Իհարկե
չեն կարող
Տատս մի ընկերուհի ունի, որի հետ երևի մի վաթսուն տարի ընկերություն են անում, մինչև վերջ նա իր կապը պահում էր թե համակուրսեցիների, թե դասընկերուհիների, թե աշխատանքային ընկերուհիների հետ, բայց այս մեկը, որը չի մտնում նշածս ոչ մի կատեգորիայի մեջ, առանձին կարգի ընկերություն է, իսկական տղամարդկային ընկերություն, իրար նեղին հասնելով, գործնականորեն, ոչ իրար ուսին լաց լինելով, ամեն ինչում իրար հարեհաս են, իրար ուրախություններին մասնակից, նույնիսկ տղամարդկանց մեջ չեմ տեսել նման երկարատև ընկերություն, խոսքս իսկական ընկերության մասին է , ոչ դասընկերության կամ կոլեկտիվի, ես այո եմ քվեարկում, որովհետև աչքովս եմ տեսել, ու այդ ընկերությունը դեռ շարունակվում է, փառք աստծու, երկուսն էլ ողջ ու առողջ են:
Շինարար (01.10.2009)
Մոդերատորական։ Աղջիկ–տղա ընկերության մասին առանձին թեմա կա՝ «Հնարավո՞ր է արդյոք պարզապես ընկերությունը տղամարդու և կնոջ միջև», բոլոր համապատասխան գրառումներն այսուհետև այնտեղ արեք։ Որոշ գրառումներ այստեղից տեղափոխվել են նշված թեմա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
One_Way_Ticket (03.10.2009)
Էս թեման ծայրից ծայր կարդացի, քանի որ ակումբի էն հազվագյուտ թեմաներից ա, որտեղ ոչ մի գրառում չեմ արել, որոշեցի մի բան գրել, համ էլ կակտիվացնեմ
Իրականում ահավոր տխուր են թե՛ հարցման արդյունքները, թե՛ էս թեմայում հանդիպած լիքը կարծիքներ։ Ինչ խոսք, գուցե շատերը մեծացել են ու հասկացել են, որ կանանց միջև ընկերությունը բավական կարծրատիպային են հասկանում, բայց ընդհանուր բավական պրիմիտիվ մոտեցում ա թեմային։
Ընդհանրապես, կանանց միջև ընկերությունը վերջին ամիսներին ինձ ամենաշատ հուզող թեմաներից ա. ինքս վերլուծում եմ իմ ընկերական շրջապատը, փորձում հասկանալ, թե կանանց հետ ընկերությունս ինչով ա տարբերվում տղամարդկանց հետ ընկերությունից, տղամարդկանց միջև ընկերությունն ինչով ա տարբերվում կանանց միջև ընկերությունից։ Ու էս տարբերություններն ինչ տեսք են ստանում, երբ տղամարդը կամ կինը հետերո չի կամ երբ տարիքային կամ կրոնական տարբերություններ կան և այլն։ Էս բոլորը մի կողմ թողնենք, մնանք թեմայի սահմաններում, քննարկենք «աղջիկ-աղջիկ» (կամ գուցե «կին-կին») ընկերությունը։
Թեմայում բազմիցս նշված «իրարից տղա փախցնելու» միտքը ես չգիտեմ որ խելոքի հորինածն ա, բայց ես էսքան տարի լիքը կին ընկերներ եմ ունեցել ու երբևէ էսպիսի հարց ընդհանրապես չի առաջացել։ Կամ իրար տակ փորել, մրցակցել, չգիտեմ ինչ շունուշանգյալ։ Ո՞վ ա էդ բոլորը հորինել։ Սրանք նենց բաներ են, որոնց ժամանակին ամբողջ սրտով հավատացել եմ ու իմ կին ընկերներին լուրջ չեմ ընդունել ու հիմա ահավոր տխրում եմ դրա համար։
Ժամանակին ինքս էլ եմ գլուխ գովել, թե աղջիկ ընկեր համարյա չունեմ, թե աղջիկների հետ չեմ կարում և այլն։ Բայց նայելով տատիկիս, մամայիս ու իմ ընկերական շրջապատներին՝ հասկանում եմ, որ կանանց միջև ընկերությունը էս աշխարհի էրեսին էղած ամենակարևոր բաներից մեկն ա։ Էդպիսի ընկերությունը կարա կենցաղային հարցերից սկսած մինչև կյանքի ու մահվան հետ կապված հարցեր լուծի, ինչու չէ նաև աշխարհաքաղաքական (էս մեկը դեռ ուսումնասիրում եմ)։
