User Tag List

Նայել հարցման արդյունքները: Աղջիկները կարո՞ղ են տղաների նման ընկերություն անել

Քվեարկողներ
83. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իհարկե

    43 51.81%
  • չեն կարող

    40 48.19%
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Աղջիկ-աղջիկ ընկերություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեռը, կամ ավելի ճիշտ գենդերը, մեր սոցիալական անձի կարևոր բաղադրիչ ա ու հնարավոր չի անջատել։ Մենք բոլորս մեծացել ենք որոշակի գենդերային ստերեոտիպներով։ Ով էլ ասի, թե ինքը տենց չի մեծացել, չեմ հավատա, որովհետև մեր հասարակությունը գենդերացված ա։ Մենակ ջունգլիներում մարդկանցից հեռու մեծացած անձը կարա գենդերազուրկ լինի։ Էդ լավ ա, թե վատ, հարցի մյուս կողմն ա, բայց հարցը պիտի քննարկենք էն իրականության մեջ, ինչ ունենք։

    Հետևաբար, գենդերը չի կարա դեր չունենա նաև ընկերական հարաբերություններում։ Կանանց (ընդհանուր առմամբ) մեծացրել են որպես էմպաթների, իսկ տղամարդկանց (ընդհանուր առմամբ)՝ որպես ֆիզիկապես ուժեղների, հաց վաստակողների, էմոցիաները զսպողների (էլի ընդհանուր առմամբ)։ Ու սա անդրադառնում ա նաև մեր սոցիալական հարաբերություններին, սա անդրադառնում ա նրան, թե ոնց ենք մեզ պահում զանազան իրավիճակներում, նաև՝ ընկերություններին։

    Էն էմոցիոնալ աջակցությունը, որ հաճախ կինը կնոջից ա ստանում (նաև տղամարդը կնոջից, ի դեպ), բավական բարդ ա տղամարդուց ստանալը, որովհետև իրանց հիմնականում չեն սովորացրել էմոցիաներ ճանաչել ու ցույց տալ։ Հետևաբար, տղամարդիկ կնոջ կյանքում ու միմյանց կյանքերում տարբեր դերեր են ունենում, ընկերությունն էլ տարբեր ա լինում (չեմ ասում ավելի լավ կամ ավելի վատ, այլ տարբեր)։ Ու կարծում եմ՝ տղամարդկանց էսօր շատ ա պետք թե՛ իրար միջև, թե՛ կանանց հետ էնպիսի ընկերություն, ինչպիսին կանանց միջև ա լինում, իրանց պետք ա էմոցիաներն արտահայտել ու էմոցիոնալ աջակցություն ստանալ։

    Ինչ վերաբերում ա տղամարդատյաց ֆեմինիստներին, ապա չես պատկերացնի, թե ֆեմինիստների ինչ փոքր տոկոս են իրանք կազմում։ Էսօրվա աշխարհում ամեն իրան հարգող կին ֆեմինիստ ա, որովհետև ուրիշ կերպ չի կարա լինի։ Ի դեպ, վերջերս ֆբ-ն մի պոստ էր հիշացրել, որտեղ հինգ տարի առաջ բողոքում էի, թե Դանիայում խե՜ղճ տղամարդիկ, կանայք դոմինանտ են, տղամարդկանց ատում են, խեղճերին ճնշու՜մ են։ Բայց դա ընդամենը մի սուտ նարատիվ էր, որ տղամարդ ղեկավարս էր հրամցրել։ Հետո թվեր տեսա, հետո մաշկիս վրա զգացի։ Հետո նաև հանդիպեցի տղամարդկանց, ովքեր ֆեմինիստ կանանց ֆեմինացի են անվանում, հանդիպեցի նաև կանանց, որ մինչև ուղնուծուծը համոզված են, որ Դանիայում գենդերային խտրականության խնդիր չկա, ու հանդիպեցի տղամարդկանց, որ ֆեմինիստ կանանց հետ պայքարում են գենդերային խտրականության դեմ։

    Գուցե մի հարյուր տարի հետո, երբ երեխաներին առանց գենդերի կարևորության մեծացնեն, մարդկային հարաբերություններում վերանա գենդեր հասկացությունը, բայց ասել, թե դա չկա, ուղղակի խաբկանք ա։
    Ոչ մեկ էլ առանց ստերեոտիպի չի մեծանում, բայց դե գիտակցությունն ու միտքը ղեկավարելի, տրանսֆորմատիվ բաներ են։ Հասարակական դերը առանց հարցականի տակ առնելու, անձնական հարաբերություններում վերաբերմունք ձևավորելը անհնար երևույթ չի, ավելին ասեմ ինքը լիքը հանգամանքների բերումով ակամա էլ փոփոխվում ա։
    Ոչ մեկ չի կարա ասի քեզ թե դու ոնց վերաբերվես ու հարաբերություն կառուցես ու ինչ ասպեկտներ դնես հիմքում։
    Ի՞նչ ա նշանակում մեծացրել են։ Որոշ տարիքից սկսած միտքը ինքնավերլուծման փուլ ա մտնում, ու բոլոր այն դաստիարակչական արգասիքները, որ դու կգտնես չեն համապատասխանում քո աշխարհընկալմանը, կաշկանդում կամ սահմանափակում են քեզ, կարող ես փոխել։ Դա իհարկե մեծ աշխատանք ու լիքը փորձություն ա պահանջում, բայց անհնար չի։ Հեշտ ա ասել մեզ ասում են սենց նենց, մեզ մեծացրել են տենց մենք մեղավոր չենք։ Տենց չի։ Սրանք ընդամենը արդարացում են, մարդկանց համար ովքեր հարաբերությունները ստանդարտիզացնում են ըստ սոցիալական պահանջարկի։ Սա կին կին ա, սա տղամարդ տղամարդ ա, իսկ տղամարդ կին հնարավոր չի, առանց սեքսի, ավելին, եթե սեքս կա, դա այլևս ընկերություն չի։
    Ո՞նց ես դու պատկերացնում, որ տղամարդիկ անեն էնպիսի ընկերություն ինչպիսին կանանց մեջ ա։ Ո՞րն ա էդ կանացի ընկերությունը, որ անհրաժեշտ ա էմպաթիա բացահայտելու համար։
    Էմպաթիան համամարդկային հատկություն ա, չհաշված որոշ դեպքեր, օրինակ սոցիոպաթիա, ու եթե տղամարդկանց սովորեցնում են զսպել, դա դեռ չի նշանակում, որ իրանք դրանից զուրկ են։
    Կարճ ասած դու, քո ընկերոջ հետ տետ ա տետ ես, ստեղ երրորդ անձ չկա։ Ու ինչ կատարվում ա, սաղ երկկողմանի պատասխանատվություն ա։ Հասարակություն, դաստիրակություն, ֆլան ֆստան ստեղ անելիք չունեն։

    Հիմա տղամարդատյացության մասին, ես չասեցի որ ֆեմինիստներն են տենց, ինչը սակայն չի բացառվում, ես ասեցի ֆեմինիզմն ա տենց ընկալվում։

    Գենդեր ու սեռ կա, ոչ մի տեղ էդ փաստը չեմ ժխտել, ես, լավատես գտնվելով /ստեղ մի հատ / վստահ եմ որ մարդիկ ընդունակ են դրանից դուրս ընդունել իրար, ինչ շատ բաներ կհեշտացնի։
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 05.12.2019, 00:06:
    SWTS

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (05.12.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղա՞, թե՞ աղջիկ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 24.08.2013, 02:06
  2. Գնալ աղջիկ տեսնելու
    Հեղինակ՝ Aurora, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 85
    Վերջինը: 25.11.2011, 20:15
  3. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 92
    Վերջինը: 10.11.2011, 23:19
  4. Ես սիրած մի աղջիկ ունեի...
    Հեղինակ՝ Lion, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 262
    Վերջինը: 28.08.2011, 15:09
  5. Տե՛ս, աղջիկ են փախցնում…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 61
    Վերջինը: 25.06.2011, 15:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •