User Tag List

Նայել հարցման արդյունքները: Աղջիկները կարո՞ղ են տղաների նման ընկերություն անել

Քվեարկողներ
83. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իհարկե

    43 51.81%
  • չեն կարող

    40 48.19%
Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Աղջիկ-աղջիկ ընկերություն

  1. #106
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, շատ բաների վրա կարաս մեծ տարիքում աշխատես ու փորձես փոխել, բայց հաճախ դժվար ա, երբեմն՝ անհնար։ Տես, գիտեմ տղամարդկանց, որոնք աշխատում են իրենց էմոցիաները ցույց տալու վրա ու աշխատում են սովորել լսել կանանց, բայց ահավոր բարդ ա, էլի չեն կարողանում, էլի սայթաքում են, էլի իրանց կանանց նեղացնում են լսել չկարողանալով, չնայած որ ոչ մի ջանք չեն խնայում։ «Դու տղա ես, մի լացի» արտահայտությունը շատ ավելի խորը հետք ա թողնում մարդկանց հոգեբանության վրա, քան դու պատկերացնում ես։ Դե էլ չեմ ասում, որ սոցիալական արտաքին ազդակները նաև չափահաս տարիքում են շարունակվում։ Եթե մնային մանկական տարիքում, երևի ամեն ինչ շատ հեշտ կլիներ։

    Ու բնական ա, որ ընկերական հարաբերություններում դու ես ու քո ընկերները։ Ու ամեն ընկերություն տարբեր ա մյուսից։ Բայց առնվազն միամտություն ա կարծելը, թե էդ հարաբերությունները գենդերից զուրկ են ձևավորվում։ Իսկ եթե դու անկեղծ համոզված ես դրանում, ուրեմն խորհուրդ կտայի ուշադիր հետևել, թե ինչ ես քննարկում քո տարբեր սեռի ընկերների հետ։

    Ու հա՛, բոլորն էլ էմպաթիա ունեն, բայց էմպաթիան մարզելիք բան ա, մի բան, որ տղամարդիկ ավելի քիչ են մարզել, էն էլ հիմնականում չափահաս տարիքում, էն էլ ոչ բոլորը։ Էս էլ ես չեմ ասում, գիտությունն ա ասում, գուգլի gender ու empathy, տես ինչքան հոդված կբերի։
    Շնորհակալություն։ Ես տաբու թեմաներ չունեմ, կարող եմ քննարկել ցանկացած թեմա, անկախ սեռից, բայց ինչ խոսք որոշ թեմաներ շոշափելի, դիսկոմֆորտ զգում եմ զրուցակիցների մեջ, ինչը նույնպես անկախ սեռից ա խոսելիքը ավելի շատ կախված ա թե ինչքան մտերիմ ես մարդու հետ, այլ ոչ թե ինչ սեռի ա։ Բայց դե էս առումով էլ գուգլը մի բան կասի, ես էլ հո նեոն չեմ որ դատայի հետ մրցեմ։
    SWTS

  2. #107
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը

    Խոսելիքը կախված ա հարաբերության տեսակից։ Մտերմությունը մենակ քանակական չի, նաև որակական ա։ Հետո, կարաս ուզածիդ չափ խոսես, դիմացինդ էլ ուզածի չափ լսի, բայց չհասկանա, չկարևորի, չապրումակցի և այլն։ Ասենք իմ տղա ընկերների հետ ես լիքը տարբեր թեմաներով կարամ խոսամ, բայց ակադեմիայում սեքսիզմի մասին զրույցները մեզ մոտ զուտ իրանց ինֆորմացնելու, «առանց էմոցիաների» մակարդակում են (ու եթե նկատես, տղամարդիկ, անգամ ամենամտերիմները հաճախ են ասում «էմոցիաները մի կողմ դիր, արի տրամաբանենք»), իսկ կին ընկերներիցս (անկախ նրանից, թե որ ոլորտից են) նաև ապրումակցում եմ ակնկալում, հետևաբար կարամ նաև քրֆեմ, ջղայնանամ, լացեմ, գոռգոռամ, ու իրանք դեռ էնտեղ նստած կլինեն ու էմոցիոնալ աջակցություն կցուցաբերեն։

    Հ.Գ. էլի եմ ասում, ընդհանուր առմամբ։ Կան տղամարդիկ, որ իրանց էմոցիոնալ կողմերի վրա աշխատում են ու արդյունքի հասել են ու կան կանայք, որ ուզում են մենակ տրամաբանել։ Բայց խոսքս ընդհանուր տենդենցների մասին ա։

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.12.2019), Quyr Qery (07.12.2019)

  4. #108
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մեկ էլ առանց ստերեոտիպի չի մեծանում, բայց դե գիտակցությունն ու միտքը ղեկավարելի, տրանսֆորմատիվ բաներ են։ Հասարակական դերը առանց հարցականի տակ առնելու, անձնական հարաբերություններում վերաբերմունք ձևավորելը անհնար երևույթ չի, ավելին ասեմ ինքը լիքը հանգամանքների բերումով ակամա էլ փոփոխվում ա։
    Ոչ մեկ չի կարա ասի քեզ թե դու ոնց վերաբերվես ու հարաբերություն կառուցես ու ինչ ասպեկտներ դնես հիմքում։
    Ի՞նչ ա նշանակում մեծացրել են։ Որոշ տարիքից սկսած միտքը ինքնավերլուծման փուլ ա մտնում, ու բոլոր այն դաստիարակչական արգասիքները, որ դու կգտնես չեն համապատասխանում քո աշխարհընկալմանը, կաշկանդում կամ սահմանափակում են քեզ, կարող ես փոխել։ Դա իհարկե մեծ աշխատանք ու լիքը փորձություն ա պահանջում, բայց անհնար չի։ Հեշտ ա ասել մեզ ասում են սենց նենց, մեզ մեծացրել են տենց մենք մեղավոր չենք։ Տենց չի։ Սրանք ընդամենը արդարացում են, մարդկանց համար ովքեր հարաբերությունները ստանդարտիզացնում են ըստ սոցիալական պահանջարկի։ Սա կին կին ա, սա տղամարդ տղամարդ ա, իսկ տղամարդ կին հնարավոր չի, առանց սեքսի, ավելին, եթե սեքս կա, դա այլևս ընկերություն չի։
    Ո՞նց ես դու պատկերացնում, որ տղամարդիկ անեն էնպիսի ընկերություն ինչպիսին կանանց մեջ ա։ Ո՞րն ա էդ կանացի ընկերությունը, որ անհրաժեշտ ա էմպաթիա բացահայտելու համար։
    Էմպաթիան համամարդկային հատկություն ա, չհաշված որոշ դեպքեր, օրինակ սոցիոպաթիա, ու եթե տղամարդկանց սովորեցնում են զսպել, դա դեռ չի նշանակում, որ իրանք դրանից զուրկ են։
    Կարճ ասած դու, քո ընկերոջ հետ տետ ա տետ ես, ստեղ երրորդ անձ չկա։ Ու ինչ կատարվում ա, սաղ երկկողմանի պատասխանատվություն ա։ Հասարակություն, դաստիրակություն, ֆլան ֆստան ստեղ անելիք չունեն։

    Հիմա տղամարդատյացության մասին, ես չասեցի որ ֆեմինիստներն են տենց, ինչը սակայն չի բացառվում, ես ասեցի ֆեմինիզմն ա տենց ընկալվում։

    Գենդեր ու սեռ կա, ոչ մի տեղ էդ փաստը չեմ ժխտել, ես, լավատես գտնվելով /ստեղ մի հատ / վստահ եմ որ մարդիկ ընդունակ են դրանից դուրս ընդունել իրար, ինչ շատ բաներ կհեշտացնի։

    Ոչ միշտ է, որ աշխատանք կամ վերադաստիարակում է պետք լինում ներշնչված կարծրատիպերի փշրման համար։ Լինում է, որ պարզապես auto-adjust ես լինում հասունացման, կյանքի փորձի ձեռքբերման ընթացքում։

  5. #109
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկուց լսում ենք, որ տղամարդկանց ընկերությունն ուրիշ է, կանայք նախանձ են, շատ-շատերի ընտանիքներում հյուր միշտ պապայի ընկերներն էին գալիս, մամաների ընկերուհիները (եթե կային)՝ շատ ավելի հազվադեպ: Մեծանալով տղաների մեջ (բարեկամների մեջ միակ աղջիկն էի), հասուն տարիքում սկսեցի ավելի շատ աղջիկների հետ շփվել, երբևէ չեմ հանդիպել էդ ստից ստերեոտիպներին, որոնք չգիտես ով է մեր գլուխը լցրել (իրարից տղամարդ են տանում, իրար նախանձում են...): Էն էմպատիկ մակարդակը , կենցաղային ու էմոցիոնալ հարաբերությունները, որոնք կանանց մեջ են հանդիպում, ամենակարևորն են կյանքումս, իսկ ինչ նվիրվածությանն ու գիշերվա հազարին օգնելուն ա վերաբերվում, դա զուտ մարդու տեսակից է: Համենայնդեպս, ես կանանց հետ եմ ինձ կոմֆորտ զգում:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (05.12.2019), Նաիրուհի (05.12.2019)

  7. #110
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսելիքը կախված ա հարաբերության տեսակից։ Մտերմությունը մենակ քանակական չի, նաև որակական ա։ Հետո, կարաս ուզածիդ չափ խոսես, դիմացինդ էլ ուզածի չափ լսի, բայց չհասկանա, չկարևորի, չապրումակցի և այլն։ Ասենք իմ տղա ընկերների հետ ես լիքը տարբեր թեմաներով կարամ խոսամ, բայց ակադեմիայում սեքսիզմի մասին զրույցները մեզ մոտ զուտ իրանց ինֆորմացնելու, «առանց էմոցիաների» մակարդակում են (ու եթե նկատես, տղամարդիկ, անգամ ամենամտերիմները հաճախ են ասում «էմոցիաները մի կողմ դիր, արի տրամաբանենք»), իսկ կին ընկերներիցս (անկախ նրանից, թե որ ոլորտից են) նաև ապրումակցում եմ ակնկալում, հետևաբար կարամ նաև քրֆեմ, ջղայնանամ, լացեմ, գոռգոռամ, ու իրանք դեռ էնտեղ նստած կլինեն ու էմոցիոնալ աջակցություն կցուցաբերեն։

    Հ.Գ. էլի եմ ասում, ընդհանուր առմամբ։ Կան տղամարդիկ, որ իրանց էմոցիոնալ կողմերի վրա աշխատում են ու արդյունքի հասել են ու կան կանայք, որ ուզում են մենակ տրամաբանել։ Բայց խոսքս ընդհանուր տենդենցների մասին ա։
    Հա, Բյուր, անկախ ամեն ինչից, մեկ ա տղամարդու հետ կարող եմ ամեն ինչ քննարկել, ավելին, շատ ավելի կառուցողական ու ինֆորմատիվ զրույցներ ունենալ, բայց էմոցիոնալ մակարդակում ես չհասկացված եմ մնալու, անգամ ամենալավ ընկերոջ կողմից: Կանանց հետ, բացի «ամեն ինչի վրայով անցնելուց» գիտեմ նաև, որ հասկացվելու եմ, երբ էմոցիաներս ինձ ուտեն:
    Բացի դրանից, կենցաղով ևս կանայք շատ ավելի մոտ են ու հոգատար միմյանց հանդեպ, ինչքան մեծանում ես, էդ ավելի նկատելի է դառնում (իմ դեպքում որ էդպես է):
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.12.2019), StrangeLittleGirl (07.12.2019), Նաիրուհի (07.12.2019)

  9. #111
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Բյուր, անկախ ամեն ինչից, մեկ ա տղամարդու հետ կարող եմ ամեն ինչ քննարկել, ավելին, շատ ավելի կառուցողական ու ինֆորմատիվ զրույցներ ունենալ, բայց էմոցիոնալ մակարդակում ես չհասկացված եմ մնալու, անգամ ամենալավ ընկերոջ կողմից: Կանանց հետ, բացի «ամեն ինչի վրայով անցնելուց» գիտեմ նաև, որ հասկացվելու եմ, երբ էմոցիաներս ինձ ուտեն:
    Բացի դրանից, կենցաղով ևս կանայք շատ ավելի մոտ են ու հոգատար միմյանց հանդեպ, ինչքան մեծանում ես, էդ ավելի նկատելի է դառնում (իմ դեպքում որ էդպես է):
    Ահա, տենց ա։

  10. #112
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ գիտական հետազոտություններ կան էս թեմայով, թե չէ, բայց իմ կարծիքով տղամարդկանց emotional intelligence-ը հետ է մնում կանանցից:
    Էդ զգացողությունը մնում է նույնիսկ բազմակողմանի զարգացած ու շատ խելացի տղամարդկանց հետ շփվելիս:
    Կռիվ անել չլինի, զուտ իմ անձնական կարծիքն է

  11. #113
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քվեարկել եմ "չեն կարող", գրեթե համոզված եմ ու հուսով եմ, որ տրոլինգ եմ արել ։Դ
    The cake is a lie.

  12. #114
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ գիտական հետազոտություններ կան էս թեմայով, թե չէ, բայց իմ կարծիքով տղամարդկանց emotional intelligence-ը հետ է մնում կանանցից:
    Էդ զգացողությունը մնում է նույնիսկ բազմակողմանի զարգացած ու շատ խելացի տղամարդկանց հետ շփվելիս:
    Կռիվ անել չլինի, զուտ իմ անձնական կարծիքն է
    Կա տենց բան, բայց կենսաբանական չի, դաստիարակությամբ ա պայմանավորված։ Պատկերացրու տղա երեխային որ էդքան ասեն տղան չի լացում, տղան պիտի ուժեղ լինի, կռիվ-կռիվ են խաղացնում, դրսում վազվզացնում և այլն, որտեղի՞ց պիտի էմոցիոնալ ինտելեկտ հավաքի։ Ես նկատել եմ, որ կանանց միջավայրում մեծացած կենսաբանորեն տղաները համեմատաբար ավելի հարուստ էմոցիոնալ ինտելեկտ ունեն (այսինքն, փոքր ժամանակ աղջիկների հետ շատ շփված, աղջկական խաղեր խաղացող և այլն), բայց դե իրանք հիմնականում կա՛մ նույնասեռական են, կա՛մ տրանսգենդեր։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (07.12.2019)

  14. #115
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե տղամարդիկ հետ են կանանցից նրանում՝ ինչ վերջիններս emotional intelligence են անվանում:
    Սաղ խնդիրը նրանում է, որ, պրոբլեմի առկայության դեպքում, տղամարդիկ ձգտում են լուծել այն՝ դրա մասին էմոցիոնալ դիսկուսիաներ վարելու փոխարեն..

    Էս հանճարեղ ռոլիկում ամեն ինչ ասված ա.

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. #116
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ գիտական հետազոտություններ կան էս թեմայով, թե չէ, բայց իմ կարծիքով տղամարդկանց emotional intelligence-ը հետ է մնում կանանցից:
    Էդ զգացողությունը մնում է նույնիսկ բազմակողմանի զարգացած ու շատ խելացի տղամարդկանց հետ շփվելիս:
    Կռիվ անել չլինի, զուտ իմ անձնական կարծիքն է
    Իմ կարծիքով հետ չի մնում։ Ես նկատել եմ որ մարդիկ տարբեր ձևի են էմոցիաները արտահայտում, անկախ սեռից, ուղղակի պետք ա ապակոդավորել։)
    Ու երբ սկսում ես հասկանալ, շատ բաներ ա տեղը ընկնում։

    Բայց մի բան էլ, ընկերությունը ոչ միշտ ա էմոցիոնալ աջակցություն ու իրար սփոփել, կամ էլ աջուձախ իրար սեր խոստովանել, ավելին տենց ընկալումը հարաբերությունը բազար ա սարքում, որտեղ դու ընտրում ես քեզ ավելի հարմար վարյանտը։)

    Մի խոսքով կարծում եմ որ տղամարդիկ էլ են էմոցիոնալ ու լիքը հետաքրքիր ձևերով, որ հետևում ես։)
    SWTS

  16. #117
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա տենց բան, բայց կենսաբանական չի, դաստիարակությամբ ա պայմանավորված։ Պատկերացրու տղա երեխային որ էդքան ասեն տղան չի լացում, տղան պիտի ուժեղ լինի, կռիվ-կռիվ են խաղացնում, դրսում վազվզացնում և այլն, որտեղի՞ց պիտի էմոցիոնալ ինտելեկտ հավաքի։ Ես նկատել եմ, որ կանանց միջավայրում մեծացած կենսաբանորեն տղաները համեմատաբար ավելի հարուստ էմոցիոնալ ինտելեկտ ունեն (այսինքն, փոքր ժամանակ աղջիկների հետ շատ շփված, աղջկական խաղեր խաղացող և այլն), բայց դե իրանք հիմնականում կա՛մ նույնասեռական են, կա՛մ տրանսգենդեր։
    Սենց մոտեցման մոդելը կարա ծնողների դերաբաժանումից լինի, մամայի մոտ վազենք լացենք, պապան սաղ խնդիրները կլուծի։ Դրա համար ասենք, ամենանվիրյալ ֆեմինիստի մեծացրած աղջիկն էլ կարա նստի մոստի տակ ու սպասի, որ ասպետը կգա կփրկի իրեն։)) (սա ցիտատ էր) Բայց լիքը վարիացիաներ կան էս հարաբերությունների, ինչով էլ պայմանավորված հետագա ձևավորվելիք հարաբերությունները։
    Իսկ դաստիարակության ոչ թե էմոցիաների առկայության վրա ա ազդում, այլ դրանց արտահայտման վրա։ Ու ընդհանրապես, քիչ չեն կանանց մեջ էլ, որ իրանց էմոցիաները զսպում են։ Ասենք խոսքի փոքր ժամանակ ասել են որ ամոթ ա, չի կարելի և այլն, մանավանդ մեր հայ հասարակության մեջ։
    SWTS

  17. #118
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով հետ չի մնում։ Ես նկատել եմ որ մարդիկ տարբեր ձևի են էմոցիաները արտահայտում, անկախ սեռից, ուղղակի պետք ա ապակոդավորել։)
    Ու երբ սկսում ես հասկանալ, շատ բաներ ա տեղը ընկնում։

    Բայց մի բան էլ, ընկերությունը ոչ միշտ ա էմոցիոնալ աջակցություն ու իրար սփոփել, կամ էլ աջուձախ իրար սեր խոստովանել, ավելին տենց ընկալումը հարաբերությունը բազար ա սարքում, որտեղ դու ընտրում ես քեզ ավելի հարմար վարյանտը։)

    Մի խոսքով կարծում եմ որ տղամարդիկ էլ են էմոցիոնալ ու լիքը հետաքրքիր ձևերով, որ հետևում ես։)
    Իմ ասածն ընդամենը emotional intelligence-ին վերաբերվում, այլ ոչ թե էմոցիոնալ լինել-չլինելուն:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (15.12.2019)

  19. #119
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածն ընդամենը emotional intelligence-ին վերաբերվում, այլ ոչ թե էմոցիոնալ լինել-չլինելուն:
    Կարծում եմ եթե EI ցածր ես համարում, ավտոմատ նաև էմոցիաների առկայությունը կամ մակարդակը կասկածի տակ ես առնում։ Որովհետև դրանք անմիջական կապի մեջ են։
    SWTS

  20. #120
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ եթե EI ցածր ես համարում, ավտոմատ նաև էմոցիաների առկայությունը կամ մակարդակը կասկածի տակ ես առնում։ Որովհետև դրանք անմիջական կապի մեջ են։
    Էդպես չի. շատ էմոցիոնալ մարդիկ էլ կարող են ցածր EI ունենալ, ինչպես նաև քիչ էմոցիաներ արտահայտող մարդիկ՝ բարձր EI:
    EI-ն սեփական և ուրիշների զգացմունքները հասկանալ, ճիշտ գնահատել կարողանալուն է վերաբերվում:

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղա՞, թե՞ աղջիկ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 24.08.2013, 02:06
  2. Գնալ աղջիկ տեսնելու
    Հեղինակ՝ Aurora, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 85
    Վերջինը: 25.11.2011, 20:15
  3. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 92
    Վերջինը: 10.11.2011, 23:19
  4. Ես սիրած մի աղջիկ ունեի...
    Հեղինակ՝ Lion, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 262
    Վերջինը: 28.08.2011, 15:09
  5. Տե՛ս, աղջիկ են փախցնում…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 61
    Վերջինը: 25.06.2011, 15:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •