Իմ խելքի բանը չի էս թեմայում գրառում անելը, ու մինչև Բյուրի վերակենդանացնելը թեման ի սկզբանե տափակ էր, որի դիագնոզը ի դեպ շատերը դրել էին արդեն (կոնկրետ impression-ի գրառումով թեման կարելի էր փակել)։ Բայց ասի ասեմ, որ Բյուրին լրիվ հասկանում եմ, ու իմ աջակցությունն եմ հայտնում։ Կարծում եմ իր նկարագրածն ու մղումները այսպես կոված հոգեկան «counter space» ունենալուն են միտված կանանց միջև ընկերության պարագայում։ Այս գաղափարը բավականին նոր է, ու կարճ սահմանումը կարելի է էսպես տալ․
counter space = a space for the production of anti-oppressive counter-narratives
Եվ առօրյայում սեքսիզմի հետ անընդհատ կոնկտակի մեջ գտնվող կնոջ համար սա իսկապես կարող է շատ օգտակար, աջակցող ու հոգեհարազատ պահանջ լինել։ Իսկ կյանքում «լավ տղա ճարել հետը ամուսնանալ» նպատակ ունեցողի համար միգուցե այլ կանանց ներկայությունը իսկապես մրցակցությունից զատ ուրիշ ձև չդիտվի էլ։
Էջանիշներ