էլ փորձում են քննադատել, ասում են՝ դե մենք հասկացված չենք: Այդպես չէ, չհասկացված չի լինում, լինում է լավ չարտահայտված ընդամենը: Եթե գրականություն է, այն գնահատվում է, եթե գրականություն չէ, ուզում է լինի overground, ինքը չի գնահատվի»,- ավելացնում է Լիլիթը:

    Նշենք, որ օնլայն դաշտում պարբերաբար կազմակերպվում են ստեղծագործական մրցույթներ, որոնցից մեկը էլ «Հավաքածու մրցույթ»-ն է, որտեղ տրվում են նաեւ դրամական մրցանակներ: Մրցույթի կազմակերպիչը եւս ակումբցի է՝ Դավիթ Հակոբյանն է, ով բնակվում է ԱՄՆ-ում:Նախ նպատակ կար ստեղծել ընդհանուր ինտերնետային գրական մրցույթ, որտեղ կհամագործակցեին մի քանի կայքեր: Սակայն տարբեր պատճառներով, դա չհաջողվեց իրականացնել, և առաջին երկու մրցույթները կայացան Հայլենդ կայքում, որից հետո մրցույթը տեղափոխվեց անձնական բլոգ: Վերջին 2 մրցույթները կազմակերպվեցին Ակումբ կայքում:

    «Որակական առումով, մրցույթը զգալիորեն աճեց, երբ որոշվեց մրցույթները անցկացնել Ակումբում: Հեղինակների մեծ մասը երիտասարդներ են և, ընդհանուր առմամբ, զգացվում է աճ դեպի ժամանակակից գրականություն` մոդեռն և պոստմոդեռն, որը չգիտես ինչու շրջանցել է մեզ մոտ 60 տարի: Արտասահմանյան մի շարք հեղինակների ստեղծագործությունները 20-րդ դարից նորից ակտուալ են դարձել երիտասարդ ստեղծագործողի համար»,- ասում է նա:

    Արդեն կազմակերպվել է 9 մրցույթ` 6 արձակի և 3 չափածոյի:


    http://www.lragir.am/index.php/arm/0/society/view/77496
    Վերջին խմբագրող՝ Chuk: 23.01.2013, 14:11: Պատճառ: Վրիպակի շտկում
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.01.2013), CactuSoul (13.06.2013), Chuk (23.01.2013), erexa (24.01.2013), ivy (23.01.2013), Lion (23.01.2013), LisBeth (18.04.2013), Monk (17.04.2013), Moonwalker (23.01.2013), Nadine (14.06.2013), Peace (23.01.2013), Sagittarius (23.01.2013), Sambitbaba (26.06.2013), StrangeLittleGirl (23.01.2013), Հայկօ (23.01.2013), Ձայնալար (23.01.2013), Մինա (17.04.2013), Նաիրուհի (17.04.2013), Ներսես_AM (23.01.2013), Նիկեա (17.04.2013), Շինարար (23.01.2013), Ուլուանա (23.01.2013), Ռուֆուս (23.01.2013), Տրիբուն (23.01.2013)

  3. #47
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինտերնետում գրելու էթիկա
    2013-04-17 09:52:21

    Իրական կյանքում մենք հարգում ենք միմյանց՝ հասարակական վայրերում բարձր չխոսելով, չկեղտոտելով, անպատշաճ ու ոչ հարիր հագուստով դուրս չգալով և այլ ձևերով։
    Ինտերնետն ու ֆորումը նույնպես հասարակություն են ներկայացնում, և այստեղ էլ կան որոշակի նորմեր ու վարքի կանոններ, որոնք պարտադիր են բոլորի համար, ովքեր ցանկանում են շփվել վիրտուալ աշխարհում: Իհարկե, վիրտուալ էթիկան ավելի մեղմ է, քան իրական կյանքում, սակայն... Ամեն ինչի մասին խոսենք հերթով:

    1. Ֆորումներում ընդունված է խոսել «դու»-ով, սակայն եթե խոսակիցը մի փոքր հին հայացքների տեր մարդ է և դիմում է «Դուք»-ով, ապա պետք չէ նրան «դու»-ով դիմել, նա կարող է դա ընդունել որպես վիրավորանք:

    2. Խստիվ արգելվում է սմայլերի չարաշահումը: Ոչ ոք չի ասում մոռացեք դրանց մասին ընդհանրապես, սակայն ամեն բառից հետո սմայլի օգտագործումը, ներեցեք, բայց լամերություն է և կատարյալ հիմարություն: Լրիվ նորմալ ու բավարար է մաքսիմում մեկ սմայլ/երկու նախադասություն հարաբերությունը:

    3. Չի՛ կարելի ամբողջ գրառումը կատարել ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ, չի կարելի չարաշահել տառերի չափսերի մեծացումը: Դա ընկալվում է որպես գոռոց իրական կյանքում: Չեմ կարծում, որ որևէ մեկիդ դուր գար, որ խոսակիցը գոռալով խոսեր հետը:

    4. Անկուլտուրականություն են նաև խայտաբղետ և գունավոր գրառումները: Դրանք դժվառընթեռնելի են ու աչք ցավացնող: Դրանով դուք չեք ընդգծում ձեր յուրահատուկ լինելը: Դա մյուսների նյարդերին ազդելու լավագույն տարբերակներից է:

    5. Եղե՛ք մի փոքր ավելի համեստ: Մի՛ խցկվեք այն թեմաների մեջ, որոնց քննարկման առարկայի վերաբերյալ Դուք ոչինչ չգիտեք կամ գիտեք շատ քիչ: Որոշ մարդիկ իրենց հիմարությունները այնպիսի խելացի դեմքով են ասում, որ պարզապես ապշում ես:

    6. Անկուլտուրականություն է ամեն 30 վարկյանից մինչև 2 րոպեն մեկ անիմաստ անտեղի գրառումը: Դրանով Դուք ընկնում եք քննարկման մասնակիցների աչքերից: Ձեր նկատմամբ հարգանքը նվազում է: Ձեր գրառումների նկատմամբ ավելի անտարբեր են դառնում:

    7. Սիրուն չեն ֆորումներում անձնական երկխոսությունները: Ոչ ոքի չի հետաքրքում, թե Դուք ինչ-որ մեկից երբ ու որտեղ եք որևէ բան վերցնելու կամ ոնց եք իրար ճանաչելու: Դրա համար գոյություն ունեն կապի այլ միջոցներ:

    8. Գեղեցիկ չեն մեծ մեջբերումները: Բավական է մի քանի տող մեջբերել, հասկանալու համար, թե որ գրառումն է մեջբերված:

    9. Մի՛ չարաշահեք կետադրական նշանները: ՄԵԿ կետը, հարցական նշանը, բացականչական նշանը կամ այլ որևէ նշան լիովին բավարար է էմոցիաները արտահայտելու համար: Հիշեցնեմ նաև, որ ստորակետը, միջակետը, վերջակետը, բազմակետը դրվում են հենց բառից հետո, և դրանցից հետո է տեղ բաց թողնվում.
    Օրինակ.
    Նախադասություն: Մեկ այլ նախադասություն:
    Բառ, մեկ այլ բառ. Եվ այլն:

    10. Առայժմ վերջին, բայց ամենակարևոր կետերից մեկը: Աշխատեք գրել ճիշտ: Աղավաղված ու սխալներով հայերենը ձեզ պատիվ չի բերի:

    akumb.am



    Նյութն այսպես հրապարակվել է zham.am-ում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (17.04.2013), Artgeo (21.04.2013), boooooooom (25.06.2013), Bruno (25.06.2013), Chilly (17.04.2013), John (17.04.2013), LisBeth (18.04.2013), Monk (17.04.2013), Moonwalker (17.04.2013), murmushka (17.04.2013), Rammstein (17.04.2013), Sagittarius (17.04.2013), Sambitbaba (26.06.2013), Tig (17.04.2013), VisTolog (17.04.2013), _Հրաչ_ (17.04.2013), Աթեիստ (17.04.2013), Հայկօ (17.04.2013), Մինա (17.04.2013), Նաիրուհի (17.04.2013), Նիկեա (17.04.2013), Շինարար (17.04.2013), Ուլուանա (17.04.2013), Տրիբուն (17.04.2013)

  5. #48
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էսօր 10:30 արմնյուզ կնայեք, ինտերակտիվ հաղորդումը ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.06.2013), Jarre (25.06.2013), keyboard (25.06.2013), Stranger_Friend (14.06.2013), Նաիրուհի (14.06.2013)

  7. #49
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր 10:30 արմնյուզ կնայեք, ինտերակտիվ հաղորդումը ։)
    Էս էլ հաղորդման տեսագրությունը (13:24) րոպեից: Սոցիալական ցանցերի ու ֆորումների տարբերությունը՝ Աթեիստի աչքերով, գլխավոր դերում՝ «Դար» ակումբ


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (25.06.2013), Bruno (25.06.2013), erexa (25.06.2013), ivy (25.06.2013), Jarre (25.06.2013), John (27.06.2013), keyboard (25.06.2013), Nadine (27.06.2013), One_Way_Ticket (25.06.2013), Quyr Qery (01.09.2016), Rammstein (25.06.2013), Smokie (25.06.2013), Stranger_Friend (25.06.2013), VisTolog (25.06.2013), _Հրաչ_ (25.06.2013), Աթեիստ (25.06.2013), ԱնԱիդա (25.06.2013), Անվերնագիր (26.06.2013), Մինա (25.06.2013), Նաիրուհի (25.06.2013), Շինարար (25.06.2013), Ռուֆուս (25.06.2013), Տրիբուն (26.06.2013)

  9. #50
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աթեիստը դիպուկ նկարագրել է տարբերությունները:

    Մեկ էլ, հետաքրքիր էր էն պահը, որ թեկուզ ֆորումներից էին խոսում, ավելի լայն, բայց ինքը հոգով, մտքով, պատկերներով ակումբի մասին էր պատմում:

    Ձեռքի հետ էլ, անտեսանելի տարբերակով մուտք լինող ակումբցիների ցանկն էլ տասանք: Փաստորեն, ամեն օր մուտք լինող ակումբցիների ցանկն այնքան էլ քիչ չէ, որքան թվում է հասարակ մահկանացուներիս:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (27.06.2013)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը մեկ ընտանիք...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 592
    Վերջինը: 01.04.2019, 19:28
  2. Սփյուռքահայ հայալեզու մամուլի հղումներ
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 11.02.2009, 14:10
  3. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55
  4. Հայաստանի հեռուստաընկերությունները բոյկոտում են մամուլի ակումբները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 22.10.2007, 21:14
  5. Մամուլի տեսություն
    Հեղինակ՝ Նախարար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 04.07.2007, 15:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •