Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Այն պնդումը, որ աղջիկների ընկերությունը ինչ-ինչ չափանիշներով զիջում է տղաների ընկերությանը, ծանոթ է գրեթե յուրաքանչյուրին: Իսկ ծուխ առանց կրակի, ինչպես հայտնի է, չի լինում: Ինձ թվում է` պատճառը նրանում է, որ աղջիկները սիրուն և ընտանիքին ավելի մեծ կարևորություն են տալիս, քան տղաները: Եվ երբեմն դա կատարվում է ընկերության հաշվին: Աղջիկների` ընկերուհուց (նույնիսկ լավագույն) տղա խլելը ավելի տարածված երևույթ է, քան տղաների մոտ ընկերոջից աղջիկ խլելը: Հետո ընտանիքում պատահում է, որ կինը քչացնում է ընկերուհիների հետ շփումը ամուսնու հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար, և դժգոհում է, որ ամուսինը նույնը չի անում:

Իսկ մնացած առումներով ինձ թվում է` տարբերություն չկա: Թե տղան, թե աղջիկը կարող է օգնել ընկերոջը նեղ իրավիճակում: Մարդը մարդ լինի:
Մոտավոր ճիշտ էս գրել, միայն թե աղջիկն էլ պիտի տարբերի ընկերուհիների ժամանակը , ամուսնու ժամանակից ու քչացնել շփումը ընկերուհիների հետ, որպեսզի ամուսնու "խիստ" զբաղված գրաֆիկում տեղավորվել, դա լրիվ անիմաստա:
Կանանց ընկերությունը շատ ավելի ամուր ու կայուն երևույթս քան տղամարդկանցը: Ես ունեմ 2 ընկերուհի և կան բազմաթիվ աղջիկներ , որոնց հետ միգուցե ավելի շատ եմ տեսնվում ու շփվում, (գործի բերումով,շատ ու շատ այլ պատճառներով ),բայց իրանք ընդամենը ծանոթներ են: Ընկերուհիներիցս մեկի հետ ծանոթ եմ արդեն 15 տարի իսկ մյուսի հետ 7 տարի: Ընկերուհիներիցս մեկը ամուսնացածա, ունի 2 բալիկ ու Ռուսաստանումա, բայց էտ ոչ մի անգամ չի խանգարել , որ մենք իրար կողքի լինենք, օգնենք իրար, հաճախ խոսենք ու անգամ էտ բոլոր "արգելքները" մեզ չեն հեռացրել իրարից: Շատ շատ տղաների ընկերություններ եմ տեսել, որ քանդվել են աչքիս առաջ ինչ ինչ պատճառներով: Մեր հետ էլա պատահել, որ նույն տղային ենք հավանել, բայց հետո ինչ , երկուսով էինք ներվերը ուտում Չգիտեմ , ես շատ շնորհակալ եմ կյանքից, որ տվելա ինձ իմ ընկերուհիներին
Հա ներքևում մի տեղ էլ նշվեց, որ աղջիկների ընկերությունը անջո ընկերությունա, անջոն որնա??? պարտադիր պիտի ամեն օր իրար տեսնեն? ես եղելա մի ամսվա չափ չեմ տեսել ընկերուհիներիս, էտ ընթացքում մի 2 անգամ եմ խոսել, էտ չի նշանակում , որ անջո ենք , ուղակի զբաղված: Այ էտա իսկական ընկերությունը, որ գիտես ունես ընկեր(ուհի) , ամեն ինչից անկախ, անկախ ժամանակից, տարածությունից ու դրությունից: Թե չէ տղաների ընկեևությունը ինչա, գեշ սիրահարների նման հա զանգվում են , համարյա ամեն օր տեսնվում են, հոգնեցնողա չէ: