Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Կա տենց բան, բայց կենսաբանական չի, դաստիարակությամբ ա պայմանավորված։ Պատկերացրու տղա երեխային որ էդքան ասեն տղան չի լացում, տղան պիտի ուժեղ լինի, կռիվ-կռիվ են խաղացնում, դրսում վազվզացնում և այլն, որտեղի՞ց պիտի էմոցիոնալ ինտելեկտ հավաքի։ Ես նկատել եմ, որ կանանց միջավայրում մեծացած կենսաբանորեն տղաները համեմատաբար ավելի հարուստ էմոցիոնալ ինտելեկտ ունեն (այսինքն, փոքր ժամանակ աղջիկների հետ շատ շփված, աղջկական խաղեր խաղացող և այլն), բայց դե իրանք հիմնականում կա՛մ նույնասեռական են, կա՛մ տրանսգենդեր։
Սենց մոտեցման մոդելը կարա ծնողների դերաբաժանումից լինի, մամայի մոտ վազենք լացենք, պապան սաղ խնդիրները կլուծի։ Դրա համար ասենք, ամենանվիրյալ ֆեմինիստի մեծացրած աղջիկն էլ կարա նստի մոստի տակ ու սպասի, որ ասպետը կգա կփրկի իրեն։)) (սա ցիտատ էր) Բայց լիքը վարիացիաներ կան էս հարաբերությունների, ինչով էլ պայմանավորված հետագա ձևավորվելիք հարաբերությունները։
Իսկ դաստիարակության ոչ թե էմոցիաների առկայության վրա ա ազդում, այլ դրանց արտահայտման վրա։ Ու ընդհանրապես, քիչ չեն կանանց մեջ էլ, որ իրանց էմոցիաները զսպում են։ Ասենք խոսքի փոքր ժամանակ ասել են որ ամոթ ա, չի կարելի և այլն, մանավանդ մեր հայ հասարակության մեջ։