Ոչ մեկ էլ առանց ստերեոտիպի չի մեծանում, բայց դե գիտակցությունն ու միտքը ղեկավարելի, տրանսֆորմատիվ բաներ են։ Հասարակական դերը առանց հարցականի տակ առնելու, անձնական հարաբերություններում վերաբերմունք ձևավորելը անհնար երևույթ չի, ավելին ասեմ ինքը լիքը հանգամանքների բերումով ակամա էլ փոփոխվում ա։
Ոչ մեկ չի կարա ասի քեզ թե դու ոնց վերաբերվես ու հարաբերություն կառուցես ու ինչ ասպեկտներ դնես հիմքում։
Ի՞նչ ա նշանակում մեծացրել են։ Որոշ տարիքից սկսած միտքը ինքնավերլուծման փուլ ա մտնում, ու բոլոր այն դաստիարակչական արգասիքները, որ դու կգտնես չեն համապատասխանում քո աշխարհընկալմանը, կաշկանդում կամ սահմանափակում են քեզ, կարող ես փոխել։
Դա իհարկե մեծ աշխատանք ու լիքը փորձություն ա պահանջում, բայց անհնար չի։ Հեշտ ա ասել մեզ ասում են սենց նենց, մեզ մեծացրել են տենց մենք մեղավոր չենք։ Տենց չի։ Սրանք ընդամենը արդարացում են, մարդկանց համար ովքեր հարաբերությունները ստանդարտիզացնում են ըստ սոցիալական պահանջարկի։ Սա կին կին ա, սա տղամարդ տղամարդ ա, իսկ տղամարդ կին հնարավոր չի, առանց սեքսի, ավելին, եթե սեքս կա, դա այլևս ընկերություն չի։
Ո՞նց ես դու պատկերացնում, որ տղամարդիկ անեն էնպիսի ընկերություն ինչպիսին կանանց մեջ ա։ Ո՞րն ա էդ կանացի ընկերությունը, որ անհրաժեշտ ա էմպաթիա բացահայտելու համար։
Էմպաթիան համամարդկային հատկություն ա, չհաշված որոշ դեպքեր, օրինակ սոցիոպաթիա, ու եթե տղամարդկանց սովորեցնում են զսպել, դա դեռ չի նշանակում, որ իրանք դրանից զուրկ են։
Կարճ ասած դու, քո ընկերոջ հետ տետ ա տետ ես, ստեղ երրորդ անձ չկա։ Ու ինչ կատարվում ա, սաղ երկկողմանի պատասխանատվություն ա։ Հասարակություն, դաստիրակություն, ֆլան ֆստան ստեղ անելիք չունեն։
Հիմա տղամարդատյացության մասին, ես չասեցի որ ֆեմինիստներն են տենց, ինչը սակայն չի բացառվում, ես ասեցի ֆեմինիզմն ա տենց ընկալվում։
Գենդեր ու սեռ կա, ոչ մի տեղ էդ փաստը չեմ ժխտել, ես, լավատես գտնվելով /ստեղ մի հատ

/ վստահ եմ որ մարդիկ ընդունակ են դրանից դուրս ընդունել իրար, ինչ շատ բաներ կհեշտացնի։
Էջանիշներ