Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Իհարկե, շատ բաների վրա կարաս մեծ տարիքում աշխատես ու փորձես փոխել, բայց հաճախ դժվար ա, երբեմն՝ անհնար։ Տես, գիտեմ տղամարդկանց, որոնք աշխատում են իրենց էմոցիաները ցույց տալու վրա ու աշխատում են սովորել լսել կանանց, բայց ահավոր բարդ ա, էլի չեն կարողանում, էլի սայթաքում են, էլի իրանց կանանց նեղացնում են լսել չկարողանալով, չնայած որ ոչ մի ջանք չեն խնայում։ «Դու տղա ես, մի լացի» արտահայտությունը շատ ավելի խորը հետք ա թողնում մարդկանց հոգեբանության վրա, քան դու պատկերացնում ես։ Դե էլ չեմ ասում, որ սոցիալական արտաքին ազդակները նաև չափահաս տարիքում են շարունակվում։ Եթե մնային մանկական տարիքում, երևի ամեն ինչ շատ հեշտ կլիներ։

Ու բնական ա, որ ընկերական հարաբերություններում դու ես ու քո ընկերները։ Ու ամեն ընկերություն տարբեր ա մյուսից։ Բայց առնվազն միամտություն ա կարծելը, թե էդ հարաբերությունները գենդերից զուրկ են ձևավորվում։ Իսկ եթե դու անկեղծ համոզված ես դրանում, ուրեմն խորհուրդ կտայի ուշադիր հետևել, թե ինչ ես քննարկում քո տարբեր սեռի ընկերների հետ։

Ու հա՛, բոլորն էլ էմպաթիա ունեն, բայց էմպաթիան մարզելիք բան ա, մի բան, որ տղամարդիկ ավելի քիչ են մարզել, էն էլ հիմնականում չափահաս տարիքում, էն էլ ոչ բոլորը։ Էս էլ ես չեմ ասում, գիտությունն ա ասում, գուգլի gender ու empathy, տես ինչքան հոդված կբերի։
Շնորհակալություն։ Ես տաբու թեմաներ չունեմ, կարող եմ քննարկել ցանկացած թեմա, անկախ սեռից, բայց ինչ խոսք որոշ թեմաներ շոշափելի, դիսկոմֆորտ զգում եմ զրուցակիցների մեջ, ինչը նույնպես անկախ սեռից ա խոսելիքը ավելի շատ կախված ա թե ինչքան մտերիմ ես մարդու հետ, այլ ոչ թե ինչ սեռի ա։ Բայց դե էս առումով էլ գուգլը մի բան կասի, ես էլ հո նեոն չեմ որ դատայի հետ մրցեմ։