Իսկ մրցակցություն, իրար տակ փորել, բամբասել և այլն, դրանք սաղ հայրիշխանության ստեղծած կոնստրուկտներն են։ Ես հիմա որ հետ եմ նայում, կյանքումս բազմաթիվ դեպքեր եմ հիշում, երբ իմ ու մեկ այլ կնոջ ընկերության մարտահրավեր ա նետվել որևէ տղամարդու կոնկրետ գործողությունների արդյունքում, ու նույն տղամարդը հետո խիստ զարմացել ա, որ իրա տրյուկները մեզ վրա չեն ազդում։
Թեմայի հարցադրումն ինքնին աբսուրդային ա` արդեն որոշակի սեքսիստական դիրքորոշում արտահայտող, կամ առնվազն միամիտ: Այնուամենայնիվ, խոստովանում եմ, որ մի ժամանակ ես էլ էի մտածում, որ աղջիկների հետ նորմալ ընկերություն հնարավոր չի կամ շատ հազվադեպ կարող ա լինել: Մի շրջան կար, երբ մտերիմներս հիմնականում տղաներ էին, թեև աղջիկներ էլ կային, բայց աղջիկ մտերիմներիս հետ, որպես կանոն, անընդհատ ինչ-որ թյուրըմբռնումներ, հիստերիկ վիճակներ էին լինում` ահագին էներգիա ու ներվեր խլող, մինչդեռ տղա ընկերներիս հետ շփվելը շատ հեշտ ու հարթ էր ընթանում. երբևէ նման խնդիրներ չէի ունենում: Բայց ժամանակի ընթացքում համոզվեցի, որ էդ ամենը համ կոնկրետ մարդկանցով է պայմանավորված, համ կյանքիդ զանազան հանգամանքներով, իսկ ընդհանուր առմամբ ինչքան տղաների միջև ընկերությունն է հնարավոր, էնքան էլ աղջիկների միջև: Ու մեկ էլ կարծում եմ` անկախ հակառակ սեռի ընկերների քանակից` ցանկալի ա, որ մարդ` աղջիկ լինի, թե տղա, նաև իր սեռի գոնե մի ընկեր ունենա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Mephistopheles (05.12.2019), Շինարար (04.12.2019)
Ինձ թվում ա՝ երբ ընկերություն ես անում մարդու հետ, իսկական ընկերություն, սեռը չես զգում․ ընկերություն ես անում մարդու հետ։ Այսինքն՝ զուտ ընկերության մեջ չես զգում, զգում ես տարբեր պայմանական հանգամանքներում, որ ձեր ընկերության հետ կապ չունեն։
Իմ խելքի բանը չի էս թեմայում գրառում անելը, ու մինչև Բյուրի վերակենդանացնելը թեման ի սկզբանե տափակ էր, որի դիագնոզը ի դեպ շատերը դրել էին արդեն (կոնկրետ impression-ի գրառումով թեման կարելի էր փակել)։ Բայց ասի ասեմ, որ Բյուրին լրիվ հասկանում եմ, ու իմ աջակցությունն եմ հայտնում։ Կարծում եմ իր նկարագրածն ու մղումները այսպես կոված հոգեկան «counter space» ունենալուն են միտված կանանց միջև ընկերության պարագայում։ Այս գաղափարը բավականին նոր է, ու կարճ սահմանումը կարելի է էսպես տալ․
counter space = a space for the production of anti-oppressive counter-narratives
Եվ առօրյայում սեքսիզմի հետ անընդհատ կոնկտակի մեջ գտնվող կնոջ համար սա իսկապես կարող է շատ օգտակար, աջակցող ու հոգեհարազատ պահանջ լինել։ Իսկ կյանքում «լավ տղա ճարել հետը ամուսնանալ» նպատակ ունեցողի համար միգուցե այլ կանանց ներկայությունը իսկապես մրցակցությունից զատ ուրիշ ձև չդիտվի էլ։
StrangeLittleGirl (04.12.2019), Նաիրուհի (05.12.2019)
Counter-space-ն իրականում կանանց միջև ընկերության մասնավոր տարբերակն ա։ Ավելի ճիշտ, էն տարբերակն ա, որ գիտակցական ճանաչում ա ստացել ու անուն ունի։ Բայց ընդհանրապես խոսքս նաև խոհանոցներում նստող ու միասին սուրճ խմող մեր տատիկների ու մեծ տատիկների ու իրանց ընկերուհիների մասին ա, որ թեև սեքսիզմի մասին իրենք երբևէ չեն լսել, երբևէ խտրականության մասին չեն մտածել ու հավատացել են, որ իրանց կոչումը երեխա մեծացնելն ա, բայց էդ խոհանոցներում իրանք իրար թև-թիկունք են էղել, իրար օգնել են, դարդերով կիսվել ու իրար հասել։ Դա էլ counter-space-ի ինչ-որ տարբերակ ա, որն ուղղակի անուն չի ունեցել։
Վերջերս Էտվուդ էի կարդում, ու անընդհատ մտածում էի կանանց փոխհարաբերությունների մասին, ինչպես նաև այն մասին թե ինչպես են իրենք ընկալում իրենց դերը հասարակության մեջ, նաև ինչպես ա որոշակի պատմական պատճառներով ի հայտ եկած ուժային (Ֆիզիկական առումով) դիսբալանսը շարունակում գոյատևել ու ուր ա դա ի վերջո տանում: Ինչքանով ա իրական տենց ավտորիտարիզմի ի հայտ գալը, հաշվի առնելով, որ ցանկացած պարապ բերան ֆեմինիստ ա ինքնահռչակվում, քչերն են ֆեմինիզմը զատում տղամարդատյացությունից/քրտինքը տվեց վրես մինչև գրեցի, էս ինչ երկար բառ էր/, ու համընդհանուր հիստերիկ ներև կա էս ամենի մեջ։
Հանձն առա ուսումնասիրել շրջակայքում, ու լիքը մրցակցություն, նախանձ, չարություն ու կոսմետիկական ընկերություն տեսա, լիքը մակերեսային հարաբերություններ, որոնց կոնտեքստը մի քիչ փորփրելուց հետո մեղմ ասած հստակ չի։ Զուգահեռ դրան նաև լիքը խոր ու աջակցական բաներ նկատեցի, ջերմություն։
Մտքումս դեռ ծամում եմ թեման և չեմ կարող կուլ տալ։ Շատ բարդ ա ու ոչ միանշանակ։
Իսկ ինչ վերաբերվում ա ընկերությանը, ինքը շատ տարբեր ձևերի ա լինում, նույն սեռի տարբեր մարդկանց միջև, հնարավոր չի կատեգորիկ ասել ու նաև ոչ ճիշտ նման հարցադրում անելը։
Ընկերությունը եթե չի ստացվում ուրեմն մի բան էն չի, կողմերի դրած հիմքն ա տարբեր լինում կամ անհամաչափ ստեղծելու, պահպանելու ու ջանք ներդնելու ցանկություններ։ Պարզ ասած՝ սխալ մարդու ես ընտրել, ընդունում ու անցնում ես առաջ։ Թե չէ, ասենք ինչ կապ ունի դիմացինը կին ա թե տղամարդ․․․ ու ոնց ա միզում կամ որ տեղերն ա սափրում։ Վստահ եմ, հանուն ընկերության կարելի ա նաև կանգնած միզել, մտքին տեղ լինի
Այսինքն Բարեկամի ասածը մի քիչ վերաձևավորեմ, ոչ թե ընկերության մեջ չես զգում սեռը, այլ ի սկզբանե դա էական ֆակտր չի՝ բացարձակ, խտրազուրկ։
SWTS
Դե, ես փորձեցի "զգալ", թե ինչպես եմ զգում երկու սեռերի այն մարդկանց հանդեպ, ում հետ կապված եմ ընկերությամբ, ու նկատեցի, որ զգացողություններիս բավական լայն սպեկտրում սեռի զգացողությունը բացակայում է։
Իսկ սպեկտրում ընդգրկվում են վստահությունը, հասկանալն ու հասկացվելը, 0 ֆիլտր վիճակը, հոգու, թե ոգու նույնականացումը ինչ֊որ տեղ, ու էդ ամենի փնջում մի տեսակ անօրգանական է սեռը խցկելը, որը էս բոլորի կողքին դիտարկվում է որպես արտաքին հատկանիշ ընդամենը, ինչպես ասենք աչքերի կամ մաշկի գույնը։ Որովհետև էն դրսևորումները, որ մարդ ունենում է սեռային հատկանիշով պայմանավորված, ընկերության հարաբերությունների մաս, ըստ իս, չպիտի կազմեն։
Սեռը, կամ ավելի ճիշտ գենդերը, մեր սոցիալական անձի կարևոր բաղադրիչ ա ու հնարավոր չի անջատել։ Մենք բոլորս մեծացել ենք որոշակի գենդերային ստերեոտիպներով։ Ով էլ ասի, թե ինքը տենց չի մեծացել, չեմ հավատա, որովհետև մեր հասարակությունը գենդերացված ա։ Մենակ ջունգլիներում մարդկանցից հեռու մեծացած անձը կարա գենդերազուրկ լինի։ Էդ լավ ա, թե վատ, հարցի մյուս կողմն ա, բայց հարցը պիտի քննարկենք էն իրականության մեջ, ինչ ունենք։
Հետևաբար, գենդերը չի կարա դեր չունենա նաև ընկերական հարաբերություններում։ Կանանց (ընդհանուր առմամբ) մեծացրել են որպես էմպաթների, իսկ տղամարդկանց (ընդհանուր առմամբ)՝ որպես ֆիզիկապես ուժեղների, հաց վաստակողների, էմոցիաները զսպողների (էլի ընդհանուր առմամբ)։ Ու սա անդրադառնում ա նաև մեր սոցիալական հարաբերություններին, սա անդրադառնում ա նրան, թե ոնց ենք մեզ պահում զանազան իրավիճակներում, նաև՝ ընկերություններին։
Էն էմոցիոնալ աջակցությունը, որ հաճախ կինը կնոջից ա ստանում (նաև տղամարդը կնոջից, ի դեպ), բավական բարդ ա տղամարդուց ստանալը, որովհետև իրանց հիմնականում չեն սովորացրել էմոցիաներ ճանաչել ու ցույց տալ։ Հետևաբար, տղամարդիկ կնոջ կյանքում ու միմյանց կյանքերում տարբեր դերեր են ունենում, ընկերությունն էլ տարբեր ա լինում (չեմ ասում ավելի լավ կամ ավելի վատ, այլ տարբեր)։ Ու կարծում եմ՝ տղամարդկանց էսօր շատ ա պետք թե՛ իրար միջև, թե՛ կանանց հետ էնպիսի ընկերություն, ինչպիսին կանանց միջև ա լինում, իրանց պետք ա էմոցիաներն արտահայտել ու էմոցիոնալ աջակցություն ստանալ։
Ինչ վերաբերում ա տղամարդատյաց ֆեմինիստներին, ապա չես պատկերացնի, թե ֆեմինիստների ինչ փոքր տոկոս են իրանք կազմում։ Էսօրվա աշխարհում ամեն իրան հարգող կին ֆեմինիստ ա, որովհետև ուրիշ կերպ չի կարա լինի։ Ի դեպ, վերջերս ֆբ-ն մի պոստ էր հիշացրել, որտեղ հինգ տարի առաջ բողոքում էի, թե Դանիայում խե՜ղճ տղամարդիկ, կանայք դոմինանտ են, տղամարդկանց ատում են, խեղճերին ճնշու՜մ են։ Բայց դա ընդամենը մի սուտ նարատիվ էր, որ տղամարդ ղեկավարս էր հրամցրել։ Հետո թվեր տեսա, հետո մաշկիս վրա զգացի։ Հետո նաև հանդիպեցի տղամարդկանց, ովքեր ֆեմինիստ կանանց ֆեմինացի են անվանում, հանդիպեցի նաև կանանց, որ մինչև ուղնուծուծը համոզված են, որ Դանիայում գենդերային խտրականության խնդիր չկա, ու հանդիպեցի տղամարդկանց, որ ֆեմինիստ կանանց հետ պայքարում են գենդերային խտրականության դեմ։
Գուցե մի հարյուր տարի հետո, երբ երեխաներին առանց գենդերի կարևորության մեծացնեն, մարդկային հարաբերություններում վերանա գենդեր հասկացությունը, բայց ասել, թե դա չկա, ուղղակի խաբկանք ա։
Ոչ մեկ էլ առանց ստերեոտիպի չի մեծանում, բայց դե գիտակցությունն ու միտքը ղեկավարելի, տրանսֆորմատիվ բաներ են։ Հասարակական դերը առանց հարցականի տակ առնելու, անձնական հարաբերություններում վերաբերմունք ձևավորելը անհնար երևույթ չի, ավելին ասեմ ինքը լիքը հանգամանքների բերումով ակամա էլ փոփոխվում ա։
Ոչ մեկ չի կարա ասի քեզ թե դու ոնց վերաբերվես ու հարաբերություն կառուցես ու ինչ ասպեկտներ դնես հիմքում։
Ի՞նչ ա նշանակում մեծացրել են։ Որոշ տարիքից սկսած միտքը ինքնավերլուծման փուլ ա մտնում, ու բոլոր այն դաստիարակչական արգասիքները, որ դու կգտնես չեն համապատասխանում քո աշխարհընկալմանը, կաշկանդում կամ սահմանափակում են քեզ, կարող ես փոխել։ Դա իհարկե մեծ աշխատանք ու լիքը փորձություն ա պահանջում, բայց անհնար չի։ Հեշտ ա ասել մեզ ասում են սենց նենց, մեզ մեծացրել են տենց մենք մեղավոր չենք։ Տենց չի։ Սրանք ընդամենը արդարացում են, մարդկանց համար ովքեր հարաբերությունները ստանդարտիզացնում են ըստ սոցիալական պահանջարկի։ Սա կին կին ա, սա տղամարդ տղամարդ ա, իսկ տղամարդ կին հնարավոր չի, առանց սեքսի, ավելին, եթե սեքս կա, դա այլևս ընկերություն չի։
Ո՞նց ես դու պատկերացնում, որ տղամարդիկ անեն էնպիսի ընկերություն ինչպիսին կանանց մեջ ա։ Ո՞րն ա էդ կանացի ընկերությունը, որ անհրաժեշտ ա էմպաթիա բացահայտելու համար։
Էմպաթիան համամարդկային հատկություն ա, չհաշված որոշ դեպքեր, օրինակ սոցիոպաթիա, ու եթե տղամարդկանց սովորեցնում են զսպել, դա դեռ չի նշանակում, որ իրանք դրանից զուրկ են։
Կարճ ասած դու, քո ընկերոջ հետ տետ ա տետ ես, ստեղ երրորդ անձ չկա։ Ու ինչ կատարվում ա, սաղ երկկողմանի պատասխանատվություն ա։ Հասարակություն, դաստիրակություն, ֆլան ֆստան ստեղ անելիք չունեն։
Հիմա տղամարդատյացության մասին, ես չասեցի որ ֆեմինիստներն են տենց, ինչը սակայն չի բացառվում, ես ասեցի ֆեմինիզմն ա տենց ընկալվում։
Գենդեր ու սեռ կա, ոչ մի տեղ էդ փաստը չեմ ժխտել, ես, լավատես գտնվելով /ստեղ մի հատ/ վստահ եմ որ մարդիկ ընդունակ են դրանից դուրս ընդունել իրար, ինչ շատ բաներ կհեշտացնի։
Վերջին խմբագրող՝ LisBeth: 05.12.2019, 00:06:
SWTS
Բարեկամ (05.12.2019)
Իհարկե, շատ բաների վրա կարաս մեծ տարիքում աշխատես ու փորձես փոխել, բայց հաճախ դժվար ա, երբեմն՝ անհնար։ Տես, գիտեմ տղամարդկանց, որոնք աշխատում են իրենց էմոցիաները ցույց տալու վրա ու աշխատում են սովորել լսել կանանց, բայց ահավոր բարդ ա, էլի չեն կարողանում, էլի սայթաքում են, էլի իրանց կանանց նեղացնում են լսել չկարողանալով, չնայած որ ոչ մի ջանք չեն խնայում։ «Դու տղա ես, մի լացի» արտահայտությունը շատ ավելի խորը հետք ա թողնում մարդկանց հոգեբանության վրա, քան դու պատկերացնում ես։ Դե էլ չեմ ասում, որ սոցիալական արտաքին ազդակները նաև չափահաս տարիքում են շարունակվում։ Եթե մնային մանկական տարիքում, երևի ամեն ինչ շատ հեշտ կլիներ։
Ու բնական ա, որ ընկերական հարաբերություններում դու ես ու քո ընկերները։ Ու ամեն ընկերություն տարբեր ա մյուսից։ Բայց առնվազն միամտություն ա կարծելը, թե էդ հարաբերությունները գենդերից զուրկ են ձևավորվում։ Իսկ եթե դու անկեղծ համոզված ես դրանում, ուրեմն խորհուրդ կտայի ուշադիր հետևել, թե ինչ ես քննարկում քո տարբեր սեռի ընկերների հետ։
Ու հա՛, բոլորն էլ էմպաթիա ունեն, բայց էմպաթիան մարզելիք բան ա, մի բան, որ տղամարդիկ ավելի քիչ են մարզել, էն էլ հիմնականում չափահաս տարիքում, էն էլ ոչ բոլորը։ Էս էլ ես չեմ ասում, գիտությունն ա ասում, գուգլի gender ու empathy, տես ինչքան հոդված կբերի։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