Մեջբերում Sisuan-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ, ով ասեց, էս ինչ պարզաբանումներ եք մցնում? աղջիկներին էսա դուր գալիս , տղաներին էն, ինչքան մարդ , էնքան տարբեր դուր գալու բաներ: Ինձ ընկերուհուս ընկերները դուր չեն եկել երբեք, իմ ճաշակով չեն եղել, նույնն էլ իմ յարը իրա ճաշակով չի: Պարզ ու հասարակ , իսկ էն որ տղաները չեն սիրում պայքարել, էտ իմ համար լրիվ նորություն էր, ընդհակառակը տղամարդիկ պայքարել են սիրում ու երևի բոլորն էլ կհիշեն էն կլասիկ սիտուացիան որ դասարանի կամ բակի տղաները միաժամանակ սիրահարվում են դասարանի սիրուն աղջկան կամ բակի սիրունին:
Պարզ է, որ ամեն մարդ յուրօրինակ է և անկրկնելի: Սակայն ընդհանուր օրինաչափություններ գոյություն ունեն: Իսկ իմ նշածը հայտնի օրինաչափություն է, զարմանալի է, որ Դուք դա չեք նկատել: Ինչ վերաբերվում է դասական իրավիճակին, սիրահարվելը ենթագիտակցական երևույթ է, մարդը չի ընտրում թե ում սիրահարվի: Ես խոսում էի գիտակցրեն հավանելու մասին: Եվ այդտեղ լրիվ հակառակ իրավիճակն է, աղջկան ձգում է այն տղան, որը շրջապատված է այլ աղջիկներով, իսկ տղային հակառակը: Հիշում եմ, մեր դասարանի աղջիկները իրար հետ կռիվ էին անում Լեոնարդո Դի Կապրիոյի համար: Կամ համալսարանում, մի սիմպատիչնի երիտասարդ դասախոս ունեինք, մեր խմբի բոլոր աղջիկները իրեն հավանում էին: Տղաների մոտ այդ երևույթը տարածված չէ: Իսկ այն, որ տղաները սիրում են պայքարել, միֆ է, հոգեբանորեն տղաները շատ ավելի թույլ էակներ են, քան աղջիկները: