Վերջերս Էտվուդ էի կարդում, ու անընդհատ մտածում էի կանանց փոխհարաբերությունների մասին, ինչպես նաև այն մասին թե ինչպես են իրենք ընկալում իրենց դերը հասարակության մեջ, նաև ինչպես ա որոշակի պատմական պատճառներով ի հայտ եկած ուժային (Ֆիզիկական առումով) դիսբալանսը շարունակում գոյատևել ու ուր ա դա ի վերջո տանում: Ինչքանով ա իրական տենց ավտորիտարիզմի ի հայտ գալը, հաշվի առնելով, որ ցանկացած պարապ բերան ֆեմինիստ ա ինքնահռչակվում, քչերն են ֆեմինիզմը զատում տղամարդատյացությունից/քրտինքը տվեց վրես մինչև գրեցի, էս ինչ երկար բառ էր/, ու համընդհանուր հիստերիկ ներև կա էս ամենի մեջ։
Հանձն առա ուսումնասիրել շրջակայքում, ու լիքը մրցակցություն, նախանձ, չարություն ու կոսմետիկական ընկերություն տեսա, լիքը մակերեսային հարաբերություններ, որոնց կոնտեքստը մի քիչ փորփրելուց հետո մեղմ ասած հստակ չի։ Զուգահեռ դրան նաև լիքը խոր ու աջակցական բաներ նկատեցի, ջերմություն։
Մտքումս դեռ ծամում եմ թեման և չեմ կարող կուլ տալ։ Շատ բարդ ա ու ոչ միանշանակ։
Իսկ ինչ վերաբերվում ա ընկերությանը, ինքը շատ տարբեր ձևերի ա լինում, նույն սեռի տարբեր մարդկանց միջև, հնարավոր չի կատեգորիկ ասել ու նաև ոչ ճիշտ նման հարցադրում անելը։
Ընկերությունը եթե չի ստացվում ուրեմն մի բան էն չի, կողմերի դրած հիմքն ա տարբեր լինում կամ անհամաչափ ստեղծելու, պահպանելու ու ջանք ներդնելու ցանկություններ։ Պարզ ասած՝ սխալ մարդու ես ընտրել, ընդունում ու անցնում ես առաջ։ Թե չէ, ասենք ինչ կապ ունի դիմացինը կին ա թե տղամարդ․․․ ու ոնց ա միզում կամ որ տեղերն ա սափրում։ Վստահ եմ, հանուն ընկերության կարելի ա նաև կանգնած միզել, մտքին տեղ լինի

Այսինքն Բարեկամի ասածը մի քիչ վերաձևավորեմ, ոչ թե ընկերության մեջ չես զգում սեռը, այլ ի սկզբանե դա էական ֆակտր չի՝ բացարձակ, խտրազուրկ։